Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ
Ժամանակահատված . հունիսի 17-21-ը, ժամը 10:00-12:00
Մասնակիցներ. կրթահամալիրի Հյուսիսային դպրոց ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ
Նախագիծ
«Մուտք կրթահամալիր» ճամբարով՝
Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը /2013թ. ծնված/ սովորողները մասնակցում են ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:
Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:
Բովանդակությունը.
- Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
- Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ, խաղիկներ, խաղերգեր
- Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
- Հեծանվավարություն
- Լող
- Տեխնոլոգիա. նկարչություն, կավագործություն
- Ագարակ
- Կառուցողական խաղեր
Անհրաժեշտ միջոցներ.
«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝
- ուսապարկ /խուրջին/
- բրդուճներ, միրգ
Արդյունքում.
Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝ ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։
Աշխատակարգ․
Հունիսի 17, երկուշաբթի
10։00-10:20 Սովորողների դիմավորում, բարևախաղ
10։20-10։40 Օղակով մարզախաղեր
10։40-11։00 Նախաճաշ
11։00-11։25 Թաց նկարչություն
11։25-12։00 Լող
Հունիսի 18, երեքշաբթի
10։00-10:20 Սովորողների դիմավորում, Ես նվիրում եմ․․․
10:20-10։50 Խաղերգերի ուսուցում
10։50-11։10 Նախաճաշ
11։15-12։00 Լող
Հունիսի 19, չորեքշաբթի
10։00-10։10 Սովորողների դիմավորում
10։10-10:45 Աշխատանք կավով․ Ես
10։50-11։05 Նախաճաշ
11։10-11։30 Խաղերգերի ուսուցում
11։30-12։00 Լող, հեծանվավարություն
Հունիսի 20, հինգշաբթի
10։00-10:10 Սովորողների դիմավորում
10։15-11։30 Քայլք դեպի Ագարակ
11։30-12։00 Լող
Հունիսի 21, ուրբաթ
10։00-10:10 Սովորողների դիմավորում
10:15-10:35 Ուրախ օտար լեզու “Boom Chicka Boom”
10:35-10:55 Խաղերգերի ուսուցում
11։00-11։10 Նախաճաշ
11:10-11:40 Լողափնյա մարզական խաղեր
11։40-12։00 Լող, հեծանվավարություն
Ճամբարի ղեկավար՝ Կարինե Մամիկոնյան, օգնական՝ Մանուշակ Աբրահամյան
Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. 010 73 52 10, 077 78 82 84