Հասմիկ Հակոբյան, Հոկտեմբերի 15-16, Հորինուկներ, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Մանան Ավագյան, Վահե Առաքելյան, Ադելինա Նահապետյան, Աստեր Խոստիկյան, Արտյոմ Հարությունով, Գայանե Ավետիսյան, Գևորգ Կարապետյան, Դավիթ Սահակյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Լիկա Քոթանջյան

Ոսկե աշուն․․․

Մի օր գունավոր տերևը պոկվեց ծառից և քամու հետ գնաց շատ հեռու։ Այնքան հեռու, որ հասավ ուրիշ անտառ։ Քամին բերեց տերևին ու գցեց գետնին։ Հենց այն պահին, որ մեր տերևը ընկնում էր գետնին, ծառից ընկավ մի խնձոր։ Խնձորը շատ սիրուն էր ու տերևի պես գունավոր։ Քանի որ նրանք շատ նման էին, միանգամից ընկերացան։ Իրար հետ սկսեցին գլորվել և հասան անտառի ամենագեղեցիկ տեղը։

Լիա Ասլանյան

Աշնան տերևերը բազմագույն են՝ դեղին, կարմիր: Քամուց նրանք պոկվում են ու ցած ընկնում։

Մանան Ավագյան

Լինում է, չի լինում մի դեղին տերև է լինուն։ Տերևին քամին քշում է ու տանում մրջյունների մոտ։ Մի մրջյուն տեսում է տերևը և զարմանում։ Կանչում է իր մրջյուն ընկերներին ու ասում է, որ տերևը տանեն իրենց բուն։ Տանում են ու փորձում։

Լիկա Քոթանջյան

Տերևը ապրում էր անտառի մի գեղեցիկ ծառի վրա: Նա ծնվել էր գարնանը: Կանաչ տերևը ամբողջ ամառ խաղաց արևի տակ: Երբ եկավ աշունը, տերևը ներկվեց դեղին: Մի ցուրտ օր փչեց քամին ու տարավ դեղնած տերևին հեռու-հեռու:

Արտյոմ Հարությունով

Աշուն է։ Ամպամած եղանակ է։ Ծառերի վրա դողում են տերևերը։ Ամենուր գույնզգույն տերևներ են թափված։ Քայլում եմ փողոցում և տեսնում եմ, թե ինչպես են գեղեցիկ տերևները ընկնում մեքենայի անիվների տակ և աղբ դառնում։

-Նախշուն տերևներ հիմա ես ձեզ կհավաքեմ, կտանեմ տուն և ալբոմիս մեջ կփակցնեմ։ Աշնան գեղեցիկ պատկերը միշտ իմ սենյակում կլինի։

Դավիթ Ենգոյան

Աշունը եկավ: Տերևները գունավորվեցին և սկսեցին թափվել: Մի տերև պոկվեց ծառից և ընկավ գետնին: Նա հեռացավ մայրիկից և սկսեց լաց լինել: Շուտով ուժեղ քամի սկսվեց: Մայր ու աղջիկ միասին ուրախ պարեցին օդում:

Հասմիկ Հակոբյան

Աշնանը տերևները հագնում են տարբեր գույներ՝ կարմիր, դեղին, ոսկեգույն: Աշնան քամին հաճախ պարացնում է տերևներին, այնուհետև գցում գետնին: Ես շատ եմ սիրում քայլել չորացած տերևների վրայով, քանի որ շատ հաճելի խշխշում են:

Վահե Առաքելյան

Լինում է, չի լինում մի շատ գեղեցիկ և համառ տերև է լինում։ Երբ գալիս է աշունը, նա սկսում է գույնը փոխել. սկզբում դեղնում է, հետո՝ կարմրում։ Քամին սկսում է խաղալ տերևի հետ։ Քամին շատ է փորձում պոկել նրան իր մայր ճյուղից, սակայն նա այնքան համառ տերև էր, որ չէր պոկվում։ Եկավ ձմեռ և ձյուն տեղաց, բայց տերևը դեռ կախված էր իր մայր ճյուղից։

Գևորգ Կարապետյան

Լինում է, չի լինում մի տերև է լինում։ Այդ տերևը ապրում էր ծառի վրա։ Նա միայն տեսել էր իր ծառը և իր շուրջը։ Նա շատ էր ուզում տեսնել ամբողջ աշխարհը։ Երբ եկավ աշունը, նա պոկվեց ծառից և քամու հետ թռավ։ Եվ տեսավ ամբողջ աշխարհը։

Ադելինա Նահապետյան

Աշուն է եկել։Տերևները դեղնել և թափվում են։ Մի սիրուն տերև օրորվելով իջավ ու ընկավ իմ պատուհանից ներս։ Ես այն պահեցի ալբոմիս մեջ։

Գայանե Ավետիսյան

Տերևները դեղնեցին, հերթով ընկնում էին գետնին։ Քամին քշում էր նրանց այս ու այն կողմ։ Այնքան հաճելի ձայն էր լսվում, որ թվում էր, թե ինչ-որ երաժշտություն է հնչում։ Ես սիրում եմ աշունն իր բոլոր գույներով։ 

Դավիթ Սահակյան

Եկավ աշուն, սկսվեց տերևաթափ: Երբ գալիս է աշունը, տերևները սկսում են գույնը փոխել, սկզբում դեղնում են, հետո՝ կարմրում: Քամին սկսում է խաղալ տերևի հետ, տերևները թռչկոտում են այս և այն կողմ: Ես շատ եմ սիրում աշնան տերևաթափը:

Հռիփսիմե Արսենյան

Աշունն ավարտվել էր, բոլոր տերևներն արդեն կանաչել էին, բացի մեկից։ Այն մնացել էր կարմիր։ Մի փոքրիկ տղա քայլում էր քաղաքում և նկատեց այդ տերևը։ Նա շատ զարմացավ, վերցրեց տերևը, տարավ տուն և սկսեց մանրադիտակով ուսումնասիրել։ Հետո տերևով կոլաժ պատրաստեց և փակցրեց իր սենյակում։

Հրայր Քյուրքեջյան

Աշնանը տերևաթափ է։ Երբ գալիս է աշունը, ես ու մայրիկս գնում ենք այգի և ոտքերով խշխշացնում տերևները։

Աստեր Խոստիկյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s