Մուտքի ճամբար

Հավես խաղերի օր

Ճամբարի հինգերորդ օրը հավես խաղերի օր էր: Հետաքրքիր, ջրային խաղերից կտրվել չէր լինում:

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ջրով լի բաժակները փոխանցում ենք իրար

Կարո՞ղ ես առանց ձեռքերի օգնության խնձորներ բռնել ջրից: Փորձի՛ր:

Բլիթներով խաղ

Բացօթյա նախաճաշ

Հեծանվավարություն ճամբարում

Մուտքի ճամբար

Հյուսիս-Արևմուտք-Ագարակ

Մուտքի ճամբար. օր չորրորդ

Հյուսիսից քայլքով դեպի կրթահամալիրի Ագարակ.

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ.

Ֆեյսբուքյան նկարաշար.

Քայլք դեպի կրթահամալիրի Ագարակ

Քայլքից հետո` ջրառատ լողավազան

Հյուսիս-Արևմուտք-Ագարակ
Լուսանկարները՝ սիրելի Ադելինա Նահապետյանի մայրիկի

Մուտքի ճամբար

Հավեսի ճամբար

2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիներն այսօր առաջին անգամ աշխատեցին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում: Սիրով ու պատրաստակամությամբ աշխատանքին միացան նաև սովորողների ծնողները:

Դիտեք այսօրվա մասին պատմող տեսանյութը.

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ֆեյսբուքյան նկարաշարեր՝

Օրը՝ Ադելինա Նահապետյանի մայրիկի օբյեկտիվից

Լողում են 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիները

Հեծանվավարություն

Մուտքի ճամբար

Ամեն հանդիպումը՝ ուրախություն

Ճամբարի երկրորդ օրվան անհամբեր սպասում էինք բոլորս: Այսօր իրար նվիրեցինք, ինչ ուզեցինք, ինչը կարևորեցինք: Ճամբարականների ծնողներն այսօր նույնպես շատ ակտիվ էին, ուրախ և ոգևորված:

Ես նվիրում եմ…

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ծանոթացանք նաև երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանի հետ, սովորեցինք Կիկլիկո երգը.

Ֆեյսբուքյան նկարաշարեր.

Ամենահավես լողափ

Ճամբարային երկրորդ օրը 6 տարեկան Ադելինա Նահապետյանի մայրիկի օբյեկտիվից

Մուտքի ճամբար

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Մարտի  մուտքի ճամբարից հետո կարոտած ու սպասումով հանդիպեցինք 6 տարեկան սեբաստացիների հետ։ Օրը լեցուն էր, տպավորիչ։

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի

Ֆեյսբուքյան նկարաշար՝

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

6 տարեկան խիզախ լողորդներ

Մուտքի ճամբար, Ընդունելություն 2019-2020

6 տարեկանների հունիսյան մուտքի ճամբար

Մուտք կրթահամալիր ուսումնական ճամբարով. ուսումնական նախագիծ

Ժամանակահատված . հունիսի 17-21-ը, ժամը 10:00-12:00

Մասնակիցներ. կրթահամալիրի  Հյուսիսային դպրոց  ընդունվող սովորողներ, 1-ին դասարանցիներ

Նախագիծ

«Մուտք կրթահամալիր»  ճամբարով՝

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-ին դասարանի սովորողը /2013թ. ծնված/ սովորողները մասնակցում են  ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը:

Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը:

Բովանդակությունը.

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ, խաղիկներ, խաղերգեր
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Լող
  • Տեխնոլոգիա. նկարչություն, կավագործություն
  • Ագարակ
  • Կառուցողական խաղեր

Անհրաժեշտ միջոցներ.

«Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ /խուրջին/
  • բրդուճներ, միրգ

Արդյունքում.

Հանդիպումների ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցները կծանոթանան և կմիանան կրթահամալիրոմ  իրականացվող հեղիանակային մանկավարժության միասնական  ներառող նախագծերին, ուսումնական տարբեր գործունեությունների՝  ճամփորդությունների-քայլարշավների-ծեսերի։

Աշխատակարգ․

Հունիսի 17, երկուշաբթի

10։00-10:20 Սովորողների դիմավորում, բարևախաղ

10։20-10։40 Օղակով մարզախաղեր

10։40-11։00 Նախաճաշ

11։00-11։25 Թաց նկարչություն

11։25-12։00 Լող

Հունիսի 18, երեքշաբթի

10։00-10:20 Սովորողների դիմավորում, Ես նվիրում եմ․․․

10:20-10։50 Խաղերգերի ուսուցում

10։50-11։10 Նախաճաշ

11։15-12։00 Լող

Հունիսի 19, չորեքշաբթի

10։00-10։10 Սովորողների դիմավորում

10։10-10:45 Աշխատանք կավով․ Ես

10։50-11։05 Նախաճաշ

11։10-11։30 Խաղերգերի ուսուցում

11։30-12։00 Լող, հեծանվավարություն

Հունիսի 20, հինգշաբթի

10։00-10:10 Սովորողների դիմավորում

10։15-11։30 Քայլք դեպի Ագարակ

11։30-12։00 Լող

Հունիսի 21, ուրբաթ

10։00-10:10 Սովորողների դիմավորում

10:15-10:35 Ուրախ օտար լեզու  “Boom Chicka Boom”

10:35-10:55  Խաղերգերի ուսուցում

11։00-11։10 Նախաճաշ

11:10-11:40 Լողափնյա մարզական խաղեր

11։40-12։00 Լող, հեծանվավարություն

Ճամբարի ղեկավար՝ Կարինե Մամիկոնյան, օգնական՝ Մանուշակ Աբրահամյան

Հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ. 010 73 52 10, 077 78 82 84

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. օր երրորդ

Հյուսիսային դպրոցում շարունակվում է 5-6 տարեկանների մուտքի ճամբարը: Այսօր մեր հանդիպման երրորդ օրն է: Այնքան ենք մտերմացել, որ թվում է, թե վաղուց, շատ վաղուց ենք իրար ճանաչում, իրար հետ աշխատում:

Համերգ.

Խնկի ծառ

Զարկ, բոլոճիկ

Կարդում ենք.

Հովհաննես Թումանյան. Կռունկներ

Հովհաննես Թումանյան. Փիսոն

Կառուցողական խաղեր բաց լաբորատորիայում

Ֆեյսբուքյան նկարաշար

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. օր երկրորդ

Այսօր 2019-20թթ ուստարվա առաջին դասարանցիների և 5 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ օրն էր:

Դե իհարկե, չէինք կարող շրջանցել Հովհաննես Թումանյանին: Սովորեցինք և փորձեցինք թատրոն-բեմադրությամբ ներկայացնել «Կռունկներ» բանաստեղծությունը:

Շարունակելով առաջին օրվա աշխատանքը՝ այսօր գունավորեցինք մեր կավե զատիկները:

Օրն ավարտեցինք շատ սպասված և ուրախ հեծանվավարությամբ:

Մարզիչ՝  Անուշ Թորոսյան

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. օր առաջին

Այսօր 2019-20թթ. ուստարվա առաջին դասարանցիների և  5 տարեկանների մուտքի ճամբարի առաջին օրն էր: Ընդհանուր պարապմունքից հետո ծանոթացան միմյանց հետ, այնուհետև ընկեր Հասմիկի հետ նոր պարերգ սովորեցին: Աշխատեցին նաև կավով, ընկեր Տաթևի օգնությամբ պատրաստեցին զատիկներ։

Ֆեյսբուքյան նկարաշար

Խնկի ծառ

Տեխնոլոգիական գործունեություն.

Մուտքի ճամբար, Ընդունելություն 2019-2020

6 տարեկանների մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր». 2019-2020 ուստարվա 6 տարեկաններ

Ժամանակահատված՝ մարտի 25-27, ժամը 10:00-12:00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց /Րաֆֆի 69/1/

Նպատակը

Նոր ընդունված սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին:

Բովանդակությունը

  • Ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • Շրջակա միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն
  • Հեծանվավարություն
  • Տեխնոլոգիա
  • Ագարակ
  • Կառուցողական խաղեր

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ /խուրջին/
  • բրդուճներ+միրգ

Մարտի 25, երկուշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Խաղ-ծանոթացում  «Բարև, ես եմ․․․»

Միջավայրի խնամք
Տեխնոլոգիական գործունեություն /աշխատանք կավով/. զատիկների պատրաստում

Օրվա ամփոփում

Մարտի 26, երեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

  • Խնկի ծառ. երգի ուսուցում
  •  «Փիսոն»   ոտանավորի ուսուցում ռիթմիկ ծափերով
    Փիսոն գնաց գողեգող,
    Փորը դատարկ, սիրտը դող,
    Դունչը մեկնեց կովկիթին,
    Շերեփն իջավ ճակատին։

Միջավայրի խնամք, ծաղիկների ջրում և խնամք

Տեխնոլոգիական գործունեություն. զատիկների գունավորում

Հեծանվավարություն

Օրվա ամփոփում

Մարտի 27, չորեքշաբթի

Օրվա գործունեություն․

Ճամբարականների դիմավորում, առավոտյան ընդհանուր պարապմունք

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

Կառուցողական խաղեր բաց լաբորատորիայում

Օրվա ամփոփում