Հունվարյան ճամբար 2020

Հունվար ամսվա ուսումնական օրացույց

Դեկտեմբերի 30 – 2020թ. հունվարի 7՝ Ուսումնական ձմեռ ուսումնական նախագիծ
Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
Հունվարի 8՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

Продолжить чтение «Հունվար ամսվա ուսումնական օրացույց»

Ամանորյա ծես․ ուսումնական նախագիծ

5-6 տարեկանների Ամանորյա ծես

Ամանորի ծես՝ 5, 6 տարեկաններ

Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկանների Ամանորյա ծեսն ընթացավ երգերով, ավետիսներով, բարեմաղթանքներով, պարերով, իսկ վերջում նրանց այցելեց Ձմեռ պապիկն իր կախարդական ձիով:

Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Քրիստինե Հովհաննիսյան, Հասմիկ Մաթևոսյան և ընկերներ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Մանկավարժական ճամբար, Մեդիագրադարան, Ուսումնական ձմեռ

Ամանորի, Սուրբ Ծննդյան հեքիաթներ

Սիրված հեքիաթները կարդում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասվարները։

Դոնալդ Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Կարդում են՝  Գոհար Սմբատյանը, Մարգարիտ Հովնանյանը, Քրիստինե Հովսեփյանը, Լուսինե Փաշայանը, Կարինե Մամիկոնյանը և Սաթենիկ Սիմոնյանը:

Պ․ Կոելո՝ Սրինգ նվագող աղջիկը

Կարդում են՝ Ծաղիկ Գասպարյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Մխիթարյանը, Վարսիկ Աթոյանը

Պ․ Կոելո՝  Երեք մայրիների հեքիաթը

Կարդում են՝ Անահիտ Մելքոնյանը, Հասմիկ Ղազարյանը, Թամարա Մարիմյանը, Մանուշակ Աբրահամյանը

 

Ջ․ Ռոդարի՝  Կոնֆետի անձրևը

Կարդում են՝  Արմինե Գոգինյանը, Ազնիվ Մանուկյանը, Մելինե Սիմոնյանը

 

Ջ․ Ռոդարի՝ Շոկոլադե ճանապարհը

Կարդում են՝ Արմինե Գյոնջյանը, Մերի Գրիգորյանը, Սիդոնյա Վիրաբյանը, Լենա Վարդանյանը, Լուսինե Պետրոսյանը, Մոնիկա Տոնոյանը, Տաթև Թամազյանը, Կարինե Խառատյանը

Ֆլեշմոբ, Բանավոր մաթեմատիկա

Մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբ

1. Արթուրը գարնանը 20 սմ բարձրություն ունեցող եղևնի տնկեց: Տնկին ամեն տարի բարձրանում է 20 սանտիմետրով: Տնկելուց քանի՞ տարի հետո Արթուրի եղևնու բարձրությունը կլինի 80 սմ:

2. 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կիրակի էր: Նարեն այդ օրը ներկեց կարմիր, հաջորդ օրը ներկեց դեղին, հաջորդ օրը ներկեց կանաչ: Եթե այս հերթականությամբ ներկի մնացած օրերը, ինչ գույն կունենա դեկտեմբերի 31-ը:

3. Ձմեռ պապը իր երեք օգնականների՝ Պեպեի, Բելլայի և Էլլայի համար 3 տարբեր գույնի գլխարկ-նվերներ պատրաստեց: Պեպեի գլխարկը ո՛չ կանաչ էր, ո՛չ դեղին: Բելլայի գլխարկը ո՛չ դեղին էր, ո՛չ էլ կարմիր: Որոշի՛ր Պեպեի, Բելլայի և Էլլայի գլխարկների գույները:

4. 2017 թվականի ամանորի տոնածառի համար սովորողները պատրաստել էին 46 կախազարդ: Դրանից հետո ամեն տարվա տոնածառի համար 7 կախազարդ ավելի էեն պատրաստել: Քանի՞ կախազարդ են պատրաստել 2020 թվականի տոնածառի համար:

5. Ամանորի հանդեսի ժամանակ 9 պար պարեցին: Յուրաքանչյուր պարից առաջ մի երգ երգեցին: Մի երգ էլ երգեցին հանդեսի վերջում: Քանի՞ երգ երգեցին հանդեսի ժամանակ:

6. Արմեը երկու եղբայր ունի՝ Գուրգենը, Հովսեփը:: Ձմեռ պապը նվերներ էր բերել՝ հեռախոս, պլանշետ, նոթբուք: Քանի՞ հնարավոր ձև կա նվերները եղբայրների միջև բաժանելու, եթե ամեն մեկը մի նվեր պետք է ստանա:

7. Երկու կիlոգրամ ալյուրից 40 գաթա կարելի է թխել: Երկրորդ դասարանցիները օգտագործեցին երեք ու կես կիլոգրամ ալյուր: Քանի՞ գաթա թխեցին:

8. Ձմեռ պապը Ամանորի գիշերը մտավ բարձրահարկ շենք: Նա յուրաքանչյուր հարկում թողեց այնքան նվեր, ինչքան այդ հարկի համարն էր: Քանի՞ հարկանի էր շենքը, եթե Ձմեռ պապը շենքում թողեց 36 նվեր:

9. Ձմեռ պապը այցելում է ճիշտ կեսգիշերին: Վարդուհին շատ էր ուզում տեսնել Ձմեռ պապին, բայց քունը հաղթեց նրան: Վարդուհին Ձնեռ պապի հայտնվելուց 15 րոպե առաջ քնեց: Ժամը քանիսին՞ Վարդուհին քնեց:
10. Տոնածառի վրա կարմիր, կապույտ, կանաչ, դեղին լույսեր կան: Միաժամանակ կարող են միացված լինել երկու գույնի լույսեր: Քանի՞ հնարավոր տարբերակ կա:
Դիջիթեք 2020

Հանրակրթական Դիջիթեք 2020

Հանրակրթական դիջիթեք 12-րդ միջազգային ստուգատես

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝                          ՀՀ   ԿԳՄՍՆ
Պաշտոնական կայք      edudigitech.mskh.am

Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որտեղ նյութ կարող է ներկայացնել ցանկացած ոք և ակնկալել հանրայնացում, աշխատանքի գնահատում և արդյունքերի տարածում: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է ունենալ ՏՀՏ միջոցներով կազմակերպված դաս, նախագիծ, ներկայացում, հոդված, մեթոդական մշակում կամ դրանց իրագործման ընթացքը ներկայացնող տեսանյութեր, ապա լրացնել հայտը: Ստուգատեսին հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ… Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 30-հունվարի 7՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:

Հունվարի 8— հունվարի 25՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում,  նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:

Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա

Մանկավարժական ճամբար, Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ՝ 23-26.12.2019

Մանկավարժական նորարարության բաց ճամբար

Մանկավարժական ճամբարը Հյուսիսում

Ուսումնական ձմեռ 2019

Դեկտեմբերի 23-27

Սովորողների հետ ուսումնական աշխատանք 

Անհատական, խմբային նախաձեռնություններ

  • Սովորողների զարգացման բնութագրերի լրացում

Անհատական աշխատակարգ

Դեկտեմբերի 23

09:00-09։30՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
09։30-10:30՝ Հունվարի հաստատված անհատական պլանի հրապարակում ուսումնական բլոգում
10։30-11։00՝ Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
11։00՝ Ամանորի ծեսը նախակրթարանում. Հյուսիսային դպրոց-պարտեզ

12:00-12։30՝ Ընդմիջում Հյուսիսային դպրոցում
13։00-14։00՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի պարապմունք, պատասխանատու՝ Լուսինե Փաշայան
14։00՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

Դեկտեմբերի 24

09:00-09։30՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
09։30-12:00՝ Սովորողների զարգացման բնութագրերի լրացում
12:00-12։20՝ Ընդմիջում Հյուսիսային դպրոցում

12։30-13։30` Գրական ակումբ. Քոլեջ
13։30՝ Դաշնամուրային համերգ հարավաարևմտյան ֆիլհարմոնիկում. «Սեբաստիա» համերգասրահ

Դեկտեմբերի 25

09:00-09։30՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
09։30-11։00՝ Սովորողների զարգացման բնութագրերի լրացում
11։00-12։00՝ Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
12:00-12։30՝ Ընդմիջում Հյուսիսային դպրոցում
12:30-14:00` «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի պարապմունք, պատասխանատու՝ Լուսինե Փաշայան. Միջին դպրոց, 2-5

Դեկտեմբերի 26

09:00-09։30՝ Ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
09։30-11։00՝ Սովորողների զարգացման բնութագրերի լրացում
11։00-12։00՝ Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
12:00-12։30՝ Ընդմիջում Հյուսիսային դպրոցում

12:30-14:00` «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի պարապմունք, պատասխանատու՝ Լուսինե Փաշայան. Միջին դպրոց, 2-5

14։00՝ տոնական հավաք՝ ուրբաթ-համերգով. Մարմարյա սրահ

Բանավոր մաթեմատիկա

էլեկտրոնային խաղեր