Ճամփորդություններ 2023-2024, Զատիկ․ ուսումնական նախագիծ 2024

Զատկածեսը Արտաշավանի միջնակարգ դպրոցում

Համագործակցություն  Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի հետ։

Օրը՝ 05.04.2024
Մեկնում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից, ժամը՝ 10։00

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Արտաշավան

Վերադարձ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, ժամը՝ 14։00
Մասնակիցներ՝ Հ
յուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան, Կարինե Մամիկոնյան

Օգնական՝  Աննա Արմենակյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ

  • Համայնքային տոնի կազմակերպում
  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
  • ազգային արժեքների տարածում
  • ծանոթացում գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
  • սովորողները իրենք կդառնան  ավանդույթների կորղն և փոխանցողը ընտանիքի անդամներին

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
  • Զատկական ծիսական տիկնիկների պատրաստում (Ակլատիզ, ուտիս, կարկաչաներ)
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Օրակարգում՝

10։00- Մեկնում Հյուսիսային դպրոց-պարտեզից

11։15- Կանգառ Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում

11։15-11։40- Շրջայց դպրոցում, միասնական ընդհանուր պարապմունք դպրոցի բակում (Նյութերի հղումները ուղարկել ենք դասվարներին)։

Ընդհանուր պարապմունքից հետո տոնական երթով կուղևորվենք Արտաշավան գյուղի Սաղմոսավանք եկեղեցի։

12։30-ուսումնական ժամերգության կազմակերպում

12։45- զատկական երգեր, պարեր, ծիսական խաղեր

13։30- ընդմիջում եկեղեցու բակում

Ճամփորդական օրը կամփոփենք քայլքով՝  Տառերի պուրակում։

Երգացանկ՝

Զատկական երգերի փաթեթը՝ այստեղ։

Զատկական ասիկները՝ այստեղ։

Զատկական խաղեր՝

  • Ակլատիզի փետուրներ
  • Ձվագլոր
  • Ձվակռիվ

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • արևապաշտպան գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Զատիկ․ ուսումնական նախագիծ 2024

Զատիկ․ ուսումնական նախագիծ

Նպատակը՝ Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ։

Տևողությունը՝ մարտի 04-31

Մասնակիցներ՝ 2․1 դասարանի սովորողներ

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, գրանցելու հմտությունների զարգացում

Լեզվագործունեություն

 Մաթեմատիկա + Բնագիտություն

  • Զատկական խնդիրների հորինում
  • Ածիկացան
  • Դիտարկում, չափում, համեմատում (ածիկի, ծաղկած ծառերի, ծաղիկների փոփոխությունները)
  • Ծաղկատունկ․ թաղարային ծաղկի կտրոնի արմատակալման դիտարկում, տնկում

 Տեխնոլոգիա

  • Զատկական մեդիաէջերի ստեղծում Paint ծրագրով
  • Զատկական բացիկների ստեղծում (թղթային, էլեկտրոնային)
  • Դատարկ ձվիկների կերպավորում, ձևավորում
  • Կավե զատիկների, ձվիկների պատրաստում
  • Զատկաճյուղի ստեղծում, ձևավորում
  • Թաղարի ստեղծում, ձևավորում

 Ուսումնական ռեսուրսներ