Համագործակցային նախագծեր, Ազգագրական փառատոն 2023

Ազգային խաղերի ուսուցում

Ազգագրական փառատոնի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատը ընկեր Հասմիկի ղեկավարությամբ 1.1 ջոկատին սովորեցրեց «Ճվիկ, ճվիկ» և «Ժնջիլ, ժնջիլ» ազգային խաղերը։

Ազգագրական փառատոն 2023

Ազգագրական փառատոն

Ժամանակահատվածը՝ հունվարյան ճամբար

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • նախագծի ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • ազգային մշակութային արժեքների տարածում, ընդլայնում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Ուղղություններ

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարազ
  • տարածաշրջանային բարբառներ
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, հանելուկներ
  • հեքիաթ, ավանդապատում
  • թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով

Ամանորյա ընկուզախաղեր