Հայկ Չերքեզյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Պատմում են սովորողները․

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց, այնտեղից քայլել ենք Սաղմոսավանք։ Սաղմոսավանքում ուռենու ճյուղերից պսակ ենք հյուսել։ Մենք ձվակռիվ էլ ենք խաղացել։ Այնտեղ շատ խոտեր կային։ Ճամփորդության ժամանակ ինձ ամենաշատը դուր եկան ծիտիկները, իսկ ամենաշատը դուր չեկավ խորը ձորը։

Մարիա Դավեյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավանի դպրոց։ Դպրոցի բակում երգեցինք, ծանոթացանք տեղի երկրորդ դասարանցիների հետ։ Հետո քայլելով գնացինք Սաղմոսավանք, որտեղ լիքը խաղեր խաղացինք, ուռենու ճյուղերի վրա ձվիկներ կախեցինք, ձվակռիվ խաղացինք, ձվեր կերանք։ Մենք տեսանք Սաղմոսավանի գեղեցիկ ձորը։ Մի խոսքով մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ուրախացանք։

Միշել Մելիք — Ավետիսյան

Ես գնացել էի ճամփորդության։ Օրը հրաշալի էր, արևոտ, կանաչով պատված։ Շներին կերակրեցինք և Զատկի տոնը նշեցինք։ Ձու կռվացրի և Սարգսին հաղթեցի։ Քանի որ ես էի հաղթողը, Սարգիսն իր ձուն տվեց ինձ։

Արփինե Գալստյան

Ապրիլի 5-ին գնացել էինք Արտաշավան գյուղ։ Այդ օրը շատ լավ եղանակ էր։ Սկզբում գնացինք Արտաշավանի դպրոց։ Այնտեղ երգեցինք մեր սովորած երգերը, որոնց մեծ մասը այնտեղի սովորողները գիտեին, նրանց սովորեցրինք մեր պարերը և երգերը։ Այնտեղի երեխաները շատ լավն էին, երբ պարում էինք, նրանք հիացած նայում էին մեզ։ Հետո մենք գնացինք Սաղմոսավանքի բակ, որտեղ ձվիկներով կռվեցինք, մեր նախաճաշը կերանք, նկարվեցինք, խաղացինք։ Այնտեղ կար խորը ձոր։ Ճանապարհը շատ երկար էր։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը, ես նորից կուզեի գնալ։

Հայկ Չերքեզյան

Ճամփորդության օրը մենք մտանք Արտաշավանի դպրոց, այնտեղից վերցրեցինք ուռենու ճյուղեր, երգեցինք Արտաշավանի դպրոցի 2-րդ դասարանցիների հետ։ Հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ երգեցինք, պարեցինք և զարդարեցինք զատկական ծառը։ Մենք զատկաձվիկներով կռիվ խաղացինք, նախաճաշեցինք։ Երբ դպրոց հասանք, շատ հոգնած էինք։

Դանելիա Թարփոշյան

Մենք Արտաշավան գյուղում ծանոթացել ենք այնտեղի երեխաների հետ, մտել ենք այնտեղի դպրոցը, մեզ պատմել են դպրոցի մասին։ Հետո գնացինք Սաղմոսավանք, սկսեցինք խաղալ, զատկաձվիկներով կռիվ անել։

Մարիա Նովիկովա

Մենք գնացինք դեպի Արտաշավան գյուղ, որը գտնվում էր Աշտարակում։ Հետո Արտաշավանի դպրոցի երեխաներին երգեր սովորեցրեցինք, որից հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղեր խաղացինք։ Հետո մի քիչ մոտեցանք և լսեցինք գետի ձայնը։ Եկեղեցի մտնելուց առաջ տեսանք շատ գեղեցիկ հարս։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Նարեկ Մանուկյան

Մենք գնացել էինք Արտաշավան գյուղի դպրոց։ Այնտեղ կային շատ-շատ երեխաներ։ Մենք դպրոցից դուրս եկանք և մեզ ուռենու ճյուղեր տվեցին։ Երգեցինք և շարժվեցինք դեպի Սաղմոսավանք։ Մենք այնտեղ ձվիկներով խաղացինք, տեսանք հարս և փեսա։ Մոտեցանք ձորին և լսեցինք գետի ձայնը։

Յանա Յայլոյան

Մենք ուրբաթ օրը գնացել ենք Արտաշավան գյուղ: Մենք Արտաշավան գյուղի դպրոցն ենք մտել, դպրոցի բակում երգել, պարել: Այնտեղի երկրորդ դասարանցիները մեզ ուռենու ճյուղեր բաժանեցին: Այնտեղից երգելով քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ կար մի մեծ եկեղեցի: Մենք եկեղեցու բակում նախաճաշեցինք, խաղեր խաղացինք: Մենք Սաղմոսավանքի ձորն ենք տեսել: Սաղմոսավանքում ձվիկներով կռվել ենք և եկեղեցու բակում Զատիկ ենք նշել:

Գաբրիելա Գյուլինյան

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Մենք Զատկի ծեսը նշեցինք, երգեցինք, պարեցինք, խաղացինք եկեղեցու բակում։

Թերեզա Սիմոնյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Եղել ենք Արտաշավան գյուղի դպրոցում, հետո բակում երգել ենք։ Հետո քայլեցինք Սաղմոսավանք, պայուսակները դրեցինք ծառի տակ։ Մենք այնտեղ ձվերով կռվեցինք և նշեցինք Զատիկը։ Հետո նախաճաշեցինք, խաղեր խաղացինք։ Տեսանք նաև այնտեղի ձորը։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ եմ հավանել այս ճամփորդությունը։ Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Մտանք Արտաշավան գյուղի դպրոցը, ծանոթացանք, երեխաների հետ երգեցինք և քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Սաղմոսավանքի բակում մենք վազվզում էինք, թենիս էինք խաղում և այլն։ Հետո զատկաձվիկներով կռվեցինք և զարդարեցինք ուռենու ճյուղերը։ Այնտեղ ամենալավը անցավ։

Նաիրա Բաբայան

Մի քանի դասարանով գնացել էինք Սաղմոսավանք։ Այնտեղի երկրորդ դասարանցիների հետ ծանոթացանք և երգեր երգեցինք։ Հետո երկար — երկար ճանապարh անցանք, որ եկեղեցի հասնենք։

Էլիզա Շահինյան

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Արտաշավան գյուղ, մտանք այնտեղի դպրոցը։ Երկրորդ դասարանցի երեխաների հետ դպրոցի բակում երգեցինք։ Դրանից անմիջապես հետո վերցրեցինք ուռենու ճյուղերը և գնացինք Սաղմոսավանք։ Այնտեղ նորից երգեցինք, Զատկի տոնը նշեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո խաղացինք զատկաձվիկ, իսկ հետո փռեցինք մեր գորգերը և ուռենու ճյուղերով պսակ պատրաստեցինք։ Հետո խաղեր խաղացինք և գնացինք տեսնելու այնտեղի ձորը։

Սյուզի Բադալյան

Ուրբաթ օրը, երբ իմ ընկերները գնացել էին Արտաշավան, ես հիվանդ էի։ Ես տանը պառկած էի բազմոցի վրա և իմ գլուխը ուժեղ ցավում էր։ Իմ մայրիկն ինձ համար ամեն բան անում էր, որ ես բուժվեի։ Իսկ երբ իմ գլխի ցավն անցավ, մենք իմ քույրիկի և մայրիկի հետ գնացինք մեր այգուց փայտեր հավաքելու։ Երբ մենք ավարտեցինք փայտ հավաքել, ես գնացի իմ փոքրիկ քույրիկի տուն։ Ես իմ քույրիկի հետ լավ խաղացի։

Հրաչյա Մնացականյան

Մենք գնացել էինք Արտաշավանի դպրոց: Այնտեղ մենք նշել ենք Զատկի տոնը, իրար հետ գույնզգույն ձվերով կռվել ենք: Արտաշավանում գնդակով տարբեր խաղեր ենք խաղացել, ինչպես նաև երգել ենք ու պարել:

Արեգ Հայրապետյան

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց: Այցելել ենք նաև Սաղմոսավանք, որտեղ երգել ենք, նախաճաշել, խաղացել: Զույգերով զատկաձվիկ ենք խաղացել:

Հեղինե Գևորգյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սամուել Մկրտչյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Գովք մայրիկիս

***

Իմ մայրիկը շատ աշխատասեր է։ Նա հանգիստ բնավորություն ունի ու շատ խելացի է։ Մայրիկս շատ է սիրում քնել և սուրճ խմել։

Միշել Մելիք Ավետիսյան

***

Ես քեզ շատ-շատ եմ սիրում, որովհետև քեզ նման ոչ ոք չկա։ Դու սիրում ես զբաղվել ամեն ինչով։ Դու միշտ ուրախ ես։ Ուզում եմ, որ քո երազանքներն իրականանան։

Յանա Յայլոյան

Продолжить чтение «Գովք մայրիկիս»
Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Գովք գարնան

Ես շատ եմ սիրում գարուն, որովհետև գարնանը ծառերի վրա տերևներ են աճում։ Ապրիլ ամսին իմ ծննդյան օրն է, իսկ մարտին՝ քույրիկինս։ Գարնանը շատ տաք է։

Նաիրա Բաբայան

Ես շատ երկար եմ սպասել գարունին։ Շատ ուրախ եմ, որ դու եկար, գարուն։ Ուզում եմ, որ քո օրերը տաք լինեն։ Դու ինձ համար ամենալավ և ամենատաք եղանակն ես։

Մարիա Դավեյան

Գարուն, ես շատ եմ սպասել քո գալուն, որովհետև ձմռանը շատ ցուրտ էր։ Դու վերջապես եկար, որ տաքացնես ու շատ ծաղիկներ բերես։ Քո արևը մեզ շատ կտաքացնի և մենք կսկսենք բարակ հագնվել։

Սառա Հասրաթյան

Բարև, գարուն, ես քեզ սպասում էի։ Ես քեզ շատ եմ սիրում, դու իմ ամենասիրելի եղանակն ես։ Ափսոս, որ դու տարվա մեջ մեկ անգամ ես գալիս։

Միշել Մելիք Ավետիսյան

Ես ուզում եմ, որ գարնանը խոտեր աճեն։ Եղբորս հետ գարնանը միշտ դուրս եմ գալիս բակ և խաղում։

Գաբրիելա Գյուլինյան

Ես շատ ուրախ եմ, որ դու եկար, որովհետև քո գալուն շատ եմ սպասել։ Դու ինձ համար ամենատաքն ես։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ էի սպասում գարունին։ Գարնանը ծառերը ծաղկում են, տերևներն աճում են։ Գարուն ջան, իմացիր, որ քեզ շատ եմ սիրում։ Երեկ ձմեռվա վերջին օրն էր։

Իլոնա Հունանյան

Ես շատ էի սպասում քեզ, որովհետև գարնանն իմ ծննդյան տարեդարձն է։ Գարնանը մենք հաճախ կարող ենք դուրս գնալ։ Ես սիրում եմ քեզ, գարուն։

Սյուզի Բադալյան

Գարուն, ես քեզ շատ էի կարոտել։ Շատ եմ սիրում քո հոտավետ ծաղիկները և ծառերը։ Իմացիր, որ դու շատ սիրուն ես։

Մարիա Նովիկովա

Քո գալուն շատ էի սպասում, գարուն։ Շուտով ծառերը կծաղկեն, կկանաչեն։

Հեղինե Գևորգյան

Վերջապես դու եկար, գարուն։ Կուզեի, որ ամբողջ տարի լինեիր։

Դանիել Կարոյան

Սիրում եմ քո հարուստ գույները և քո տաք արևը։

Հարություն Առաքելյան

Քեզ այնքան էի սպասում, գարուն ջան, լավ է, որ եկար։ Ուզում եմ եղանակը տաքանա, որ գնամ ման գալու։

Էլիզա Շահինյան

Բոլորս քեզ շատ էինք սպասում։ Դու վերջապես եկար։ Կարևորը, որ եկար ու բերեցիր տաք օրեր։

Արեգ Հայրապետյան

Կուզեի, որ ամբողջ տարի դու լինեիր, գարուն, որովհետև քեզ ամենաշատն եմ սիրում։

Յանա Յայլոյան

Շատ էի սպասում քեզ, գարուն։ Կուզեի, որ դու միշտ լինեիր։ Մենք բակում կխաղայինք և միշտ ուրախ կլիներ։

Հրաչյա Մնացականյան

Գարուն ջան, քեզ սպասում էի, որովհետև իմ, մայրիկիս և հայրիկիս ծննդյան օրերն են։ Դու շատ-շատ գեղեցիկ ես։ Սիրում եմ քո գույները, պայծառ արևը, շքեղ ծաղիկները, ծաղկած ծառերը։

Դանելիա Թարփոշյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սամուել Մկրտչյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Սովորողի անհատական ուսումնական պլան

***

Անուն, ազգանուն — Սարգիս Համալբաշյան

Դպրոց, դասարան — Հյուսիսային դպրոց, 2-1 դասարան

Երկարօրյա ծառայություն — օգտվում եմ

Կրթահամալիրի երթուղի — դեպի դպրոց #45, դեպի տուն #55

Ընտրությամբ գործունեություն — մարմնամարզություն

Լրացուցիչ կրթություն — ջիու-ջիցու /դպրոցից դուրս/

Продолжить чтение «Սովորողի անհատական ուսումնական պլան»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Դդմածես 2024, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Տեղեկություններ դդմի մասին

Հյուսիսի 2․1 ջոկատի ճամբարականները ներկայացնում են իրենց հավաքած տեղեկությունները դդմի մասին․

Հայկ Չերքեզյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Ճամփորդապատում

Հունվարի 22-ին դասարանով գնացել էինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք ձնագնդի խաղացինք, ձնեմարդ պատրաստեցինք, օղակների վրա նստած սահեցինք։ Շատ զվարճալի և ուրախ օր ունեցանք։ Նկարվեցինք մեր պատրաստած ձնեմարդու հետ, ուրախ վերադարձանք դպրոց և փոխեցինք մեր ձյունից թրջված հագուստները։

Դանիել Կարոյան

Երեկ մենք գնացել էինք Ջրվեժի անտառ։ Այնտեղ կար լիքը ձյուն։ Մենք լավ ժամանակ անցկացրեցինք անտառում։ Այնտեղ ես պատրաստել եմ մեծ ձնագնդի։ Բոլորս ձնից թրջվել էինք, բայց դպրոց հասնելուն պես փոխեցինք մեր հագուստը։

Սարգիս Համալբաշյան

Մենք դասարանում նախաճաշեցինք և գնացինք Ջրվեժ։ Մենք սահնակով սահել ենք։ Շատ հավես էր, որ ձնագնդի խաղացինք։ Ինձ դուր եկավ, որ մենք ձնեմարդ սարքեցինք։ Ես ավտոբուսում պատուհանից նայում էի։

Գաբրիել Գրիգորյան

Ես իմ դասարանցիների հետ գնացել էի Ջրվեժի անտառ։ Մեր դպրոցից այնտեղ հասանք մեկ ժամում։ Եղանակը այնտեղ ցուրտ էր, սակայն մեզ չխանգարեց; Մենք վազվզեցինք, ձնագնդի խաղացինք և ձնեմարդ պատրաստեցինք։ Հետո սկսեցինք սահել, շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։ Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր, այդ օրը ձյուն շատ չկար։ Ջրվեժի անտառը ինձ շատ դուր եկավ, ես ուզում եմ գարնանը նույնպես լինել այնտեղ, որ տեսնեմ կանաչապատ ծառերը և ծաղիկները։

Մարիա Դավեյան

Ջրվեժում շատ ձյուն կար, ամբողջ գետինը սառույց էր ու ձյուն։ Մենք գնում էինք վերև, որ սահեինք։ Մենք հերթով նստում էինք ու սահում։ Ես կուզեի էլի գնալ Ջրվեժ։ Ինձ շատ դուր եկավ։ 

Սառա Հասրաթյան

Ամսի 22-ին ամբողջ դասարանով գնացել էինք Ջրվեժի արգելոց, մասնակցելու ձմեռային խաղերին։ Ձմեռն այնտեղ շատ հեքիաթային էր, շատ հետաքրքիր ու սիրուն։ Սահեցինք անիվների վրա նստած, խաղացինք ձնագնդի, ձնեմարդ պատրաստեցինք, տաք թեյ խմեցինք, լուսանկարվեցինք։ Այնքան տպավորված եմ այդ ճամփորդությունով, որ շատ կուզեի մինչև ձմեռվա վերջին օրը ընկերներիս հետ ժամանակս անցկացնել Ջրվեժի արգելոցում։

Հայկ Չերքեզյան

Մենք ձնեմարդ ենք պատրաստել, ձյունով խաղացել ենք: Այնտեղ շատ լավ էր: Մենք այնտեղ կլոր սահնակներով սահել ենք, պառկել ենք ձյան մեջ և հրեշտակ ենք սարքել ձյան վրա: Այնտեղ մենք և ընկեր Կարինեն շատ ձմեռային խաղեր խաղացինք։

Արեգ Հայրապետյան

Ես անցկացրել եմ շատ-շատ լավ օր ընկերներիս հետ։ Եվ սահել եմ ընկերներիս հետ, սարքել եմ ձնեմարդ, խաղացել եմ ձնագնդի։ Շատ կուզեի, որ այդ օրը կրկնվեր։

Էլիզա Շահինյան

Ես շատ եմ հավանել մեր ճամփորդությունը դեպի Ջրվեժի արգելոց։ Մենք այնտեղ դոնաթներով սառույցների վրայով սահում էինք: Ինձ շատ դուր եկավ ձյունով ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը և սահելը։ Ես շատ – շատ եմ սիրում ճափորդել։

Նաիրա Բաբայան

Մենք երեկ գնացել ենք Ջրվեժի արգելոց։ Ես շատ ուրախացա, երբ գնացի այնտեղ։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ ամեն բան։

Սյուզի Բադալյան

Ճամփորդությունը ինձ շատ էր դուր եկել։ Ջրվեժում շատ ձյուն էր եկել: Մենք սահել ենք մեծ, կլոր սահնակների վրա նստած: Ջրվեժում մենք պատրաստեցինք
ձնեմարդ: Այնտեղ շատ հետաքրքիր և գեղեցիկ էր, ինչպես նաև շատ ցուրտ եղանակ էր: Մենք այնտեղ շատ -շատ մրսեցինք, բայց նաև ուրախացանք:

Դանելիա Թարփոշյան

Մենք ավտոբոսով գնացինք երկար ճանապարh։ Հետո մենք հասանք տեղ և սկսեցինք ձյունով խաղալ։ Հետո սկսեցինք ճանապարհով քայլել դեպի վերև, որպեսզի սահենք սահնակով։ Մենք հասանք տեղ և սկսեցինք սահել։ Երբ ես ու Նարեկը վերջացրեցինք սահելը, սկսեցինք ձնեմարդ սարքել։ Երբ վերջացրինք պատրաստելը, ես ձնեմարդուն փաթաթեցի իմ շարֆով, իսկ Նարեկը՝ իր գլխարկով։

Հրաչյա Մնացականյան

Այնտեղ շատ հավես էր: Ես էլի կուզեի գնալ: Այնտեղ շատ սիրուն էր, շատ հետաքրքիր։ Ինձ շատ է դուր եկել խաղալ ձյունով և սահել սահնակով, ձնեմարդ սարքել։

Մարիա Նովիկովա

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության և շատ ուրախ օր անցկացրել։ Ես այս տարի առաջին անգամ էի ձյուն տեսնում։ Մենք սահեցինք կլոր, մեծ սահնակներով։ Ես կհամոզեմ, որ մենք մեկ անգամ էլ գնանք և մի քիչ խաղանք։ Այնտեղ շատ ցուրտ էր։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ։

Գաբրիելա Գյուլինյան

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության։ Այնտեղ շատ-շատ-շատ ուրախ էր անցնում։ Ես այնտեղ շատ –շատ էի ուզում գնալ։ Ես Ջրվեժն այնքան էլ չհավանեցի, քանի որ պատկերացնում էի, որ այնտեղ շատ ձյուն կլինի։ Բայց հակառակը եղավ։ Այնտեղ ամբողջովին սառույց էր, բայց մենք կարողացանք սառույցի վրա սահել։ Մենք սահեցինք մեծ, շատ մեծ, կլոր սահնակով։ Մոռացա ասել, թե ինչպես էինք սահում։ Մենք նստում էինք այդ մեծ, կլոր սահնակի մեջ և մեզ մի փոքրիկ մաս քշում էին, հետո մենք վայելում էինք ամեն մի վայրկյանը։ Այնտեղ մեկ ցուրտ էր, մեկ տաք էր։ Ես այս օրը շատ-շատ-շատ հավանեցի։

Իլոնա Հունանյան

Նարեկ Մանուկյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հանրակրթական դիջիթեք 2024, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Հանրակրթական դիջիթեք 2024

Սովորողն ուսումնասիրում է իր անհատական համակարգիչը և իր տիրապետած ուսումնական գործիքները։

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  • Ի՞նչ է համակարգիչը
  • Ի՞նչ համակարգչային ծրագրերի է տիրապետում, որո՞նք է կարողանում օգտագործել նաև դասապրոցեսին

Ռոբերտ Գևորգյան

Նաիրա Բաբայան

Продолжить чтение «Հանրակրթական դիջիթեք 2024»
Հանրակրթական դիջիթեք 2024, Հեղինե Գևորգյան, Հունվարյան նախագծեր 2024, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Յանա Յայլոյան, Ռոբերտ Գևորգյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Դիջիթեքյան բացիկներ

Հանրակրթական դիջիթեք ստուգատեսի շրջանակում Հյուսիսի 2․1 ջոկատի ճամբարականները ստեղծեցին դիջիթեքյան բացիկներ։

Հրաչյա Մնացականյան

Հեղինե Գևորգյան

Իլոնա Հունանյան

Գաբրիելա Գյուլինյան

Մարիա Նովիկովա

Դանելիա Թարփոշյան

Արեգ Հայրապետյան

Էլիզա Շահինյան

Ռոբերտ Գևորգյան

Յանա Յայլոյան

Հայկ Չերքեզյան, Հանրակրթական դիջիթեք 2024, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Ջոկատի անվանում և լոգո

Հյուսիսային դպրոցի 2․1 ջոկատի ճամբարականներն այսօր ստեղծեցին ջոկատի անվանում և լոգո։ Ճամբարականներն առաջարկեցին իրենց տարբերակները։

Մարիա Դավեյան

Նաիրա Բաբայան

Իլոնա Հունանյան

Продолжить чтение «Ջոկատի անվանում և լոգո»
Հեղինե Գևորգյան, Ճամփորդություններ 2023-2024, Նաիրա Բաբայան, Սամուել Մկրտչյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Դեկտեմբերի 19-ին տիկնիկային թատրոնում դիտեցինք Սանտայի նվերները ամանորյա ներկայացումը։ Շատ ուրախ, հավես ներկայացում էր։ Ես վաղուց այդպիսի ներկայացում չէի դիտել։

Արեգ Հայրապետյան

Ինձ շատ դուր եկան հերոները, որոնք բարի էին, օգնում էին բոլորին։ Կուզեի նմանվել նրանց։

Սամուել Մկրտչյան

Ներկայացումն ուրախ էր, ոգևորող։ Ներկայացումը նայելուց հետո ես մի քիչ բարի դարձա։

Դանելիա Թարփոշյան

Ինձ դուր եկավ, որ հերոսները մեզ հարցեր էին տալիս։ Ես սիրում եմ, երբ ընկերներիս հետ ներկայացում նայելու եմ գնում։

Հեղինե Գևորգյան

Մեկ անգամ էլ կնայեի այս ներկայացումը, որովհետև բարին հաղթեց։

Արփինե Գալստյան

Ես ներկայացում դիտել սիրում եմ, հերոսներն ինձ դուր են գալիս։ Հետաքրքիր ներկայացում էր;

Թերեզա Սիմոնյան

Սանտայի նվերները ներկայացումը ես առաջին անգամ էի դիտում։ Շատ հավանեցի, որովհետև բարություն կար և ուրախություն։

Նաիրա Բաբայան