Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Ազգային պարեր

Ազգային պարերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Համագործակցություն՝ 2.1 ջոկատ, «Բնագետ-թարգմանիչների ջոկատ»

Հանդիպում 3

Կարմիր ֆստան

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Տեխնոլոգիական գործունեություն

Կախազարդերի գունավորում

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Ալիսի և Ավագ դպրոցի սովորողների հետ մեր պատրաստած կավե կախազարդերը գունավորեցինք։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Ազգային պարեր

Ազգային պարերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Համագործակցություն՝ 2.1 ջոկատ, «Բնագետ-թարգմանիչների ջոկատ»

Հանդիպում 2

Էջմիածին

Ամրապնդեցինք նաև նախորդ հանդիպմանն ուսուցանված պարերը։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Տեխնոլոգիական գործունեություն

Կավե կախազարդեր

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Ալիսի և Ավագ դպրոցի սովորողների հետ կավե կախազարդեր պատրաստեցինք։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Տիկնիկագործություն․ խրձիկ տիկնիկներ

Տիկնիկներ , տիկնիկագործություն նախագծով 2․3 ջոկատն այցելեց մեզ։ Միասին պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ 2․3 ջոկատի ճամբարականներն արդեն շատ լավ տիրապետելով տիկնիկագործությանը, իրենց հմտությունը փոխանցեցին մեզ։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Ազգային պարեր

Ազգային պարերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Համագործակցություն՝ 2.1 ջոկատ, «Բնագետ-թարգմանիչների ջոկատ»

Հանդիպում 1

Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Ձմեռային ազգագրական փառատոն

Հանրակրթական ձմեռային ազգագրության փառատոնը ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացածոք։ Ստուգատեսն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Ժամանակահատված՝  հունվար 8-26

Իրականացման վայրեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր», ընտանեկան դպրոցներ, բաց հարթակներ

Ազգագրության փառատոնի ուղղություններ 

2․1 ջոկատը փառատոնին կմասնակցի հետևյալ ուղղություններով՝

Ամանորյա ընկուզախաղեր 

Դդմային ուտեստների պատրաստում

Ազգային, բակային խաղերի ուսուցում

Նախագծի նպատակներ՝

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում,փոխանցում։

Նախագծի խնդիրները՝

  • Փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում։
  • Զրույցների, պատումների, խաղերի, երգերի, պարերի միջոցով իմացություն հայ ազգագրության մասին։
  • «Բլեյան» կրթական ցանցով՝ ազգային փառատոնի հիմքով, կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի մշակութային երկխոսության, կամուրջների, կապերի ստեղծում, տարածում։
  • Կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում։

Ընթացքը՝

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում ուսումնասիրելու ենք հայկական տարազը, զարդանախշերը։ Ուսումնասիրելու ենք ազգային տարազների օրինակներ(տղամարդու, կանացի), տարազների առանձնահատկությունները, նշանակությունը։ Ստեղծելու ենք նմանօրինակ տարազների էսքիզներ։

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։