Լավաշթխիկ

Լավաշթխիկ Ագարակում

Այսօր Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները, ծնողները միասին այցելեցին Ագարակ, որտեղ իրականացրինք Լավաշթխիկի ծեսը։ Մեզ միացավ երաժշտության դասավանդող Արմենուհի Սոկրատունին, նա իրականացրեց լավաշի ծիսական թխելը թոնրում։

Նկարաշար՝

Լավաշթխիկ

Լավաշթխիկ

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Ժամկետը՝ հոկտեմբերի 20, ժամը 11։00

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
  • Կարդալ ավանդություններ հացի մասին
  • Հարցազրույցներ վարել հաց թխող մարդկանցից
  • Հորինել պատմություններ հացի մասին
  • Ուսուսմնասիրել, թե ինչ է անում մայրիկը ճաշից ավելացած հացը: Դպրոցի մառանում ստեղծել  հացը հավաքելու, չորացնելու անկյուն:
  • Տնկել ցորեն, հետևել աճին, կատարել դիտարկումներ
  • Տեսանյութեր

«Կախարդական լավաշը» մուլտֆիլմի դիտում

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում: Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

Ստեղծագործություններ

Ռուս. ժող. հեքիաթ «Ով աշխատի, նա կուտի»

Լավաշ թխելու խաղերգեր

  • Գունդ անեմ
  • Տատիկ զալուր կըմաղեր
  • Ջաղացի երգը
  • Լորիկ

Աղբյուրը