Հունվարյան նախագծեր 2022, Մարզական ստուգատես 2022

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Օրը` հունվարի  26

Ժամը՝ 11:00-11:45

Մասնակիցներ՝ 3․1 ջոկատի ճամբարականներ  

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

3-րդ  դասարան

ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել

բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից

գ.   Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով

դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով

ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում  թեքում առաջ  հասցնել հատակին գլխավերևում,  ծնկները ուղիղ

զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան

է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ

ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից: