Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Դանիել Կարոյան, Իլոնա Հունանյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, կուտեի այնտեղի շոկոլադը։ Նաև ես կլողայի այնտեղի հալված շոկոլադի մեջ։ Ես կգնայի բացահայտելու, թե ինչպես է ստեղծվել շոկոլադե աշխարհը։ Ես կմնայի այնտեղ ընդմիշտ։

Սյուզի Բադալյան

Լինում է, չի լինում մի ճանապարհ է լինում, որը շոկոլադից էր։ Ես այսօր կպատմեմ, թե ինչ կանեի, եթե ես լինեի շոկոլադե փողոցում։ Ես շոկոլադ կնվիրեի այն մարդկանց, ովքեր ուտելիք չունեն և խնդիրներ ունեն առողջության հետ։ Ես մի քիչ կվերցնեի շոկոլադ, որ իմ մայրիկի հետ թխվածքաբլիթ պատրաստեինք։ Եթե վերջանար շոկոլադե ասֆալտը, ես կկանչեի և կխնդրեի այն մարդկանց, ովքեր կարողանում են պատրաստել ասֆալտ, նորից պատրաստել։

Միշել Մելիք — Ավետիսյան

Լինում է, չի լինում մի շոկոլադե աշխարհ է լինում։ Ամբողջը շոկոլադից էր պատրաստված՝ ավտոմեքենաներն էլ, ամեն ինչն էլ։ Նույնիսկ ծառերն էին շոկոլադից։ Հենց տեսնեի, արագ կուտեի ճանապարհի կեսը, որ հետո կարողանայի դպրոց գնալ և բակ իջնել։ Կարելի է ասել մարդկանց ոտքերն էլ էին շոկոլադից, ձեռքերն էլ, մազերն էլ։ Ինչ այդ պահին ձեր մտքով անցնի, ամբողջը շոկոլադից էր պատրաստված։ Նույնիսկ խանութներն էին շոկոլադից։

Իլոնա Հունանյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, այնտեղ ես քիչ շոկոլադ կուտեի։ Եթե ես ամբողջ շոկոլադն ուտեի, ինձ ճանապարհ չէր մնա տուն գնալու համար։ Եթե ես ամբողջ շոկոլադն ուտեի, ես անխելք կդառնայի։ Եթե ես շատ շոկոլադ ուտեի, կհիվանդանայի։ Ես շատ կուզեի այնտեղի ամբողջ շոկոլադն ուտել, բայց քանի որ այդպիսի խնդիրներ են առաջանում, ես այլևս այդքան շատ շոկոլադ չեմ ուտի։

Դանիել Կարոյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում, կպատրաստեի շոկոլադե թխվածքաբլիթներ և կհյուրասիրեի քույրիկիս: Ես շոկոլադե ծովում կլողայի: Ինչպես նաև շոկոլադե ծաղիկներ կպատրաստեի: Շոկոլադե նապաստակներ նույնպես կպատրաստեի և կնվիրեի այնտեղ գտնվող բոլոր երեխաներին:

Հեղինե Գևորգյան

Եթե ես լինեի շոկոլադե աշխարհում, ես ամեն օր քաղցրավենիք կուտեի և ուրիշ մարդկանց տները։ Բայց ես չեմ ուզում, որ այդպիսի շոկոլադե աշխարհ լինի, սովորականն էլ է լավ։ Հակառակ դեպքում վատ կլինի, որ ամեն օր քաղցր ուտենք, հետո զզվելու ենք քաղցրից։

Հայկ Չերքեզյան

Եթե աշխարհը լիներ շոկոլադից, ես խանութ կգնայի, սնունդ գնելու փոխարեն, հարևանի դուռը կուտեի։ Դպրոցի ճանապարհին ծառից տերև կպոկեի և կուտեի։ Մայրիկին շոկոլադե ծաղիկներ կնվիրեի։ Ամեն օր տաք շոկոլադ կխմեի։

Հրաչյա Մնացականյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ապա շատ կուրախանայի, բայց միաժամանակ կզարմանայի, քանի որ դա կլիներ ինձ համար անծանոթ աշխարհ։ Այդ աշխարհում չէր լինի արև, քանի որ արևն ու շոկոլադը իրար չեն սիրում։ Կարծում եմ, որ շոկոլադե աշխարհում կապրեին միայն բարի և ուրախ մարդիկ, երեխաները կլինեին երջանիկ, որովհետև երբ ցանկանային շոկոլադ կուտեին։ Բայց չպետք է մոռանալ, որ շատ շոկոլադը վնասակար է ատամների համար։

Ռոբերտ Գևորգյան

Եթե ես հայտվեի շոկոլադե աշխարհում, ես կլցնեի ճամպրուկիս մեջ շատ կոնֆետներ և կբաժանեի երեխաներին: Մի քանի կաթնային շոկոլադե սալիկ կպահեի ինձ համար: Շոկոլադից կպատրաստեի մեծ բեռնատար ու տուն: Նաև կլողայի շոկոլադե շատրվանում: 

Հայկ Խաչատրյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես մենակ մեկ կտոր շոկոլադ կուտեի։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, շոկոլադ չէի ուտի մինչև գիշեր։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես քիչ կուտեի և մի քանի կտոր էլ կտանեի մայրիկիս ու հայրիկիս։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես աչքերիս չէի հավատա։

Սարգիս Համալբաշյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում, շատ կզարմանայի: Մի շոկոլադե սալիկ կուտեի թաքուն-թաքուն։ Եթե տեսնեի, որ իմ տունը շոկոլադե է դարձել, ես անմիջապես կմտնեի տուն և կտեսնեի, որ մեր իրերը դարձել են շոկոլադե։ Եթե ես տեսնեի շոկոլադե ճանապարհ, շատ կզարմանայի և հայրիկիս կասեի, որ ավտոմեքենան վարի շոկոլադի վրայով։ Ես իմ ընկերներին կհրավիրեի և կհյուրասիրեի շոկոլադե տորթ։ Նրանց կպատմեի այս զարմանալի շոկոլադե աշխարհի մասին։

Մարիա Դավեյան

Ես կուտեի իմ շոկոլադե տունը, որովհետև միևնույնն է, իմ տունը ամռանը կհալվեր։ Կուտեի սայլը, ինչքան որ տերը թույլ տար։ Կուտեի ուրիշների տները, եթե թողնեին։ Ես կուտեի մի ամբողջ շոկոլադե աշխարհ։

Մարիա Նովիկովա

Հայկ Խաչատրյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Նարեկ Մանուկյան

Ուրախ պատմություն

Մի օր մենք ընտանիքով գնացինք կենդանաբանական այգի։ Այնտեղ շատ կենդանիներ կային։ Մենք որոշեցինք նրանց կերակրել։ Սկզբում ուզում էինք կերակրել առյուծին, բայց չթույլատրեցին։ Կարողացանք կերակրել թութակներին։ Նրանց տարբեր հացահատիկներ տվեցինք։ Այդ թութակները կրկնում էին մեր ասածները։ Ես մի ծիծաղելի երգ երգեցի։ Մեծ կարմիր թութակը ծիծաղելի ձայնով սկսեց իմ հետևից կրկնել։ Այս պատմությունը միշտ ժպիտով ենք հիշում։

Նարեկ Մանուկյան

Այսօր ես ուզում եմ պատմել մի ուրախ պատմություն, որը եղել է ամռանը: Մենք հանգստանում էինք գյուղում: Հարևանի հորթերը հաճախ էին մտնում մեր բակ և վնասում փոքրիկ ծառերի ճյուղերը: Այդ պատճառով մենք դուրս էինք քշում անկոչ հորթերին:

Մի օր մենք հարազատների հետ նստած էինք բակում, երբ հորթերը կրկին հայտնվեցին մեր տարածքում: Բայց մեզնից շուտ հորթերին քշեց Բետտին՝ մեր հարազատների շունը: Բետտին փոքրիկ է, բայց չվախեցավ մեծ հորթերիից ու շատ բարձր հաչալով՝ վազեց իրենց կողմ: Հորթերը զարմացած փախան մեր բակից:

Բոլորս շատ ծիծաղեցինք և Բետտիին անվանեցինք անվախ:

Հայկ Խաչատրյան

Ամառ էր։ Հավիկն արթանացավ և տեսավ, որ իր ձվիկներից մեկը չկար։ Նա շատ տխրեց։ Երբ աքլորն իմացավ այդ մասին, գնաց փրկելու ապագա ճուտիկին։ Մեկ ժամ անց աքլորը ետ եկավ ձվիկի հետ։ Նրանք ապրեցին ուրախ և երջանիկ։

Հրաչյա Մնացականյան

Կար — չկար մի արև և ամպ կար։ Մի օր նրանք գնացին կինոթատրոն, իսկ մյուս օրը գնացին այգի, խաղացին գնդակ, կավիճ։

Մարիա Նովիկովա

Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Բնագիտական փորձեր, Գաբրիելա Գյուլինյան, Դանիել Կարոյան, Ընտանեկան նախագիծ

Ապրիլ ամսվա փորձ #4

Անհրաժեշտ պարագաներ՝ ականջի բամբակե փայտիկ, ամանի հեղուկ, ջուր
Ընթացքը՝ ականջի փայտիկի մի կողմը թրջել ջրով, թաթախել ամանի հեղուկի մեջ և մյուս կողմից փորձել հնարավորինս ուժեղ փչել։ Արդյունքը նկարագրեք ինքներդ։

Նարեկ Մանուկյան

Հրաչյա Մնացականյան

Ռոբերտ Գևորգյան

Մարիա Նովիկովա

Հայկ Խաչատրյան

Հեղինե Գևորգյան

Դանիել Կարոյան

Գաբրիելա Գյուլինյան

Մարիա Դավեյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Հորինում ենք

Կախարդական դեղձենին

Լինում է, չի լինում մի կախարդական դեղձենի է լինում։ Այն շատ մեծ էր և սիրում էր իր թփերի տակ հանգստացողներին բարություն անել։ Մի անգամ մի փոքրիկ աղջիկ լացելով եկավ, նստեց ծառի տակ։ Կախարդական դեղձենին որոշեց օգնել աղջկան։ Աղջիկը պատմեց, որ ցանկանում էր դեղձ ուտել, բայց չէր կարող գնել։ Դեղձենին խոնարհեց ճյուղերից մեկը։ Աղջիկը կարողացավ դեղձ ուտել։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց կախարդական դեղձենուն և ուրախ- ուրախ վազեց տուն։

Դանիել Կարոյան

Կախարդական անտառը

Լինում է, չի լինում մի կախարդական անտառ է լինում։ Երբ այնտեղի ծառերին մարդիկ վնասում էին, մյուս ծառերը իրենց թևերը հանում էին և վախեցնում էին մարդկանց։ Բոլորը փախչում էին այդ անտառից և էլ չէին մտնում։ Մի անգամ մի աղջիկ է մտնում՝ անունը Անահիտ։ Նա չէր վախենում։ Երբ մարդիկ մտնում էին անտառ, նա չէր թողնում վնասել ծառի ճյուղերը։ Նրանք ընկերանում են։ Այդ օրվանից էլ ոչ ոք չի վախենում կախարդական անտառից, քանի որ մարդիկ հասկանում են, որ չի կարելի ծառերը վնասել։

Էլիզա Շահինյան

Արագիլի արկածները
Լինում է, չի լինում մի արագիլ է լինում։ Մի օր արագիլը գնում է ձագերի համար կեր գտնելու։ Արագիլը վերադառնում է և տեսնում, որ իր ձագերը կորել են։ Նա մտածում է, որ ձագուկները պահմտոցի են խաղում, բայց քիչ հետո հասկանում է, որ դա խաղ չէ, ձագերը կորել են։ Նա արագ գնում է ձագերին փնտրելու։ Արագիլը երկար է ման գալիս, բայց չի գտնում։ Տխուր, հոգնած վերադառնում է իր բույնը և քնում։ Երազում տեսնում է, որ իր բալիկներին գողացել է մեծ, սև ագռավը։ Միանգամից արթնանում է, գտնում ագռավին և փրկում իր ձագերին։

Դանելիա Թարփոշյան

Հեքիաթ սպիտակ ամպիկների մասին

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում: Այդ ամպիկը ընկերներ չի ունենում: Ամբողջ օրը նա մտածում էր, թե որտեղից ընկերներ գտնի: Մի օր նա հանդիպում է մի գեղեցիկ ամպիկի և հարցնում, թե ինչու է այդպես ուշադիր նայում: Ամպիկն ասում է, որ ընկերներ չունի և խնդրում է նրան դառնալ իր ընկերը: Ամպիկը սիրով համաձայնում է։ Նրանք միասին գնում են այգի: Այնտեղ նրանք ընկերանում են և բոլորով միասին գնում ամպիկներից մեկի տուն, խաղում և քեֆ անում:

Ամպիկները որոշում են երբեք չնեղանալ միմյանցից և չկռվել:

Գաբրիելա Գյուլինյան

Ամպիկ Ջո

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում։ Այդ ամպիկի անունը Ջո էր։ Ջոն շատ ուրախ և զվարթ ամպիկ էր։ Մի օր սկսվեց ուժեղ քամի և այդ ժամանակ քամին նրան տարավ մի մեծ ամպի մոտ։ Նրանք իրար բախվեցին, ուժեղ ձայն եկավ և Ջոն տեսավ մի ուժեղ լույս։ Նա շատ վախեցած էր։ Մեծ ամպն ասաց, որ դա ընդամենը կայծակ էր և վախենալու բան չկա։

Հրաչյա Մնացականյան

Զատիկ Լյալյա

Կար մի նուրբ զատիկ, որի անունը Լյալյա էր։ Նա շատ աշխատասեր էր։ Մի անգամ նա որոշեց, որ պետք է գնա իր դասըկերներից հեռու, որովհետև իրեն ոչ ոք չէր սիրում։ Բայց փորձեց մեկ անգամ ևս քայլ անել ընկերանալու համար։ Սկսվեց դպրոցը, սակայն նրան շարունակում էին նեղացնել։ Մինչև մի օր դասարան եկավ մի բարի զատիկ, ում հետ նրանք ընկերացան և ով սովորեցրեց նրան լինել ուժեղ, չտխրել և պաշտպանել ինքն իրեն։

Միշել Մելիք-Ավետիսյան

Փոքրիկ գետակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ գետակ է լինում։ Նա շատ փոքրիկ էր, դրա համար ուրիշ մե՜ծ գետակները ծաղրում էին փոքրիկ գետակին։ Գետակը շատ նեղվեց։ Հետո պարզվեց, որ հողը նրա համար նեղ էր և հայտնվեց մի հրեշտակ և ասաց նրան, որ պետք է հզոր լինել և լացկան չլինել։

Նաիրա Բաբայան

Տխուր ամպիկները

Լինում են, չեն լինում տխուր ամպիկներ են լինում։ Նրանց կատաղած քամիները դես ու դեն են քշում, տանում։ Այդ ամպիկները միշտ տխրում են և շատ լաց են լինում, ինչը դառնում է անձրև։ Մի օր տխուր ամպիկները հանդիպում են արևին և արևը ամպիկներին պատմում է, թե ինչ լավ բաներ են նրաք արել՝ ջրել են ծառ ու ծաղիկ, օգնել են մարդկանց և կենդանիներին։ Այդ ամենը լսելուց հետո տխուր ամպիկներն ուրախանում են և շարունակում են օգնել բնությանը։

Մարիա Դավեյան

Ոսկե ծառը

Կար-չկար մի ծառ։ Այդ ծառը բոլոր ծառերից տարբերվում էր նրարով, որ ոսկեգույն էր։ Այդ ժամանակ մի մարդ անցավ։ Տեսավ ոսկեգույն ծառը և մտածեց, որ կարող է փորել ու տակի ոսկին հանել։ Մարդը բահը վերցրեց, հանեց ծառի տակի ոսկին։ Ծառը մերկացավ ու եկավ ձմեռը։

Սառա Հասրաթյան

Տղան

Կար — չկար մի տղա կար: Այդ տղայի անունն Արեգ էր։ Արեգը շատ էր սիրում բռնոցի, մոնոպոլիա և դոմինո խաղալ։ Արեգը երկու ընկեր ուներ, նրանց անունները Վարդան և Հովսեփ էր։ Մի անգամ տղաները գնացին անտառ զբոսնելու։ Անտառում նրանք արջ տեսան և թաքնվեցին։ Մի փոքրիկ խրճիթ պատրաստեցին և գիշերն այնտեղ անցկացրին։ Հաջորդ օրը, երբ Արեգն արթնացավ, ընկերները չկային։ Նա մտածեց, որ նրանք առանց իրեն դուրս են եկել անտառից։ Երբ նա անտառից դուրս եկավ, զգաց, որ նրա հետևից մեկը գալիս է։ Երբ տղան հետ նայեց, տեսավ իր ընկերներին։ Այդ օրն Արեգի ծննդյան օրն էր, դրա համար էլ ընկերներն անտառից հատապտուղներ էին հավաքել, որ նվիրեն Արեգին։ Արեգը շատ ուրախացավ այդ նվերի համար։ Որոշեցին այդ հատապտուղները Արեգի տանն ուտել և նշել նրա ծնունդը։ Նրանք բարեհաջող տուն հասան և ուրախ ծնունդ անցկացրին։

Հայկ Չերքեզյան

Երկու ընկեր ջրաղացի մոտ 

Մի անգամ երկու ընկեր հանդիպեցին գյուղի ջրաղացի մոտ: Երկար խոսեցին, տարբեր պատմություններ հիշեցին, հետո քնեցին: Արթնացան ուշ, մութ էր: Տարօրինակ ձայներ լսեցին ջրաղացից: Մտածեցին գայլ է, արջ կամ գող: Ընկերները մեծ փայտեր վերցրեցին ու բացեցին ջրաղացի դուռը: Բայց այնտեղ տեսան ոչ թե գազան կամ գող, այլ տասնյակ մկներ: Այս փոքրիկ կենդանիները փորձում էին աշխատեցնել ջրաղացը, որպեսզի օգնեն ջաղացպանին: Ջաղացպանը շատ ծեր էր արդեն, դժվար էր կատարում իր գործը, բայց մկների համար միշտ առանձին ամանով ցորեն էր պահում ու տաքուկ մեծ բարձ: 

Ընկերներն օգնեցին մկներին ու շատ ալյուր ստացան: 

Առավոտյան ջաղացպանը եկավ ու անգամ չզարմացավ՝ նա գիտեր, որ գիշերը բարի ու շնորհակալ օգնականներ ունի:

Հայկ Խաչատրյան

Հեքիաթ չարաճճի տղայի մասին

Լինում է, չի լինում մի չարաճճի տղա է լինում։ Այդ տղան չի սիրում դաս անել, այլ սիրում է հեռախոսով խաղալ։ Մայրիկը նրան արգելեց հեռախոսով խաղալ, որովհետև շատ էր խաղում։ Երբ իրեն արգելեցին հեռախոսով խաղալ, նա գնաց դուրս և սկսեց խաղալ դրսում։ Դրսում խաղալն էլ արգելեցին, քանի որ մի կերպ էին համոզում, որ տուն գար։ Իհարկե, արդեն բան չկար անելու, բայց հայրիկը իր ծննդյան օրը գնեց խաղային համակարգիչ, որը հեռակառավարման վահանակով էր։ Տղան շատ ուրախացավ։ Մայրիկն արդեն ուժասպառ և հոգնած որոշեց այլևս չարգելել ոչինչ, այլ պարզապես ժամանակ սահմանել ամեն ինչի համար։ Տղան իր չարաճճի ժպիտով նայեց մայրիկին և ամուր գրկեց նրան։

Նարեկ Մանուկյան

Գունավոր ծաղիկը

Պարտեզում մի հեքիաթային ծաղիկ էր ծաղկել՝ ապիտակ, բաց դեղին, կարմիր երանգներով: Մի գեղեցիկ օր մի փոքրիկ աղջիկ մայրիկի հետ իանութ գնալիս տեսավ այդ հեքիաթային գունավոր ծաղիկը, վերցրեց, տարավ տուն և սկսեց խնամել: Սակայն ծաղիկը տխրել էր, որ իրեն պարտեզից բերել էին տուն: Կամաց-կամաց սկսեց թոռոմել: Երբ աղջիկը եկավ տեսավ, որ ծաղիկը թոռոմել է, սկսեց շատ ջրել, միևնույն է ծաղիկը չծաղկեց: Շատ տխրեց աղջիկը և որոշեց կանչել այգեպանին, որ օգնի իրեն: Այգեպանն ու աղջիկը ծաղիկը տնկեցին աղջկա պարտեզում և սկսեցին խնամել: Մի քանի օր հետո ծաղիկը սկսեց նորից գեղեցիկ ծաղկել: Գունավոր ծաղկի երանգներին ավելացան նաև մանուշակագույն և նարնջագույն երանգները: Աղջիկը շատ ուրախացավ, իր շնորհակալությունը հայտնեց բարի այգեպանին: Այգեպանը նաև խորհուրդ տվեց, թե ինչպես խնամել ծաղիկը և խոսել նրա հետ: Աղջիկը և գունավոր ծաղիկը դարձան շատ լավ ընկերներ և ապրեցին միասին շատ երկար տարիներ:

Հեղինե Գևորգյան

Կատուն և շունը

Կար — չկար մի տուն կար։ Այդ տանը կար մի կատու և մի շուն։ Մի օր այդ կատուն ասաց շանը․

-Ես գնամ ձու, կաթ ու ալյուր բերեմ, որ թխվածք թխենք։

Գնաց կատուն և հետ չվերադարձավ։ Տխրեց շունը, լաց եղավ։ Գնաց, փնտրեց կատվին, բայց չգտավ։ Կատուն մոլորվել էր։ Մի քանի տարի հետո կատուն վերադարձավ, բայց շունը նրան չճանաչեց։

Մարիա Նովիկովա

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Աղայան-Ռոդարի 2024, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան

Աղայանական ընթերցումներ

Հրաչյա Մնացականյան․ Ծիտը և բազեն

Թերեզա Սիմոնյան․ Արև, արև, եկ, եկ

Ռոբերտ Գևորգյան․ Մանուշակ

Հայկ Չերքեզյան․ Կատուն

Դանելիա Թարփոշյան

Հայկ Խաչատրյան․ Կատու

Դանիել Կարոյան․ Առավոտը գյուղում

Գաբրիելա Գյուլինյան․ Կատու

Մարիա Նովիկովա․ Մանուշակ

Նարեկ Մանուկյան․ Մանուշակ

Էլիզա Շահինյան․ Արև, արև, եկ, եկ

Սյուզի Բադալյան․ Ծիտը և բազեն

Սարգիս Համալբաշյան․ Առավոտը գյուղում

Մարիա Դավեյան․ Առավոտը գյուղում

Մարիա Դավեյան․ Ծիտը և բազեն

Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Հեքիաթ ծաղկած ծառերի մասին

Լինում է, չի լինում մի ծառ է լինում։ Ծառը մարդիկ խնամում են, ջրում են։ Ծառերը գարնանը ծաղկում են, որոշ ծառեր մեզ միրգ են տալիս, մեզ թթվածնով են ապահովում։ Շատ եմ սիրում գարունը, որովհետև գարնանն են ծառերը ծաղկում։

Իլոնա Հունանյան

Լինում է, չի լինում մի ուրախ, ծիծաղկոտ ծաղկած ծառ է լինում։ Այդ ծաղկած ծառն ապրում էր անտառում և սիրում էր ընկերություն անել ծիածանի հետ։ Երբ անձրև էր գալիս, ծաղկած ծառն ավելի էր ուրախանում, քանի որ անձրևից հետո դուրս էր գալու իր ընկերը՝ ծիածանը։ Ծաղկած ծառը երբեք չէր բարկանում, որ իր ծաղիկները չթափվեն և քաղցր մրգեր դառնան։

Ռոբերտ Գևորգյան

Կար-չկար մի ծաղկած ծառ կար։ Նրա անունը Արեգ էր։ Նա շատ էր սիրում խաղալ թիթեռնիկների հետ։ Մի օր ուժեղ արև էր։ Ծառերը չորացան, ծաղիկները թոռոմեցին, լճերը գոլորշիացան։ Նա երկնքում տեսավ մեծ ամպեր և հասկացավ, որ ուժեղ անձրև է լինելու։ Նա ուրախացավ և թոռոմած ծաղիկներին ասաց, որ շուտով իրենց ծարավը կհագենա։ Նրանք ուրախացան և ամեն ինչ ուրախ անցավ։

Հրաչյա Մնացականյան

Продолжить чтение «Հեքիաթ ծաղկած ծառերի մասին»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Մատենադարանում

Ճամփորդապատում

Այսօր մեր դասարանը այցելեց Մատենադարան: Ես իմացա, որ հայերն ունեն շատ հին գրքեր: Գրքերի մի մասի էջերը պատրաստված են ոչ թե թղթից, այլ կենդանու կաշվից: Տեսա հայերեն ամենամեծ և ամենափոքր գրքերը: Նաև ծանոթացա թռչնագրերի հետ: <<Հ>> թռչնատառը ամենագեղեցիկն էր ինձ համար: 

Հայկ Խաչատրյան

Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր էր, ամեն ինչ նոր էր: Ես իմացա ինչ բան է թռչնագիրը և ինքս պատկերեցի: Ես տեսա ամենամեծ գիրքը և ամենափոքրը: Ինձ համար զարմանալի էր ամենահին գիրքը, որը կարծես քարացած լիներ: Շատ հետաքրքիր էին նաև բնական ներկերը: Հրաշալի օր էր Մատենադարանում:

Հարություն Առաքելյան

Մատենադարանում շատ գրքեր տեսա։ Քայլեցինք ցուցասրահում, մեզ պատմեցին հետաքրքիր պատմություններ։

Թերեզա Սիմոնյան

Продолжить чтение «Մատենադարանում»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սամուել Մկրտչյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Գովք մայրիկիս

***

Իմ մայրիկը շատ աշխատասեր է։ Նա հանգիստ բնավորություն ունի ու շատ խելացի է։ Մայրիկս շատ է սիրում քնել և սուրճ խմել։

Միշել Մելիք Ավետիսյան

***

Ես քեզ շատ-շատ եմ սիրում, որովհետև քեզ նման ոչ ոք չկա։ Դու սիրում ես զբաղվել ամեն ինչով։ Դու միշտ ուրախ ես։ Ուզում եմ, որ քո երազանքներն իրականանան։

Յանա Յայլոյան

Продолжить чтение «Գովք մայրիկիս»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Ճամփորդապատում

Այսօր մենք գնացինք թատրոն։ Այնտեղ դիտեցինք Պոչատ աղվեսը։ Ինձ դուր եկավ ներկայացումը։ Ամենաշատը դուր եկավ հավիկը։ Ներկայացումը ծիծաղելի էր, հատկապես աղվեսը։

Սյուզի Բադալյան

Մենք այսօր առաջին դասարանի սովորողների հետ գնացել էինք Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու Պոչատ աղվեսը ներկայացումը։ Մենք դպրոցից դուրս եկանք ժամը 10։15, քանի որ ներկայացման սկիզբը ժամը 11։00-ին էր։ Ներկայացման ժամանակ դերասանները խաղում էին տիկնիկներով, որն ինձ շատ դուր եկավ, քանի որ հետաքրքիր էր տիկնիկներին տեսնել բեմում։

Ռոբերտ Գևորգյան

Մենք այսօր գնացել էինք Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ զվարճալի էր ու հետաքրքիր։ Այնքան ծիծաղեցինք, ամբողջ դահլիճը քրքջում էր։ Ինձ համար ամենազվարճալին աքաղաղն էր։ Ինձ շատ էր դուր եկել ներկայացումը։

Հայկ Չերքեզյան

Ես շատ ուրախ եմ, որ գնացել էինք թատրոն։ Այդ թատրոնը Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսն էր։ Այն Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում էր։ Շատ հետաքրքիր էր։

Սառա Հասրաթյան

Մենք գնացինք Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Այնտեղ շատ էր փոխվել։ Ինձ շատ-շատ դուր եկավ ներկայացումը, այնտեղ բոլորը ծիծաղում էին։

Յանա Յայլոյան

Մենք դասարանով գնացել էինք դիտելու Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Պոչատ աղվեսը հեքիաթը մուլտֆիլմի մեջ սովորական հեքիաթ է, իսկ այ թատրոնում դառնում է շատ-շատ կատակ հեքիաթ։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հեքիաթ է, եթե դիտենք թատրոնում։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Կարծում եմ, որ բոլորին էլ դուր եկավ։

Դանելիա Թարփոշյան

Մենք գնացինք թատրոն և դիտեցինք Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Ինձ շատ դուր եկավ։

Թերեզա Սիմոնյան

Այսօր գնացել էինք դիտելու Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը տիկնիկային թատրոնը։ Ներկայացման ժամանակ աղվեսը զվարճալի հարցեր էր տալիս դահլիճում նստած հանդիսատեսին։ Շատ ուրախ օր անցկացրեցինք այսօր։

Դանիել Կարոյան

Այսօր ես գնացել էի տիկնիկային թատրոն Թումանյանի Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու: Այս հեքիաթը ինձ ծանոթ էր, մայրիկիս հետ կարդացել էինք, բայց ներկայացումը չէի տեսել: Բոլոր կերպարները շատ լավն էին, բայց ես ամենաշատը հավանեցի ներկայացումը, հատկապես հնձվորին, նա ասում էր՝ <<խոտեր, իմ ետևից>>:   

Հայկ Խաչատրյան

Այսօր մեր դասարանցիներով գնացել էինք տիկնիկաին թատրոն Պոչատ աղվես ներկայացումը դիտելու։ Պոչատ աղվես ստեղծագործությունը գրել է Հ․Թումանյանը։ Ներկայացումը ինձ շատ դուր եկավ, հերոսներից ինձ ամենաշատը դուր եկավ աղբյուրը։ Մեր օրը շատ լավ անցավ։

Մարիա Դավեյան

Մենք այսօր գնացել ենք թատրոն և դիտել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից Պոչատ աղվեսը։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր և ինձ դուր եկավ։ Թատրոնի սրահը լեփ-լեցուն էր, քանի որ ներկայացումը դիտելու էին եկել մոտ չորս հարյուր երեխա։

Գաբրիելա Գյուլինյան

Մենք այսօր գնացել էինք տիկնիկային թատրոն։ Մենք դիտեցինք Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Ներկայացումը լավն էր, բայց ես շատ կուզենայի, որպեսզի մարդիկ խաղային։ Այնտեղ կար 400 երեխա։ Ես այնտեղ բազմաթիվ անգամներ եմ եղել։

Իլոնա Հունանյան

Ես և ընկերներս գնացել էինք տիկնիկային թատրոն և դիտում էինք ներկայացում։ Մենք Պոչատ աղվեսն էինք նայում։ Ինձ համար ներկայացումը լավն էր, իսկ մյուսների համար՝ չգիտեմ։ Ծիծաղելի էր, որ բոլորն աղվեսին ասում էին, թե նա ինչ անի։ Ես շատ ուրախ էի, որ տիկնիկային թատրոն գնացինք։

Էլիզա Շահինյան

Մենք այսօր գնացել ենք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, որտեղ մենք դիտեցինք Պոչատ աղվեսը։ Շատ ուրախ ներկայացում էր և կերպարներն անընդհատ կատակում էին։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։

Հրաչյա Մնացականյան

Մենք այսօր ներկա գտնվեցինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի Պոչատ աղվեսը ներկայացմանը։ Այնտեղ կար 400 երեխա։ Պատմությունը ներկայացված էր տիկնիկների միջոցով։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Ինձ ամենաշատը դուր եկավ կովի կերպարը։

Միշել Մելիք Ավետիսյան

Մենք այսօր գնացինք տիկնիկային թատրոն Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, որտեղ ցուցադրվեցին հետաքրքիր տիկնիկներ։ Ինձ ամենաշատը դուր եկավ հավի կերպարը։

Մարիա Նովիկովա

Իրականում ես շատ հավանեցի թատրոնը: Ես շատ եմ սիրում, որ տիկնիկներով են ցույց տալիս թատրոնը։

Նաիրա Բաբայան