Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Հորինում ենք

Կախարդական դեղձենին

Լինում է, չի լինում մի կախարդական դեղձենի է լինում։ Այն շատ մեծ էր և սիրում էր իր թփերի տակ հանգստացողներին բարություն անել։ Մի անգամ մի փոքրիկ աղջիկ լացելով եկավ, նստեց ծառի տակ։ Կախարդական դեղձենին որոշեց օգնել աղջկան։ Աղջիկը պատմեց, որ ցանկանում էր դեղձ ուտել, բայց չէր կարող գնել։ Դեղձենին խոնարհեց ճյուղերից մեկը։ Աղջիկը կարողացավ դեղձ ուտել։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց կախարդական դեղձենուն և ուրախ- ուրախ վազեց տուն։

Դանիել Կարոյան

Կախարդական անտառը

Լինում է, չի լինում մի կախարդական անտառ է լինում։ Երբ այնտեղի ծառերին մարդիկ վնասում էին, մյուս ծառերը իրենց թևերը հանում էին և վախեցնում էին մարդկանց։ Բոլորը փախչում էին այդ անտառից և էլ չէին մտնում։ Մի անգամ մի աղջիկ է մտնում՝ անունը Անահիտ։ Նա չէր վախենում։ Երբ մարդիկ մտնում էին անտառ, նա չէր թողնում վնասել ծառի ճյուղերը։ Նրանք ընկերանում են։ Այդ օրվանից էլ ոչ ոք չի վախենում կախարդական անտառից, քանի որ մարդիկ հասկանում են, որ չի կարելի ծառերը վնասել։

Էլիզա Շահինյան

Արագիլի արկածները
Լինում է, չի լինում մի արագիլ է լինում։ Մի օր արագիլը գնում է ձագերի համար կեր գտնելու։ Արագիլը վերադառնում է և տեսնում, որ իր ձագերը կորել են։ Նա մտածում է, որ ձագուկները պահմտոցի են խաղում, բայց քիչ հետո հասկանում է, որ դա խաղ չէ, ձագերը կորել են։ Նա արագ գնում է ձագերին փնտրելու։ Արագիլը երկար է ման գալիս, բայց չի գտնում։ Տխուր, հոգնած վերադառնում է իր բույնը և քնում։ Երազում տեսնում է, որ իր բալիկներին գողացել է մեծ, սև ագռավը։ Միանգամից արթնանում է, գտնում ագռավին և փրկում իր ձագերին։

Դանելիա Թարփոշյան

Հեքիաթ սպիտակ ամպիկների մասին

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում: Այդ ամպիկը ընկերներ չի ունենում: Ամբողջ օրը նա մտածում էր, թե որտեղից ընկերներ գտնի: Մի օր նա հանդիպում է մի գեղեցիկ ամպիկի և հարցնում, թե ինչու է այդպես ուշադիր նայում: Ամպիկն ասում է, որ ընկերներ չունի և խնդրում է նրան դառնալ իր ընկերը: Ամպիկը սիրով համաձայնում է։ Նրանք միասին գնում են այգի: Այնտեղ նրանք ընկերանում են և բոլորով միասին գնում ամպիկներից մեկի տուն, խաղում և քեֆ անում:

Ամպիկները որոշում են երբեք չնեղանալ միմյանցից և չկռվել:

Գաբրիելա Գյուլինյան

Ամպիկ Ջո

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում։ Այդ ամպիկի անունը Ջո էր։ Ջոն շատ ուրախ և զվարթ ամպիկ էր։ Մի օր սկսվեց ուժեղ քամի և այդ ժամանակ քամին նրան տարավ մի մեծ ամպի մոտ։ Նրանք իրար բախվեցին, ուժեղ ձայն եկավ և Ջոն տեսավ մի ուժեղ լույս։ Նա շատ վախեցած էր։ Մեծ ամպն ասաց, որ դա ընդամենը կայծակ էր և վախենալու բան չկա։

Հրաչյա Մնացականյան

Զատիկ Լյալյա

Կար մի նուրբ զատիկ, որի անունը Լյալյա էր։ Նա շատ աշխատասեր էր։ Մի անգամ նա որոշեց, որ պետք է գնա իր դասըկերներից հեռու, որովհետև իրեն ոչ ոք չէր սիրում։ Բայց փորձեց մեկ անգամ ևս քայլ անել ընկերանալու համար։ Սկսվեց դպրոցը, սակայն նրան շարունակում էին նեղացնել։ Մինչև մի օր դասարան եկավ մի բարի զատիկ, ում հետ նրանք ընկերացան և ով սովորեցրեց նրան լինել ուժեղ, չտխրել և պաշտպանել ինքն իրեն։

Միշել Մելիք-Ավետիսյան

Փոքրիկ գետակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ գետակ է լինում։ Նա շատ փոքրիկ էր, դրա համար ուրիշ մե՜ծ գետակները ծաղրում էին փոքրիկ գետակին։ Գետակը շատ նեղվեց։ Հետո պարզվեց, որ հողը նրա համար նեղ էր և հայտնվեց մի հրեշտակ և ասաց նրան, որ պետք է հզոր լինել և լացկան չլինել։

Նաիրա Բաբայան

Տխուր ամպիկները

Լինում են, չեն լինում տխուր ամպիկներ են լինում։ Նրանց կատաղած քամիները դես ու դեն են քշում, տանում։ Այդ ամպիկները միշտ տխրում են և շատ լաց են լինում, ինչը դառնում է անձրև։ Մի օր տխուր ամպիկները հանդիպում են արևին և արևը ամպիկներին պատմում է, թե ինչ լավ բաներ են նրաք արել՝ ջրել են ծառ ու ծաղիկ, օգնել են մարդկանց և կենդանիներին։ Այդ ամենը լսելուց հետո տխուր ամպիկներն ուրախանում են և շարունակում են օգնել բնությանը։

Մարիա Դավեյան

Ոսկե ծառը

Կար-չկար մի ծառ։ Այդ ծառը բոլոր ծառերից տարբերվում էր նրարով, որ ոսկեգույն էր։ Այդ ժամանակ մի մարդ անցավ։ Տեսավ ոսկեգույն ծառը և մտածեց, որ կարող է փորել ու տակի ոսկին հանել։ Մարդը բահը վերցրեց, հանեց ծառի տակի ոսկին։ Ծառը մերկացավ ու եկավ ձմեռը։

Սառա Հասրաթյան

Տղան

Կար — չկար մի տղա կար: Այդ տղայի անունն Արեգ էր։ Արեգը շատ էր սիրում բռնոցի, մոնոպոլիա և դոմինո խաղալ։ Արեգը երկու ընկեր ուներ, նրանց անունները Վարդան և Հովսեփ էր։ Մի անգամ տղաները գնացին անտառ զբոսնելու։ Անտառում նրանք արջ տեսան և թաքնվեցին։ Մի փոքրիկ խրճիթ պատրաստեցին և գիշերն այնտեղ անցկացրին։ Հաջորդ օրը, երբ Արեգն արթնացավ, ընկերները չկային։ Նա մտածեց, որ նրանք առանց իրեն դուրս են եկել անտառից։ Երբ նա անտառից դուրս եկավ, զգաց, որ նրա հետևից մեկը գալիս է։ Երբ տղան հետ նայեց, տեսավ իր ընկերներին։ Այդ օրն Արեգի ծննդյան օրն էր, դրա համար էլ ընկերներն անտառից հատապտուղներ էին հավաքել, որ նվիրեն Արեգին։ Արեգը շատ ուրախացավ այդ նվերի համար։ Որոշեցին այդ հատապտուղները Արեգի տանն ուտել և նշել նրա ծնունդը։ Նրանք բարեհաջող տուն հասան և ուրախ ծնունդ անցկացրին։

Հայկ Չերքեզյան

Երկու ընկեր ջրաղացի մոտ 

Մի անգամ երկու ընկեր հանդիպեցին գյուղի ջրաղացի մոտ: Երկար խոսեցին, տարբեր պատմություններ հիշեցին, հետո քնեցին: Արթնացան ուշ, մութ էր: Տարօրինակ ձայներ լսեցին ջրաղացից: Մտածեցին գայլ է, արջ կամ գող: Ընկերները մեծ փայտեր վերցրեցին ու բացեցին ջրաղացի դուռը: Բայց այնտեղ տեսան ոչ թե գազան կամ գող, այլ տասնյակ մկներ: Այս փոքրիկ կենդանիները փորձում էին աշխատեցնել ջրաղացը, որպեսզի օգնեն ջաղացպանին: Ջաղացպանը շատ ծեր էր արդեն, դժվար էր կատարում իր գործը, բայց մկների համար միշտ առանձին ամանով ցորեն էր պահում ու տաքուկ մեծ բարձ: 

Ընկերներն օգնեցին մկներին ու շատ ալյուր ստացան: 

Առավոտյան ջաղացպանը եկավ ու անգամ չզարմացավ՝ նա գիտեր, որ գիշերը բարի ու շնորհակալ օգնականներ ունի:

Հայկ Խաչատրյան

Հեքիաթ չարաճճի տղայի մասին

Լինում է, չի լինում մի չարաճճի տղա է լինում։ Այդ տղան չի սիրում դաս անել, այլ սիրում է հեռախոսով խաղալ։ Մայրիկը նրան արգելեց հեռախոսով խաղալ, որովհետև շատ էր խաղում։ Երբ իրեն արգելեցին հեռախոսով խաղալ, նա գնաց դուրս և սկսեց խաղալ դրսում։ Դրսում խաղալն էլ արգելեցին, քանի որ մի կերպ էին համոզում, որ տուն գար։ Իհարկե, արդեն բան չկար անելու, բայց հայրիկը իր ծննդյան օրը գնեց խաղային համակարգիչ, որը հեռակառավարման վահանակով էր։ Տղան շատ ուրախացավ։ Մայրիկն արդեն ուժասպառ և հոգնած որոշեց այլևս չարգելել ոչինչ, այլ պարզապես ժամանակ սահմանել ամեն ինչի համար։ Տղան իր չարաճճի ժպիտով նայեց մայրիկին և ամուր գրկեց նրան։

Նարեկ Մանուկյան

Գունավոր ծաղիկը

Պարտեզում մի հեքիաթային ծաղիկ էր ծաղկել՝ ապիտակ, բաց դեղին, կարմիր երանգներով: Մի գեղեցիկ օր մի փոքրիկ աղջիկ մայրիկի հետ իանութ գնալիս տեսավ այդ հեքիաթային գունավոր ծաղիկը, վերցրեց, տարավ տուն և սկսեց խնամել: Սակայն ծաղիկը տխրել էր, որ իրեն պարտեզից բերել էին տուն: Կամաց-կամաց սկսեց թոռոմել: Երբ աղջիկը եկավ տեսավ, որ ծաղիկը թոռոմել է, սկսեց շատ ջրել, միևնույն է ծաղիկը չծաղկեց: Շատ տխրեց աղջիկը և որոշեց կանչել այգեպանին, որ օգնի իրեն: Այգեպանն ու աղջիկը ծաղիկը տնկեցին աղջկա պարտեզում և սկսեցին խնամել: Մի քանի օր հետո ծաղիկը սկսեց նորից գեղեցիկ ծաղկել: Գունավոր ծաղկի երանգներին ավելացան նաև մանուշակագույն և նարնջագույն երանգները: Աղջիկը շատ ուրախացավ, իր շնորհակալությունը հայտնեց բարի այգեպանին: Այգեպանը նաև խորհուրդ տվեց, թե ինչպես խնամել ծաղիկը և խոսել նրա հետ: Աղջիկը և գունավոր ծաղիկը դարձան շատ լավ ընկերներ և ապրեցին միասին շատ երկար տարիներ:

Հեղինե Գևորգյան

Կատուն և շունը

Կար — չկար մի տուն կար։ Այդ տանը կար մի կատու և մի շուն։ Մի օր այդ կատուն ասաց շանը․

-Ես գնամ ձու, կաթ ու ալյուր բերեմ, որ թխվածք թխենք։

Գնաց կատուն և հետ չվերադարձավ։ Տխրեց շունը, լաց եղավ։ Գնաց, փնտրեց կատվին, բայց չգտավ։ Կատուն մոլորվել էր։ Մի քանի տարի հետո կատուն վերադարձավ, բայց շունը նրան չճանաչեց։

Մարիա Նովիկովա

Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Հեքիաթ ծաղկած ծառերի մասին

Լինում է, չի լինում մի ծառ է լինում։ Ծառը մարդիկ խնամում են, ջրում են։ Ծառերը գարնանը ծաղկում են, որոշ ծառեր մեզ միրգ են տալիս, մեզ թթվածնով են ապահովում։ Շատ եմ սիրում գարունը, որովհետև գարնանն են ծառերը ծաղկում։

Իլոնա Հունանյան

Լինում է, չի լինում մի ուրախ, ծիծաղկոտ ծաղկած ծառ է լինում։ Այդ ծաղկած ծառն ապրում էր անտառում և սիրում էր ընկերություն անել ծիածանի հետ։ Երբ անձրև էր գալիս, ծաղկած ծառն ավելի էր ուրախանում, քանի որ անձրևից հետո դուրս էր գալու իր ընկերը՝ ծիածանը։ Ծաղկած ծառը երբեք չէր բարկանում, որ իր ծաղիկները չթափվեն և քաղցր մրգեր դառնան։

Ռոբերտ Գևորգյան

Կար-չկար մի ծաղկած ծառ կար։ Նրա անունը Արեգ էր։ Նա շատ էր սիրում խաղալ թիթեռնիկների հետ։ Մի օր ուժեղ արև էր։ Ծառերը չորացան, ծաղիկները թոռոմեցին, լճերը գոլորշիացան։ Նա երկնքում տեսավ մեծ ամպեր և հասկացավ, որ ուժեղ անձրև է լինելու։ Նա ուրախացավ և թոռոմած ծաղիկներին ասաց, որ շուտով իրենց ծարավը կհագենա։ Նրանք ուրախացան և ամեն ինչ ուրախ անցավ։

Հրաչյա Մնացականյան

Продолжить чтение «Հեքիաթ ծաղկած ծառերի մասին»
Հայկ Չերքեզյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Պատմում են սովորողները․

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց, այնտեղից քայլել ենք Սաղմոսավանք։ Սաղմոսավանքում ուռենու ճյուղերից պսակ ենք հյուսել։ Մենք ձվակռիվ էլ ենք խաղացել։ Այնտեղ շատ խոտեր կային։ Ճամփորդության ժամանակ ինձ ամենաշատը դուր եկան ծիտիկները, իսկ ամենաշատը դուր չեկավ խորը ձորը։

Մարիա Դավեյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավանի դպրոց։ Դպրոցի բակում երգեցինք, ծանոթացանք տեղի երկրորդ դասարանցիների հետ։ Հետո քայլելով գնացինք Սաղմոսավանք, որտեղ լիքը խաղեր խաղացինք, ուռենու ճյուղերի վրա ձվիկներ կախեցինք, ձվակռիվ խաղացինք, ձվեր կերանք։ Մենք տեսանք Սաղմոսավանի գեղեցիկ ձորը։ Մի խոսքով մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ուրախացանք։

Միշել Մելիք — Ավետիսյան

Ես գնացել էի ճամփորդության։ Օրը հրաշալի էր, արևոտ, կանաչով պատված։ Շներին կերակրեցինք և Զատկի տոնը նշեցինք։ Ձու կռվացրի և Սարգսին հաղթեցի։ Քանի որ ես էի հաղթողը, Սարգիսն իր ձուն տվեց ինձ։

Արփինե Գալստյան

Ապրիլի 5-ին գնացել էինք Արտաշավան գյուղ։ Այդ օրը շատ լավ եղանակ էր։ Սկզբում գնացինք Արտաշավանի դպրոց։ Այնտեղ երգեցինք մեր սովորած երգերը, որոնց մեծ մասը այնտեղի սովորողները գիտեին, նրանց սովորեցրինք մեր պարերը և երգերը։ Այնտեղի երեխաները շատ լավն էին, երբ պարում էինք, նրանք հիացած նայում էին մեզ։ Հետո մենք գնացինք Սաղմոսավանքի բակ, որտեղ ձվիկներով կռվեցինք, մեր նախաճաշը կերանք, նկարվեցինք, խաղացինք։ Այնտեղ կար խորը ձոր։ Ճանապարհը շատ երկար էր։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը, ես նորից կուզեի գնալ։

Հայկ Չերքեզյան

Ճամփորդության օրը մենք մտանք Արտաշավանի դպրոց, այնտեղից վերցրեցինք ուռենու ճյուղեր, երգեցինք Արտաշավանի դպրոցի 2-րդ դասարանցիների հետ։ Հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ երգեցինք, պարեցինք և զարդարեցինք զատկական ծառը։ Մենք զատկաձվիկներով կռիվ խաղացինք, նախաճաշեցինք։ Երբ դպրոց հասանք, շատ հոգնած էինք։

Դանելիա Թարփոշյան

Մենք Արտաշավան գյուղում ծանոթացել ենք այնտեղի երեխաների հետ, մտել ենք այնտեղի դպրոցը, մեզ պատմել են դպրոցի մասին։ Հետո գնացինք Սաղմոսավանք, սկսեցինք խաղալ, զատկաձվիկներով կռիվ անել։

Մարիա Նովիկովա

Մենք գնացինք դեպի Արտաշավան գյուղ, որը գտնվում էր Աշտարակում։ Հետո Արտաշավանի դպրոցի երեխաներին երգեր սովորեցրեցինք, որից հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղեր խաղացինք։ Հետո մի քիչ մոտեցանք և լսեցինք գետի ձայնը։ Եկեղեցի մտնելուց առաջ տեսանք շատ գեղեցիկ հարս։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Նարեկ Մանուկյան

Մենք գնացել էինք Արտաշավան գյուղի դպրոց։ Այնտեղ կային շատ-շատ երեխաներ։ Մենք դպրոցից դուրս եկանք և մեզ ուռենու ճյուղեր տվեցին։ Երգեցինք և շարժվեցինք դեպի Սաղմոսավանք։ Մենք այնտեղ ձվիկներով խաղացինք, տեսանք հարս և փեսա։ Մոտեցանք ձորին և լսեցինք գետի ձայնը։

Յանա Յայլոյան

Մենք ուրբաթ օրը գնացել ենք Արտաշավան գյուղ: Մենք Արտաշավան գյուղի դպրոցն ենք մտել, դպրոցի բակում երգել, պարել: Այնտեղի երկրորդ դասարանցիները մեզ ուռենու ճյուղեր բաժանեցին: Այնտեղից երգելով քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ կար մի մեծ եկեղեցի: Մենք եկեղեցու բակում նախաճաշեցինք, խաղեր խաղացինք: Մենք Սաղմոսավանքի ձորն ենք տեսել: Սաղմոսավանքում ձվիկներով կռվել ենք և եկեղեցու բակում Զատիկ ենք նշել:

Գաբրիելա Գյուլինյան

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Մենք Զատկի ծեսը նշեցինք, երգեցինք, պարեցինք, խաղացինք եկեղեցու բակում։

Թերեզա Սիմոնյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Եղել ենք Արտաշավան գյուղի դպրոցում, հետո բակում երգել ենք։ Հետո քայլեցինք Սաղմոսավանք, պայուսակները դրեցինք ծառի տակ։ Մենք այնտեղ ձվերով կռվեցինք և նշեցինք Զատիկը։ Հետո նախաճաշեցինք, խաղեր խաղացինք։ Տեսանք նաև այնտեղի ձորը։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ եմ հավանել այս ճամփորդությունը։ Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Մտանք Արտաշավան գյուղի դպրոցը, ծանոթացանք, երեխաների հետ երգեցինք և քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Սաղմոսավանքի բակում մենք վազվզում էինք, թենիս էինք խաղում և այլն։ Հետո զատկաձվիկներով կռվեցինք և զարդարեցինք ուռենու ճյուղերը։ Այնտեղ ամենալավը անցավ։

Նաիրա Բաբայան

Մի քանի դասարանով գնացել էինք Սաղմոսավանք։ Այնտեղի երկրորդ դասարանցիների հետ ծանոթացանք և երգեր երգեցինք։ Հետո երկար — երկար ճանապարh անցանք, որ եկեղեցի հասնենք։

Էլիզա Շահինյան

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Արտաշավան գյուղ, մտանք այնտեղի դպրոցը։ Երկրորդ դասարանցի երեխաների հետ դպրոցի բակում երգեցինք։ Դրանից անմիջապես հետո վերցրեցինք ուռենու ճյուղերը և գնացինք Սաղմոսավանք։ Այնտեղ նորից երգեցինք, Զատկի տոնը նշեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո խաղացինք զատկաձվիկ, իսկ հետո փռեցինք մեր գորգերը և ուռենու ճյուղերով պսակ պատրաստեցինք։ Հետո խաղեր խաղացինք և գնացինք տեսնելու այնտեղի ձորը։

Սյուզի Բադալյան

Ուրբաթ օրը, երբ իմ ընկերները գնացել էին Արտաշավան, ես հիվանդ էի։ Ես տանը պառկած էի բազմոցի վրա և իմ գլուխը ուժեղ ցավում էր։ Իմ մայրիկն ինձ համար ամեն բան անում էր, որ ես բուժվեի։ Իսկ երբ իմ գլխի ցավն անցավ, մենք իմ քույրիկի և մայրիկի հետ գնացինք մեր այգուց փայտեր հավաքելու։ Երբ մենք ավարտեցինք փայտ հավաքել, ես գնացի իմ փոքրիկ քույրիկի տուն։ Ես իմ քույրիկի հետ լավ խաղացի։

Հրաչյա Մնացականյան

Մենք գնացել էինք Արտաշավանի դպրոց: Այնտեղ մենք նշել ենք Զատկի տոնը, իրար հետ գույնզգույն ձվերով կռվել ենք: Արտաշավանում գնդակով տարբեր խաղեր ենք խաղացել, ինչպես նաև երգել ենք ու պարել:

Արեգ Հայրապետյան

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց: Այցելել ենք նաև Սաղմոսավանք, որտեղ երգել ենք, նախաճաշել, խաղացել: Զույգերով զատկաձվիկ ենք խաղացել:

Հեղինե Գևորգյան

Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ուսումնական գարուն 2024, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Բնագիտական փորձեր, Ընտանեկան նախագիծ

Մարտ ամսվա փորձ #2

Անհրաժեշտ նյութեր- աղացած պղպեղ, ամանի հեղուկ կամ օճառ և մեկ ափսե։

Ընթացքը՝
Քայլ 1: Լցնել մի քիչ ջուր ափսեի մեջ:
Քայլ 2. Աղացած պղպեղ ցանել ջրի մակերեսին:
Քայլ 3. Ափսեի կենտրոնում ավելացրեք մի կաթիլ լվացող միջոց և դիտեք, թե ինչպես է պղպեղը տարածվում դեպի ծայրը:

Ռոբերտ Գևորգյան

Մարիա Նովիկովա

Յանա Յայլոյան

Հեղինե Գևորգյան

Սառա Հասրաթյան

Սարգիս Համալբաշյան

Մարիա Դավեյան

Նարեկ Մանուկյան

Նաիրա Բաբայան

Հրաչյա Մնացականյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Մատենադարանում

Ճամփորդապատում

Այսօր մեր դասարանը այցելեց Մատենադարան: Ես իմացա, որ հայերն ունեն շատ հին գրքեր: Գրքերի մի մասի էջերը պատրաստված են ոչ թե թղթից, այլ կենդանու կաշվից: Տեսա հայերեն ամենամեծ և ամենափոքր գրքերը: Նաև ծանոթացա թռչնագրերի հետ: <<Հ>> թռչնատառը ամենագեղեցիկն էր ինձ համար: 

Հայկ Խաչատրյան

Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր էր, ամեն ինչ նոր էր: Ես իմացա ինչ բան է թռչնագիրը և ինքս պատկերեցի: Ես տեսա ամենամեծ գիրքը և ամենափոքրը: Ինձ համար զարմանալի էր ամենահին գիրքը, որը կարծես քարացած լիներ: Շատ հետաքրքիր էին նաև բնական ներկերը: Հրաշալի օր էր Մատենադարանում:

Հարություն Առաքելյան

Մատենադարանում շատ գրքեր տեսա։ Քայլեցինք ցուցասրահում, մեզ պատմեցին հետաքրքիր պատմություններ։

Թերեզա Սիմոնյան

Продолжить чтение «Մատենադարանում»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սամուել Մկրտչյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Գովք մայրիկիս

***

Իմ մայրիկը շատ աշխատասեր է։ Նա հանգիստ բնավորություն ունի ու շատ խելացի է։ Մայրիկս շատ է սիրում քնել և սուրճ խմել։

Միշել Մելիք Ավետիսյան

***

Ես քեզ շատ-շատ եմ սիրում, որովհետև քեզ նման ոչ ոք չկա։ Դու սիրում ես զբաղվել ամեն ինչով։ Դու միշտ ուրախ ես։ Ուզում եմ, որ քո երազանքներն իրականանան։

Յանա Յայլոյան

Продолжить чтение «Գովք մայրիկիս»
Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Գովք գարնան

Ես շատ եմ սիրում գարուն, որովհետև գարնանը ծառերի վրա տերևներ են աճում։ Ապրիլ ամսին իմ ծննդյան օրն է, իսկ մարտին՝ քույրիկինս։ Գարնանը շատ տաք է։

Նաիրա Բաբայան

Ես շատ երկար եմ սպասել գարունին։ Շատ ուրախ եմ, որ դու եկար, գարուն։ Ուզում եմ, որ քո օրերը տաք լինեն։ Դու ինձ համար ամենալավ և ամենատաք եղանակն ես։

Մարիա Դավեյան

Գարուն, ես շատ եմ սպասել քո գալուն, որովհետև ձմռանը շատ ցուրտ էր։ Դու վերջապես եկար, որ տաքացնես ու շատ ծաղիկներ բերես։ Քո արևը մեզ շատ կտաքացնի և մենք կսկսենք բարակ հագնվել։

Սառա Հասրաթյան

Բարև, գարուն, ես քեզ սպասում էի։ Ես քեզ շատ եմ սիրում, դու իմ ամենասիրելի եղանակն ես։ Ափսոս, որ դու տարվա մեջ մեկ անգամ ես գալիս։

Միշել Մելիք Ավետիսյան

Ես ուզում եմ, որ գարնանը խոտեր աճեն։ Եղբորս հետ գարնանը միշտ դուրս եմ գալիս բակ և խաղում։

Գաբրիելա Գյուլինյան

Ես շատ ուրախ եմ, որ դու եկար, որովհետև քո գալուն շատ եմ սպասել։ Դու ինձ համար ամենատաքն ես։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ էի սպասում գարունին։ Գարնանը ծառերը ծաղկում են, տերևներն աճում են։ Գարուն ջան, իմացիր, որ քեզ շատ եմ սիրում։ Երեկ ձմեռվա վերջին օրն էր։

Իլոնա Հունանյան

Ես շատ էի սպասում քեզ, որովհետև գարնանն իմ ծննդյան տարեդարձն է։ Գարնանը մենք հաճախ կարող ենք դուրս գնալ։ Ես սիրում եմ քեզ, գարուն։

Սյուզի Բադալյան

Գարուն, ես քեզ շատ էի կարոտել։ Շատ եմ սիրում քո հոտավետ ծաղիկները և ծառերը։ Իմացիր, որ դու շատ սիրուն ես։

Մարիա Նովիկովա

Քո գալուն շատ էի սպասում, գարուն։ Շուտով ծառերը կծաղկեն, կկանաչեն։

Հեղինե Գևորգյան

Վերջապես դու եկար, գարուն։ Կուզեի, որ ամբողջ տարի լինեիր։

Դանիել Կարոյան

Սիրում եմ քո հարուստ գույները և քո տաք արևը։

Հարություն Առաքելյան

Քեզ այնքան էի սպասում, գարուն ջան, լավ է, որ եկար։ Ուզում եմ եղանակը տաքանա, որ գնամ ման գալու։

Էլիզա Շահինյան

Բոլորս քեզ շատ էինք սպասում։ Դու վերջապես եկար։ Կարևորը, որ եկար ու բերեցիր տաք օրեր։

Արեգ Հայրապետյան

Կուզեի, որ ամբողջ տարի դու լինեիր, գարուն, որովհետև քեզ ամենաշատն եմ սիրում։

Յանա Յայլոյան

Շատ էի սպասում քեզ, գարուն։ Կուզեի, որ դու միշտ լինեիր։ Մենք բակում կխաղայինք և միշտ ուրախ կլիներ։

Հրաչյա Մնացականյան

Գարուն ջան, քեզ սպասում էի, որովհետև իմ, մայրիկիս և հայրիկիս ծննդյան օրերն են։ Դու շատ-շատ գեղեցիկ ես։ Սիրում եմ քո գույները, պայծառ արևը, շքեղ ծաղիկները, ծաղկած ծառերը։

Դանելիա Թարփոշյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Ճամփորդապատում

Այսօր մենք գնացինք թատրոն։ Այնտեղ դիտեցինք Պոչատ աղվեսը։ Ինձ դուր եկավ ներկայացումը։ Ամենաշատը դուր եկավ հավիկը։ Ներկայացումը ծիծաղելի էր, հատկապես աղվեսը։

Սյուզի Բադալյան

Մենք այսօր առաջին դասարանի սովորողների հետ գնացել էինք Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու Պոչատ աղվեսը ներկայացումը։ Մենք դպրոցից դուրս եկանք ժամը 10։15, քանի որ ներկայացման սկիզբը ժամը 11։00-ին էր։ Ներկայացման ժամանակ դերասանները խաղում էին տիկնիկներով, որն ինձ շատ դուր եկավ, քանի որ հետաքրքիր էր տիկնիկներին տեսնել բեմում։

Ռոբերտ Գևորգյան

Մենք այսօր գնացել էինք Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ զվարճալի էր ու հետաքրքիր։ Այնքան ծիծաղեցինք, ամբողջ դահլիճը քրքջում էր։ Ինձ համար ամենազվարճալին աքաղաղն էր։ Ինձ շատ էր դուր եկել ներկայացումը։

Հայկ Չերքեզյան

Ես շատ ուրախ եմ, որ գնացել էինք թատրոն։ Այդ թատրոնը Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսն էր։ Այն Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում էր։ Շատ հետաքրքիր էր։

Սառա Հասրաթյան

Մենք գնացինք Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Այնտեղ շատ էր փոխվել։ Ինձ շատ-շատ դուր եկավ ներկայացումը, այնտեղ բոլորը ծիծաղում էին։

Յանա Յայլոյան

Մենք դասարանով գնացել էինք դիտելու Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Պոչատ աղվեսը հեքիաթը մուլտֆիլմի մեջ սովորական հեքիաթ է, իսկ այ թատրոնում դառնում է շատ-շատ կատակ հեքիաթ։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր հեքիաթ է, եթե դիտենք թատրոնում։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Կարծում եմ, որ բոլորին էլ դուր եկավ։

Դանելիա Թարփոշյան

Մենք գնացինք թատրոն և դիտեցինք Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Ինձ շատ դուր եկավ։

Թերեզա Սիմոնյան

Այսօր գնացել էինք դիտելու Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը տիկնիկային թատրոնը։ Ներկայացման ժամանակ աղվեսը զվարճալի հարցեր էր տալիս դահլիճում նստած հանդիսատեսին։ Շատ ուրախ օր անցկացրեցինք այսօր։

Դանիել Կարոյան

Այսօր ես գնացել էի տիկնիկային թատրոն Թումանյանի Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու: Այս հեքիաթը ինձ ծանոթ էր, մայրիկիս հետ կարդացել էինք, բայց ներկայացումը չէի տեսել: Բոլոր կերպարները շատ լավն էին, բայց ես ամենաշատը հավանեցի ներկայացումը, հատկապես հնձվորին, նա ասում էր՝ <<խոտեր, իմ ետևից>>:   

Հայկ Խաչատրյան

Այսօր մեր դասարանցիներով գնացել էինք տիկնիկաին թատրոն Պոչատ աղվես ներկայացումը դիտելու։ Պոչատ աղվես ստեղծագործությունը գրել է Հ․Թումանյանը։ Ներկայացումը ինձ շատ դուր եկավ, հերոսներից ինձ ամենաշատը դուր եկավ աղբյուրը։ Մեր օրը շատ լավ անցավ։

Մարիա Դավեյան

Մենք այսօր գնացել ենք թատրոն և դիտել ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից Պոչատ աղվեսը։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր և ինձ դուր եկավ։ Թատրոնի սրահը լեփ-լեցուն էր, քանի որ ներկայացումը դիտելու էին եկել մոտ չորս հարյուր երեխա։

Գաբրիելա Գյուլինյան

Մենք այսօր գնացել էինք տիկնիկային թատրոն։ Մենք դիտեցինք Հովհաննես Թումանյանի Պոչատ աղվեսը։ Ներկայացումը լավն էր, բայց ես շատ կուզենայի, որպեսզի մարդիկ խաղային։ Այնտեղ կար 400 երեխա։ Ես այնտեղ բազմաթիվ անգամներ եմ եղել։

Իլոնա Հունանյան

Ես և ընկերներս գնացել էինք տիկնիկային թատրոն և դիտում էինք ներկայացում։ Մենք Պոչատ աղվեսն էինք նայում։ Ինձ համար ներկայացումը լավն էր, իսկ մյուսների համար՝ չգիտեմ։ Ծիծաղելի էր, որ բոլորն աղվեսին ասում էին, թե նա ինչ անի։ Ես շատ ուրախ էի, որ տիկնիկային թատրոն գնացինք։

Էլիզա Շահինյան

Մենք այսօր գնացել ենք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, որտեղ մենք դիտեցինք Պոչատ աղվեսը։ Շատ ուրախ ներկայացում էր և կերպարներն անընդհատ կատակում էին։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։

Հրաչյա Մնացականյան

Մենք այսօր ներկա գտնվեցինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի Պոչատ աղվեսը ներկայացմանը։ Այնտեղ կար 400 երեխա։ Պատմությունը ներկայացված էր տիկնիկների միջոցով։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։ Ինձ ամենաշատը դուր եկավ կովի կերպարը։

Միշել Մելիք Ավետիսյան

Մենք այսօր գնացինք տիկնիկային թատրոն Պոչատ աղվեսը ներկայացումը դիտելու։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, որտեղ ցուցադրվեցին հետաքրքիր տիկնիկներ։ Ինձ ամենաշատը դուր եկավ հավի կերպարը։

Մարիա Նովիկովա

Իրականում ես շատ հավանեցի թատրոնը: Ես շատ եմ սիրում, որ տիկնիկներով են ցույց տալիս թատրոնը։

Նաիրա Բաբայան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Դանելիա Թարփոշյան, Ընտանեկան նախագիծ, Թումանյանական օրեր 2024, Իլոնա Հունանյան

Թումանյանն ընտանիքում

Ուսումնական նախագիծը տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:

Ընտանեկան ընթերցումներ․

Հայկ Խաչատրյան և ընտանիքի անդամներ․ Ճամփորդները

Իլոնա Հունանյան և ընտանիքի անդամներ․ Սուտասանը

Սյուզի Բադալյան և ընտանիքի անդամներ․ Ճամփորդները

Ռոբերտ Գևորգյան և ընտանիքի անդամներ․ Սուտլիկ որսկանը

Յանա Յայլոյան և քույրիկ․ բանաստեղծություններ

Դանելիա ԹարփոշյանԱնխելք մարդը

Հրաչյա Մնացականյան և քույրիկ․ Ծիտը

Մարիա Նովիկովայի մայրիկ․ Քառյակ

Հայկ Չերքեզյանի հայրիկ Հայրենիքիս հետ

Նաիրա Բաբայան և քույրիկ․ Անբան Հուռին

Մարիա Դավեյան և եղբայր․ Կացին ախպեր

Նարեկ Մանուկյան և ընտանիքի անդամներՇունն ու կատուն

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Թերեզա Սիմոնյան, Թումանյանական օրեր 2024, Իլոնա Հունանյան

Ծնունդդ շնորհավոր, Թումանյան պապիկ

Հովհաննես Թումանյան, ծնունդդ շնորհավոր։ Դուք ամենալավն եք եղել, ես ձեզ շատ եմ սիրում։

Յանա Յայլոյան

Քո ստեղծած հետաքրքիր հեքիաթների և գրքերի համար շնորհակալ եմ։ Ինձ շատ են դուր եկել Սուտլիկ որսկանը և Անբան Հուռին։

Հայկ Չերքեզյան

Հովհաննես Թումանյան, ես ձեր ծնունդը սիրով շնորհավորում եմ։ Դուք շատ լավ գրող եք ու շատ լավ մարդ։

Սառա Հասրաթյան

Հովհաննես պապիկ ջան, ես քո հեքիաթները շատ-շատ-շատ եմ սիրում։ Իմացեք, որ բոլոր երեխաները ձեզ շատ-շատ-շատ են սիրում։ Դու մեզ համար գրել ես անթիվ գրքեր։ Մենք այդ գրքերը շատ ենք սիրում և կարդում ենք։

Իլոնա Հունանյան

Հովհաննես Թումանյան, ես շատ եմ տխրել, որ դուք մահացել եք։ Ես շատ եմ հավանում ձեր գրած բանաստեղծությունները։ Ես շատ ուրախ եմ, որ դուք բազմաթիվ հեքիաթներ եք գրել։

Մարիա Դավեյան

Թումանյան պապիկ, ես կուզեի, որ դուք կենդանի լինեիք հիմա, մահացած չլինեիք, որովհետև ես ձեզ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա համար, որ դուք բարի եք եղել, գրել եք շատ հեքիաթներ, սիրել եք երեխաներին։

Նաիրա Բաբայան

Հովհաննես Թումանյան ջան, ես տխուր եմ, որ դուք մահացել եք։ Հովհաննես Թումանյան ջան, ինձ ձեր հեքիաթները շատ դուր են գալիս։ Ափսոս, որ դուք մահացել եք։ Ես ձեզ շատ եմ սիրում։

Գաբրիելա Գյուլինյան

Հովհաննես Թումանյան, ես գիտեմ, որ դուք շատ վաղուց մահացել եք, բայց էն աշխարհում ես ուզում եմ, որ դուք միշտ երջանիկ լինեք և երբեք չտխրեք։

Միշել Մելիք Ավետիսյան

Շնորհավոր ծնունդդ, Հովհաննես պապիկ, դու մեզ համար շատ բանաստեղծություններ ես գրել, դրա համար ես քեզնից շատ շնորհակալ եմ։

Սյուզի Բադալյան

Սիրելի Հովհաննես Թումանյան, ես քեզ շատ սիրում եմ: Շնորհակալ եմ քեզ բազմաթիվ ստեղծագործությունների համար: Քո հեքիաթներից շատ բան եմ սովորում: Իմ ամենասիրելի հեքիաթը «Կացին ախպեր»-ն է: 

Հայկ Խաչատրյան

Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան պապիկ։ Ուրախ եմ, որ քո բանաստեղծությունները սովորել եմ, հեքիաթները դպրոցում լսել եմ։

Թերեզա Սիմոնյան

Սիրելի պ-ն Հովհաննես, ես ձեզ կճանաչեի, եթե դուք չմահանայիք և առողջ լինեիք։ Ձեր գրած հեքիաթները կապրեն անմահ։

Սարգիս Համալբաշյան