Մասնագիտական զարգացման սեմինարներ

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինար

Մարմնամարզություն Արման Մատինյանի հետ

 «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներ

Հունվար-փետրվար ամիսներին, յուրաքանչյուր ուրբաթ մասնակցում եմ մարմնամարզության սեմինարներին մարզիչ Արման Մատինյանի հետ։ Սեմինարի ընթացքում կատարում ենք․

  • ընդհանուր զարգացնող վարժություն
  • վարժություններ նստած դրությունից
  • կանգ թիակների վրա
  • կամուրջ
  • գլուխկոնծի առաջ
  • կախեր պտտաձողից և շվեդական պատից
  • քայլքեր և ցատկեր հավասարակշռության գերանի վրա
  • ցատկ ցատկացանցի վրա

Լուսաբանումներ՝

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Ձմեռային մանկավարժական ճամբար. ամփոփում

Դեկտեմբերի 25-ին և 26-ին դասվարների մի խմբով մասնակցեցինք մարմնամարզության պարապմունքի, որը վարում էր Արման Մատինյանը։ Նրա հետ սովորեցինք ճիշտ տաքացնել, մարզել մկանները, կատարել շարային վարժություններ։ Կատարեցինք ընդհանուր զարգացնող վարժություններ, գլուխկոնծի, ցատկ ցատկացանցի վրայով և ուժային վարժություններ։

Դեկտեմբերի 27-ին և 28-ին էլ Հովսեփ Աղաբեկյանի հետ առաջին բուժօգնության սեմինարներն էին։ Խոսեցինք վերին և ստորին վերջույթների վնասվածքների, մկանների, ջլերի ձգման մասին։ Սովորեցինք նաև ճիշտ վիրակապել, արյունահոսությունը դադարեցնել, օձի կծածի դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Քանդակի սեմինար

Քանդակի չորրորդ հանդիպմանը ծանոթացանք Fluessigglasur-Botz տեսակի ներկերի հետ։ Համացանցում գտանք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ երանգ և առանձնահատկություններ է ստանում առարկան ներկելուց և թրծելուց հետո։ Ընտրեցինք գույները և ներկեցինք մեր՝ նախորդ սեմինարներին պատրաստած կրծքազարդերը։ Այս ներկերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանց մեջ կան մանր այլ գույների քարե գնդեր, որոնք համապատասխան ջերմաստիճանի տակ պայթում են և առարկան ներկում զարմանազան երանգներով։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Իմացումի հրճվանք ծրագրի դասվարների զարգացման սեմինարի քանդակի պարապմունք

Այսօր սեմինարի ժամանակ վերջնական տեսքի բերեցինք դասվարների ստեղծած կավե հուշանվերները, դրանք արդեն պատրաստ են թրծելուն:

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

Այսօր մեկնարկեցին «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները։ Երկամսյա պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու է մասնագետը։ Քանդակի պարապմունքի ղեկավարն Ալիս Գևորգյանն է։ Քանդակի դպրոցում մասնակից դասվարները ստեղծեցին կավե հուշանվերներ։ Ստեղծված հուշանվերները հաջորդ հանդիպումների ընթացքում կմշակենք և կներկայացնենք «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում կազմակերպվելիք ցուցահանդեսին։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Մասնագիտական զարգացում․ պատում-ամփոփում

2022թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մարիետ Սիմոնյանի մոտ մասնակցել եմ մասնագիտական զարգացման սեմինարների։ Անցկացրել ենք 8 ուսումնական պարապմունք։ Կատարել ենք ամենատարբեր աշխատանքներ, զրուցել Իմացումի հրճվանք ծրագրի ու նրա խնդիրների մասին, խոսել ենք ուսումնական նյութերի և հոդված գրելու հմտությունների մասին։ Քննարկել ենք 1-3-րդ դասարանների ուսումնական պլանը, պարզաբանումները, քննարկել ենք երկրորդ դասարանի հայոց լեզվի գիրք-տետրի առաջադրանքները, կազմել ենք նոր առաջադրանքներ, լրամշակման առաջարկներ ներկայացրել։ Կարդացել, քննարկել ենք մանկավարժական հոդվածներ, մտորումներ գրել հոդվածների շուրջ։ Անդրադարձել ենք նաև մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքներին, ձևակերպել առաջարկներ։

Սեմինարներն արդյունավետ էին, քննարկումները՝ հետաքրքիր և բովանդակային։

Մասնագիտական զարգացման սեմինարներ բաժնի հղումը։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Մանկավարժական ինվարիանտներ

 Սելեստեն Ֆրենե.Մանկավարժական ինվարիանտներ

Սելեստեն Ֆրենեն ֆրանսիացի մանկավարժ է: Ֆրենեի մանկավարժության հիմքում փորձն է:

Ինվարիանտ 1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է:

Երեխաները մեծերից միայն տարիքով և որոշ առանձնահատկություններով են տարբերվում։

Ինվարիանտ 2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում:

Եթե մարդը բարձր հասակ ունի, դա նրան ոչ մի իրավունք չի տալիս իր դիմացինին կամ երեխային վատ վերաբերվելու։

Ինվարիանտ 3. Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից է կախված:

Հաճախ լինում են դեպքեր, երբ երեխաները խնդիրներ են ունենում, որոնք ազդում են նրա վարքի վրա։ Այս դեպքում ուսուցիչը պետք է փորձի օգնել երեխային, հասկանա նրան։

Продолжить чтение «Մանկավարժական ինվարիանտներ»
Մասնագիտական զարգացման սեմինարներ

 Ֆլեշմոբի առաջադրանքներ

 Ֆլեշմոբի առաջադրանքներ

Քանի որ 2022-2023 ուսումնական տարում աշխատում եմ 6 տարեկանների հետ, նայել եմ 5-6 տարեկանների մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքները։ Ինձ դուր է գալիս, որ առաջադրանքները պարզ են ձևակերպված, կարճ են և բովանդակալից։ 5-6 տարեկան սովորողի համար տեսանյութով առաջադրանքները շատ հետաքրքիր են և սիրելի։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Մտորումներ Գատոյի հոդվածի շուրջ

Ընթերցելով Ջոն Թեյլոր Գատոյի Դպրոցական փակուղի հոդվածը ևս մեկ անգամ համոզվեցի, որ երեխաների հետ հարաբերությունները պետք է կառուցել բացառապես հարգանքի հիման վրա։ Ցավալի է, որ երկայիս դպրոցը չի կարողանում ուսուցանել, չի կարողանում վերլուծող, մտածող, իր արարքների համար պատասխանատվություն կրող անհատ ձևավորել, այլ սովորեցնում է միայն հրամաններին ենթարկվել։ Կարծում եմ, որ այս փակուղուց ելքը միայն ու միայն մտածող, սովորողներին ոգևորություն փոխանցող ուսուցիչներն են լինելու։

Մասնագիտական զարգացման սեմինարներ

Դասվարների սեմինար-պարապմունք․ 16․11․2022

Հայոց լեզու 2

2֊րդ դասարանի դասագրքում  եղած առաջադրանքներից յուրաքանչյուրից` ըստ տեսակի, 2֊ական առաջադրանք ավելացնել։

Ուշադիր նայի՛ր այս բառերին։ Գրի՛ր, թե դրանց մեջ որ մասն է կրկնվում։

1․ Նկարազարդ

Նկարչություն

Նկարել

Նկարագիր

Դիմանկար

Продолжить чтение «Դասվարների սեմինար-պարապմունք․ 16․11․2022»