Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Իմ դպրոցը

Իմ դպրոցում ես սիրում եմ բակ գնալ, հաց ուտել, նկարել։ Առավոտյան մենք երգում և հեծանիվ ենք վարում։

Գաբրիել Գրիգորյան

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Իմ դպրոցը շատ գեղեցիկ է, այնտեղ կան շատ ծառեր և ծաղիկներ։ Ես դպրոցում ունեմ շատ ընկերուհիներ, իրենց շատ եմ սիրում։ Ես դպրոցում սիրում եմ նկարել։ Սիրում եմ օղակով խաղալ։ Ես սիրում եմ լողի պարապմունքը։   

Գաբրիելա Գյուլինյան

Ես սիրում եմ գնալ լողի: Սիրում եմ շախմատ խաղալ, հեծանիվ վարել: Սիրում եմ կավով աշխատել և մաթեմատիկական խաղեր խաղալ:

Դանիել Կարոյան

Ես սիրում եմ իմ դպրոցը, որովհետև իմ դպրոցը լավն է։ Գիտելիք եմ ձեռք բերում, ունեմ շատ ընկերներ, լավ ուսուցիչներ։ Նոր լեզուներ ենք սովորում, հեծանիվ ենք վարում։

Էլիզա Շահինյան

Իմ դպրոցում ես սիրում եմ գուաշով աշխատել։ Սիրում եմ համակարգչով  նկարել։ Սիրում եմ բակում խաղալ մարզական խաղեր։ Սիրում եմ իմ ընկերների  հետ խաղալ։ Սիրում եմ գնալ լողի պարապմունքի։ Ես սիրում եմ նաև շախմատ խաղալ։

Իլոնա Հունանյան

Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում, առաջին դասարանում: Իմ դպրոցը լուսավոր է, պայծառ և ուրախ: Ունի երկու հարկ, գեղեցիկ բակ ու արվեստանոց: Բակում ապրում է մեծ շուն, բայց անունը չգիտեմ: Դպրոցում մենք սովորում ենք հեծանիվ վարել, մարզվում ենք, ունենք համակարգչի դաս, սովորում ենք հաշվել ու գրել: Այնտեղ ես ունեմ շատ ընկերներ:

Հայկ Խաչատրյան

Իմ դպրոցը շատ գեղեցիկ  է: Ես մեր դպրոցում ամենաշատը սիրում եմ լողալ:

Հեղինե Գևորգյան

Ես սիրում  եմ իմ դպրոցում մարզական խաղեր խաղալ: Ես սիրում եմ շախմատ խաղալ։ Ես սիրում եմ դպրոցում հեծանիվ վարել և ճամփորդել։                                                                        Հրաչյա Մնացականյան

Իմ դպրոցը շատ գեղեցիկ է, իմ ուսուցիչները շատ բարի են ու գեղեցիկ։ Ես դպրոցում սիրում եմ շախմատի պարապմունքը: Ընտրությամբ պարապմունքներից սիրում եմ կերպարվեստը: Սիրում եմ օղակով խաղալ և աշխատել կավով: Իմ դպրոցը շատ մաքուր է։

Մարիա Դավեյան

Ես սիրում եմ հաճախել դպրոց: Սիրում եմ հեծանվավարությունը, ռուսաց լեզուն, սովորողի ընտրությամբ գործունեությունը: Մենք հաճախ նկարում ենք և խաղում մարզական խաղեր: Երկարօրյայի ընթացքում մենք ինքնագլորներ ենք վարում բակում: Դպրոցում կազմակերպվում են ճամփորդություններ, որոնց ընթացքում մենք զբոսնում ենք, ծանոթանում միջավայրին, նկարում և խաղում:

Միշել Մելիք Ավետիսյան

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Այնտեղ ունեմ շատ ընկերներ։ Սիրում եմ լողի գնալ և նկարել։ Սիրում եմ, որ խաղում ենք մարզական խաղեր և գնում լողի։

Նաիրա Բաբայան

Իմ դպրոցը շատ մեծ է։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ ընկերներին։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Իմ դպրոցի բակը շատ սիրուն է։ Ես սիրում եմ այնտեղ խաղեր խաղալ։

Նարեկ Մանուկյան

Իմ դպրոցը մաքուր է: Ես սիրում եմ դպրոցում հեծանիվ վարել։ Իմ դպրոցը շատ սիրուն է:

Մարիա Նովիկովա

Մեր դպրոցը տարբերվում է մյուս դպրոցներից։ Ամեն երկուշաբթի մենք գնում ենք լողալու, ընդհանուր պարապմունքին երգում, պարում ենք, մարզվում ենք, նկարում ենք, համակարգչով աշխատանք ենք կատարում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։

Հայկ Չերքեզյան

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Ես սիրում եմ ընկեր Կարինեին և ընկեր Օլյային։ Իմ դպրոցում շատ հետաքրքիր է։ Ես սովորեցի գրել, կարդալ։ Իմ օրը շատ հետաքրքիր է անցնում։ 

Սառա Հասրաթյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի առաջին դասարանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ սիրելի ուսուցչուհի ընկեր Կարինեն շատ գեղեցիկ է ու բարի: Սիրում եմ դասընկերներիս ու նրանց հետ խաղալ:

Սարգիս Համալբաշյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, այնտեղ ես սովորում եմ հաշվել, գրել, կարդալ, լողալ, աշխատել համակարգչով, նկարել, հեծանիվ վարել։ Այնտեղ ես ինձ զգում եմ ինչպես մեծ աղջիկ։ Իմ դպրոցն իմ երկրորդ տունն է։

Սյուզի Բադալյան

Իմ դպրոցը շատ սիրուն է: Ես սիրում եմ կավով աշխատել: Սիրում եմ հեծանիվ և ինքնագլոր վարել: Սիրում եմ շախմատ խաղալ: Սիրում եմ, որ ճամփորդում ենք: Սիրում եմ բակում մարզական խաղեր խաղալ:

Տիգրան Հովհաննիսյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Իմ ընտանիքը

Բարև ձեզ, ես Գաբրիելն եմ։ Իմ ընտանիքում կա հինգ մարդ՝ հայրիկը, մայրիկը, ես և երկու եղբայրներս՝ Գևորգը և Գոռը։ Ամեն գիշեր քնելուց առաջ մենք գիրք ենք կարդում։ Բարի գիշեր, մենք պետք է գիրք կարդանք։

Գաբրիել Գրիգորյան

Ես շատ եմ սիրում իմ փոքրիկ ընտանիքը։ Մենք ընտանիքով սիրում ենք գնալ այգի, ինչպես նաև հանգստյան օրերին՝ ամառանոց։ Երեկոյան, դասերն ավարտելուց հետո, բոլորով մուլտֆիլմ ենք դիտում։

Գաբրիելա Գյուլինյան

Մեր ընտանիքում ապրում ենք 4 հոգով՝ հայրիկս, մայրիկս, ես և Լիլիանան։ Մենք բոլորս միասին ապրում ենք նույն բնակարանում։ Մենք սիրում ենք քայլել, խաղալ, ծիծաղել։ Մենք շատ զվարճալի և լավն ենք միասին։

Դանելիա Թարփոշյան

Իմ ընտանիքը իմ հայրիկն ու մայրիկն են: Հայրիկս երբեք չի բարկանում, իսկ մայրիկս միշտ համեղ է պատրաստում: Սիրում եմ ծնողներիս հետ ճամփորդել, զբոսնել, ֆիլմ դիտել և իմ փոքրիկ ժամանակվա նկարները նայել: Շատ կուզենայի, որ մեր ընտանիքին միանար նաև շնիկ:

Դանիել Կարոյան


Իմ ընտանիքում ապրում են հայրս, մայրս, եղբայրս և ես: Մենք ընտանիքով հաճախ ենք ճամփորդում և միասին անցկացնում մեր օրը: Ես ունեմ շատ գեղեցիկ ընտանիք, ես շատ եմ սիրում նրանց: Հայրս ու մայրս աշխատում են, իսկ ես և եղբայրս սովորում ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Մարիա Դավեյան

Իմ ընտանիքում ապրում են մայրիկս, հայրիկս, ես և եղբայրս։ Ես սիրում եմ հայրիկիս հետ մեքենայի անիվը փոխել։ Մայրիկիս հետ սիրում եմ պիցցա սարքել և հեքիաթներ հնարել։ Սիրում եմ եղբորս թուշիկների հետ խաղալ։ Ես սիրում եմ ընտանիքիս հետ տարբեր խաղեր խաղալ։ Իմ ընտանիքը լավն է։

Էլիզա Շահինյան

Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, ես, տատիկս, պապիկս։ Հայրիկս, մայրիկս աշխատում են, իսկ ես սովորում եմ առաջին դասարանում։ Ես օգնում եմ պապիկիս խնամել մեր ծաղկանոցի ծաղիկները։ Հանգստյան օրերը մենք ընտանիքով անցկացնում ենք բնության գրկում։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։

Իլոնա Հունանյան

Ես Հայկն եմ: Իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց՝ ես, եղբայրս, հայրիկս ու մայրիկս: Եղբորս անունը Արտակ է, մայրիկինս՝ Ելենա, իսկ հայրիկինս՝ Լևոն:

Հայկ Խաչատրյան

Ես ունեմ գեղեցիկ ընտանիք: Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, տատիկս, շնիկս, ձկնիկներս և ես:

Հեղինե Գևորգյան

Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, երկու քույրիկներս և ես։ Մեր ընտանիքը սիրում է ճամփորդել Հայաստանով։ Մենք սիրում ենք նաև երեկոյան բոլորով ֆիլմ դիտել։

Հրաչյա Մնացականյան

Ես ապրում եմ իմ հայրիկի և մայրիկի հետ: Հայրիկիս անունը Լևոն է, իսկ մայրիկիս անունը՝ Անահիտ:  Մենք սիրում ենք զբոսնել, դիտել մուլտեր, ուսումնասիրել գրքեր, միասին համեղ ուտելիքներ պատրաստել: Տաք եղանակին սիրում ենք գնալ ամառանոց:

Միշել Մելիք Ավետիսյան

Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, քույրիկս, տատիկներս և ես։ Հայրիկս տնտեսագետ է, մայրիկս ծրագրավորող է, տատիկս դպրոցում է աշխատում, քույրիկս պարտեզ է գնում,  իսկ ես սովորում եմ իմ  սիրելի դպրոցում։

Նաիրա Բաբայան

Իմ ընտանիքը բաղկացած է 5 անձից՝ մայրիկս, հայրիկս, երկու եղբայրներս և ես։ Հայրիկս գործարար է, մայրիկս ՝ լեզվաբան։ Ես և ավագ եղբայրս դպրոցականներ ենք, իսկ փոքրիկ Ռոբը մնում է տանը տատիկի և պապիկի հետ։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։

Նարեկ Մանուկյան

Մեր ընտանիքում տատիկս է, հայրիկս, մայրիկս և ես։ Մենք ունենք մի ձկնիկ և իմ խաղալիք պինգվինը։ Մայրիկիս հետ մենք սիրում ենք ուրախ ֆիլմեր նայել։

Մարիա Նովիկովա

Ես ունեմ հիանալի ընտանիք։ Ընտանիքում մենք չորսն ենք՝ ես, հայրիկս, մայրիկս և մեծ եղբայրս։ Հայրիկս մեզ մեքենայով հետաքրքիր վայրեր է տանում, մայրիկս համեղ բաներ է պատրաստում, իսկ եղբայրս մեզ ամեն օր լուսանկարում է։ Ես իմ ընտանիքը շատ եմ սիրում։

Հայկ Չերքեզյան

Ես ունեմ երկու եղբայր, մենք ընտանիքում հինգ հոգի ենք։ Ես իմ եղբոր հետ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ հայրիկիս հետ սիրում եմ շախմատ խաղալ։

Ռոբերտ Գևորգյան

Իմ ընտանիքը բաղկացած է չորս հոգուց՝  ես, մայրիկս, հայրիկս և իմ քույրիկ Լյուսին: Ես իմ ընտանիքը շատ եմ սիրում: Անհամբեր սպասում եմ, թե երբ է Լյուսին մեծանալու, որ իրար հետ խաղանք:

Սարգիս Համալբաշյան

Իմ  ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝  հայրիկս, մայրիկս, երկու քույրիկներս և ես։ Ես հաճախ եմ կռվում քույրիկիս հետ։ Ես շատ եմ սիրում մայրիկիս պատրաստած կերակուրները։ Շատ եմ սիրում խաղալ փոքր քույրիկիս հետ։ Ես շատ եմ սիրում  խաղալ խաղալիքներով։ Սիրում եմ քնել հայրիկիս կողքին։

Սյուզի Բադալյան

Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, տատիկս, պապիկս և ես: Մենք սիրում ենք դրսում զբոսնել և պաղպաղակ ուտել: Տանը խաղում ենք մոնոպոլիա և դոմինո:

Տիգրան Հովհաննիսյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Իմ ընկերը

Իմ ընկերը Դանիելն է։ Դանիելն ունի սև աչքեր և մազեր։ Դանիելը բարի է և խելացի։ Նա անդադար խոսում է։

Գաբրիել Գրիգորյան

Դպրոցում իմ ընկերը Նաիրան է։ Նա բարի է, ընկերասեր և չարաճճի։ Ես սիրում  եմ նրա հետ խաղալ, վազվզել։ Մենք որոշել ենք ամռանը միասին գնալ զբոսանքի։

Գաբրիելա Գյուլինյան

Ես կպատմեմ ձեզ իմ նոր ընկերների՝  Դավթի և Արմենի  մասին։ Մենք ծանոթացել ենք բակում խաղալիս: Նրանք մեծ են ինձնից, հույս ունեմ, որ լավ բաներ կսովորեմ նրանցից: Մենք ապրում ենք նույն շենքում: Շատ ուրախանում ենք, երբ  հանգստյան օրերին հանդիպում ենք և խաղում միասին, կիսվում խաղալիքներով: Նրանք ինձ սովորեցնում են ֆուտբոլ խաղալ:

Դանիել Կարոյան

Ես շատ եմ սիրում իմ ընկերներին: Իմ ընկերներից ես կառանձնացնեմ Սառային։ Մենք սովորում ենք նույն դասարանում: Նա շատ խելացի է և իմ հետ խաղում է: Մենք լավ ընկերուհիներ ենք և միշտ  կմնանք նույնը: Նա նեղացկոտ չէ, շատ կատակասեր աղջիկ  է:

Մարիա Դավեյան

Սյուզին իմ ընկերն է, որովհետև նա հոգատար է, բարի,  ընկերասեր։ Նա լավ է նկարում և լավ է սովորում։ Նա սիրում է կատու։ Սյուզիի հետ սիրում եմ օղակ պտտել։ Միասին ծաղիկներ կհավաքենք մեր մայրիկների համար, երբ գնանք ճամփորդության։                                                                                                      Էլիզա Շահինյան

Ես  Իլոնան եմ, սովորում եմ առաջին դասարանում։  Ես սիրում եմ հեծանիվ  վարել, նկարել, քնել, ընկերներիս հետ խաղալ։ Իմ  ընկերուհու անունը Սառա է։ Նա ունի գանգուր  մազեր։ Նա շատ գեղեցիկ է։ Նա շատ է ուզում գնալ Իտալիա։

Իլոնա Հունանյան

Սարգիսն իմ ընկերն է: Մենք միասին խաղում ենք, նկարում ու զրուցում: Սարգիսը խելացի է, բարի, խաղասեր և հետաքրքրասեր: Նա ունի սև մազեր, դարչնագույն աչքեր ու միջին հասակ:

Հայկ Խաչատրյան

Իմ ընկերուհին Սյուզին է: Սյուզիի հետ հանդիպել և ծանոթացել ենք Մուտք կրթահամալիր ճամբարի ժամանակ: Այնուհետև ընկերացել ենք՝ հայտնվելով նույն  դասարանում:

Հեղինե Գևորգյան

Արեգը իմ լավ  ընկերն է։ Նա  շատ է սիրում վազել, ինչպես ես։ Նա շատ արագ է վազում։ Մենք սիրում ենք խաղալ 21։ Արեգը խելացի է և շատ լավ է սովորում։ Մենք միասին շատ ենք ուրախանում։

Հրաչյա Մնացականյան

Իմ ընկերն է Մարիա Նովիկովան: Մենք ծանոթացել ենք դեռ մանուկ հասակում: Մենք սովորում ենք նույն դպրոցում: Հաճախ միասին խաղում ենք և այցելում հետաքրքիր վայրեր:

Միշել Մելիք Ավետիսյան

Իմ ընկերը շատ գեղեցիկ է։ Նրա անունը Գաբրիելա է։ Նա իմ դասընկերն է։ Մենք միասին խաղում ենք, կռվում, հետո հաշտվում։ Մենք միասին գնում ենք ընդմիջման, իջնում բակ։ Ես նրան շատ եմ սիրում։ Ես ուզում եմ, որ մենք մնանք միշտ լավ ընկերներ։

Նաիրա Բաբայան

Ես Նարեկն եմ։ Իմ ընկերոջ անունը Հրաչյա է։ Ես և իմ ընկերը նման ենք իրար։ Մենք երկուսս էլ լավ ենք սովորում։ Հրաչյան սիրում է բանան և նուտելա։ Ես էլ եմ դրանք շատ սիրում։ Երբեմն մենք իրար զվարճալի պատմություններ ենք պատմում։

Նարեկ Մանուկյան

Իմ ընկերոջ անունը Միշել է։ Միշելը շատ սիրուն է ու խելոք։ Միշելը շատ է սիրում Փարիզը։ Մենք սիրում ենք միասին ճամփորդել։ Կիրակի մենք միասին գնացել էինք կենդանաբանական այգի և շատ լավ ժամանակ անցկացրել։

Մարիա Նովիկովա

Իմ ընկերը Արեգն է։ Նա մեր դասարանից է։ Մենք միշտ իրար հետ խաղում ենք, շփվում, ուրախանում, դաս անում։ Մենք դասերի ժամանակ հաճախ իրար օգնում ենք։ Իմ ընկերը լավ ընկեր է, որը ինձ միշտ կօգնի ամեն հարցում։

Հայկ Չերքեզյան

Իմ ընկերոջ անունը Հրաչյա է։ Նա նիհար է։ Նա սիրում է  շախմատ խաղալ, ընկերասեր է և բարի։

Ռոբերտ Գևորգյան

Ես ու Էդուլիկը երբ մանկապարտեզում էինք, տատիկիս տուն էինք գնում և շոկոլադե գնդիկներ էինք ուտում: Հետո մենք միասին խաղում էինք ու ուրախանում: Շատ հավես էր:

Սարգիս Համալբաշյան

Ես և իմ ընկերը՝ Հեղինեն, շատ ենք սիրում միասին  խաղալ  դասերի ընդմիջումներին։  Հեղինեն շատ բարի,  ընկերասեր, ժպտերես և ակտիվ է։ Մենք միասին  միշտ փորձությունների ենք հանդիպում։ Մի անգամ նա եկավ,  որ գիշերի մեր տանը, սակայն հուզմունքից  ջերմեց և ստիպված գնաց  իր տուն։  

Սյուզի Բադալյան

Ես ունեմ շատ ընկերներ դպրոցում և բակում: Դպրոցական ընկերներիս հետ շատ եմ սիրում գնալ ճամփորդությունների, դասամիջոցներին խաղալ: Երբ դպրոցից տուն եմ գալիս, արագ սովորում եմ դասերս և խաղում եմ բակի ընկերներիս հետ: Բակում իմ ընկերներն են՝ Ալենը, Մերուժանը, Հրաչյան: Բակում խաղում եմ պահմտոցի, ֆուտբոլ ու շատ ուրիշ խաղեր: Ես շատ ընկերասեր եմ:

Տիգրան Հովհաննիսյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Մայիսյան 18-րդ հավաք, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Էվա Արսենյան, Էրիկ Արսենյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Իմ անհատական մեդիաայբբենարանը

Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները բառուսուցման շրջանում Paint նկարչական ծրագրով ստեղծել են իրենց մեդիաայբբենարանի էջերը։ 

Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Էրիկ Արսենյան, Իլոնա Հունանյան

Լողափի էսքիզ

Սյուզի Բադալյան

Հրաչյա Մնացականյան

Продолжить чтение «Լողափի էսքիզ»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Բնագիտական փորձեր, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Մատիտներով փորձ

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Միշել Մելիք Ավետիսյան

Գաբրիել Գրիգորյան

Մարիա Դավեյան

Տիգրան Հովհաննիսյան

Իլոնա Հունանյան

Սարգիս Համալբաշյան

Մարիա Նովիկովա

Հայկ Խաչատրյան

Հրաչյա Մնացականյան

Սյուզի Բադալյան

Հեղինե Գևորգյան

Գաբրիելա Գյուլինյան

Ռոբերտ Գևորգյան

Հայկ Չերքեզյան

Սառա Հասրաթյան

Նաիրա Բաբայան

Նարեկ Մանուկյան

Էլիզա Շահինյան

Թերեզա Սիմոնյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիգրան Հովհաննիսյան, Աղայան + Ռոդարի 2023, Գաբրիելա Գյուլինյան

Ղազարոս Աղայան. Ատամը փոխած

Գաբրիելա Գյուլինյան

Սարգիս Համալբաշյան

Հայկ Խաչատրյան

Տիգրան Հովհաննիսյան

Սյուզի Բադալյան

Մարիա Դավեյան

Միշել Մելիք Ավետիսյան

Նարեկ Մանուկյան

Հայկ Չերքեզյան

Սառա Հասրաթյան

Ռոբերտ Գևորգյան

Աղբյուրը՝ Ռոբերտ Գևորգյանի բլոգ

Հայկ Խաչատրյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, ՏՀՏ, Տիգրան Հովհաննիսյան, Աղայան + Ռոդարի 2023, Գաբրիելա Գյուլինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Ղազարոս Աղայան․ Ատամը փոխած

Մուտքագրում ենք․․․

Ռոբերտ Գևորգյան

Նաիրա Բաբայան

Տիգրան Հովհաննիսյան

Թերեզա Սիմոնյան

Իլոնա Հունանյան

Հայկ Խաչատրյան

Միշել Մելիք Ավետիսյան

Գաբրիելա Գյուլինյան

Հրաչյա Մնացականյան, Ձոն. տեխնոլոգիական ստուգատես 2023, Մարիա Նովիկովա, Նարեկ Մանուկյան, Ուսումնական գարուն. 2023, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, ՏՀՏ, Տիգրան Հովհաննիսյան, Գաբրիելա Գյուլինյան

Իմ մայրիկը նման է․․․

Նարեկ Մանուկյան

Սյուզի Բադալյան

Գաբրիելա Գյուլինյան

Տիգրան Հովհաննիսյան

Մարիա Նովիկովա

Հրաչյա Մնացականյան

Սարգիս Համալբաշյան