Հունվարյան նախագծեր 2022, Դիջիթեք 2022

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022

Օր՝ հունվարի 27

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2․3 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Մարի Միքայելյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․1 ջոկատի ճամբարականներն իրենց կրտսեր ընկերներին PowerPoint ծրագրից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Ծանոթացում PowerPoint ծրագրին
  • Գործիքների կիրառում
  • Սլայդերի ստեղծում
  • Նկարների տեղադրում
  • Սալիկաշարի ստեղծում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Հունվարյան նախագծեր 2022, Դիջիթեք 2022

Յուրացնում ենք Word-ի գործիքները

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 և 3.1 ջոկատի ճամբարականները հանդիպեցին Սովորող-սովորեցնող Դիջիթեք 2022 նախագծով։ Ավագ ընկերներն օգնեցին յուրացնել Word ծրագրի գործիքները, ստեղծել աղյուսակներ։

Հունվարյան նախագծեր 2022, Դիջիթեք 2022

Դիջիթեք 2022. սովորում ենք Scratch

Այսօր Հյուսիսային դպրոցի Խորոտ ջոկատի և 3.1 ջոկատի ճամբարականները հանդիպեցին Սովորող-սովորեցնող. Դիջիթեք 2022 նախագծով և միասին սովորեցին երկու ուղղությամբ շարժել պատկերը:

Հունվարյան նախագծեր 2022, Դիջիթեք 2022

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022

Օր՝ հունվարի 19

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 10։20

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 և 3.1 ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․1 ջոկատի ճամբարականներն իրենց կրտսեր ընկերներին Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Word ծրագրի յուրացում
  • Word-ի գործիքների կիրառում /տառի չափ, գույն փոխել, մգացնել, շեղ գրել/
  • Word -ում աղյուսակներ ստեղծելու կարողությունների փոխանցում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում:

Հունվարյան նախագծեր 2022, Դիջիթեք 2022

Սովորող-սովորեցնող նախագիծ. Դիջիթեք 2022

Օր՝ հունվարի 18

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի Խորոտ ջոկատի ճամբարականներ և 3․1 ջոկատի ճամբարականներ

Նպատակ՝

  • Scratch ծրագրի ուսումնասիրում
  • հմտությունների փոխանակում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Բովանդակություն՝

Դիջիթեք 2022-ի շրջանակներում Խորոտ ջոկատի սովորողները ուսումնասիրել են Scratch ծրագիրը և տիրապետում են ծրագրի գործիքներին: Նախագծի ընթացքում մեր ընկերների՝ 3,1 ջոկատի ճամբարականների հետ կստեղծենք պատկերներ, փոքրիկ ֆիլմեր:

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում:

Լուսաբանումը՝ Խորոտ TV-ի

Դիջիթեք 2022

Դիջիթեք 2022․ մասնագիտական ուսուցման հարթակ

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Պաշտոնական կայք edudigitech.mskh.am Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողներ, Քոլեջի ուսանողներ, Հայաստանյան դպրոցների սովորողներ, ուսուցիչներ, կազմակերպություններ։

Digitech 2022-ի կազմակերպիչներն են կրթահամալիրը դպրոցները։ Դիջիթեք 2022-ում շեշտադրում ենք՝ 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։

Продолжить чтение «Դիջիթեք 2022․ մասնագիտական ուսուցման հարթակ»