Համագործակցային նախագծեր, Մայիսյան հավաք 2024

Բլոգավարություն․ համագործակցային նախագիծ

Օրը՝ մայիսի 22, ժամը՝ 11․00-11․45
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, 3․1 դասարան
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 և 3․1 դասարանցիներ
Պատասխանատուներ
՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին անհատական բլոգից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

Ընթացք՝

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.2 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես բացել անհատական բլոգը
  • սպասարկել (հրապարակումներ անել)

Ուսումնական ռեսուրսներ

Բլոգավարության տեսադասեր

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում։

Համագործակցային նախագծեր, Մայիսյան հավաք 2024

Սովորող-սովորեցնող․ էլ փոստի գործածում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանների սովորողներ և 2․1 դասարանի սովորողներ
Օրը՝ մայիսի ․․․․․, ժամը՝ 12:20-13:00, մայիսի ․․․․․, ժամը՝ 12:20-13:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան

Նկարագրություն

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում  2.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • մուտք գործել էլեկտրոնային փոստ
  • ստեղծել նամակներ և ուղարկել

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։

Ամփոփումը՝ դասարանական բլոգում։

Համագործակցային նախագծեր, Մայիսյան հավաք 2024, Մարզական գործունեություն

Մարզատոն Հյուսիս-Արևելք

Օրը՝ մայիսի 17, ժամը 10։10-11։00
Վայրը՝ 
Արևելյան դպրոցի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների 2-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Դիանա Գևորգյան
Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Անհրաժեշտ մարզագույք՝

  • գնդակներ
  • օղակներ
  • բուլավաներ
  • ինքնագլորներ

Գնդակը տանել–բերել

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Օղակների միջով

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված բուլավան և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակցիներին: Այսպես շարունակում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնագլորով անցնելով բուլավաների արանքով, շրջանցում են և ուղիղ վարելով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին: Այսպես խաղում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Ամփոփում՝

Օրվա ամփոփ տեսանյութերն ու պատումները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Համագործակցային նախագծեր, Մայիսյան հավաք 2024, Մարզական գործունեություն

Մարզատոն

Օրերը՝ մայիսի 6, ժամը՝ 11։00 — 11։40, մայիսի 13, ժամը՝ 11։00 — 11։40
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի հարակից մարզահրապարակ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց 2-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Խաղ 2

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։

Խաղ 3

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 4

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 5

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Խաղ 6

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Ազգային պարեր

Ազգային պարերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Համագործակցություն՝ 2.1 ջոկատ, «Բնագետ-թարգմանիչների ջոկատ»

Հանդիպում 3

Կարմիր ֆստան

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Տեխնոլոգիական գործունեություն

Կախազարդերի գունավորում

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Ալիսի և Ավագ դպրոցի սովորողների հետ մեր պատրաստած կավե կախազարդերը գունավորեցինք։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Ազգային պարեր

Ազգային պարերի ուսուցում

Սովորող-սովորեցնող նախագծով ազգային պարերի ուսուցում

Համագործակցություն՝ 2.1 ջոկատ, «Բնագետ-թարգմանիչների ջոկատ»

Հանդիպում 2

Էջմիածին

Ամրապնդեցինք նաև նախորդ հանդիպմանն ուսուցանված պարերը։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024, Տեխնոլոգիական գործունեություն

Կավե կախազարդեր

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկեր Ալիսի և Ավագ դպրոցի սովորողների հետ կավե կախազարդեր պատրաստեցինք։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Տիկնիկագործություն․ խրձիկ տիկնիկներ

Տիկնիկներ , տիկնիկագործություն նախագծով 2․3 ջոկատն այցելեց մեզ։ Միասին պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ 2․3 ջոկատի ճամբարականներն արդեն շատ լավ տիրապետելով տիկնիկագործությանը, իրենց հմտությունը փոխանցեցին մեզ։

Համագործակցային նախագծեր, Հունվարյան նախագծեր 2024, Մարզական գործունեություն, Մարզական ստուգատես 2024

Համագործակցային մարզական խաղեր

Հունվարի 12-ին Հյուսիսի 2․1 և 2․2 ջոկատների ճամբարականները միասին իրականացրին հետաքրքիր մարզական պարապմունք։

Համագործակցային նախագիծ 2․1 և 2․2 ջոկատներ