Հայկ Չերքեզյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դդմածես 2024, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Դդմային աքրոստիկոսներ

Դու սիրուն ես, շատ մեծ ես,

Դդում, դու կանաչ պոչիկ ունես։

Ուրախություն փոքրիկներին,

Միշտ համեղ և օգտակար։

Միշել Մելիք Ավետիսյան

Продолжить чтение «Դդմային աքրոստիկոսներ»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Դդմածես 2024, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Տեղեկություններ դդմի մասին

Հյուսիսի 2․1 ջոկատի ճամբարականները ներկայացնում են իրենց հավաքած տեղեկությունները դդմի մասին․

Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Դդմածես 2024, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Հանելուկներ դդմի մասին

Այն ինչն է, այն ինչը,

Բանջարեղեն է,

Մեջն ունի կորիզներ,

Շատ օգտակար է։

Լինում է կանաչ, դեղին և սպիտակ,

Մեծ և փոքր։

Յանա Յայլոյան

Продолжить чтение «Հանելուկներ դդմի մասին»
Հունվարյան նախագծեր 2024, Դդմածես 2024

Դդմածես

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 ջոկատ

Ժամանակահատված՝ հունվար

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին տեղեկությունների ձեռքբերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության ձևեր

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների հորինում
  •  Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում, ձայնագրում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթների պատրաստում

Խաղեր

Դդմագլոր

1․ Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

2․ Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:

3․ Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմատոն, դդմա…/

Երաժշտական գործունեություն

  • Ղափամայի ծիսական երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում։