Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Դանիել Կարոյան, Իլոնա Հունանյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, կուտեի այնտեղի շոկոլադը։ Նաև ես կլողայի այնտեղի հալված շոկոլադի մեջ։ Ես կգնայի բացահայտելու, թե ինչպես է ստեղծվել շոկոլադե աշխարհը։ Ես կմնայի այնտեղ ընդմիշտ։

Սյուզի Բադալյան

Լինում է, չի լինում մի ճանապարհ է լինում, որը շոկոլադից էր։ Ես այսօր կպատմեմ, թե ինչ կանեի, եթե ես լինեի շոկոլադե փողոցում։ Ես շոկոլադ կնվիրեի այն մարդկանց, ովքեր ուտելիք չունեն և խնդիրներ ունեն առողջության հետ։ Ես մի քիչ կվերցնեի շոկոլադ, որ իմ մայրիկի հետ թխվածքաբլիթ պատրաստեինք։ Եթե վերջանար շոկոլադե ասֆալտը, ես կկանչեի և կխնդրեի այն մարդկանց, ովքեր կարողանում են պատրաստել ասֆալտ, նորից պատրաստել։

Միշել Մելիք — Ավետիսյան

Լինում է, չի լինում մի շոկոլադե աշխարհ է լինում։ Ամբողջը շոկոլադից էր պատրաստված՝ ավտոմեքենաներն էլ, ամեն ինչն էլ։ Նույնիսկ ծառերն էին շոկոլադից։ Հենց տեսնեի, արագ կուտեի ճանապարհի կեսը, որ հետո կարողանայի դպրոց գնալ և բակ իջնել։ Կարելի է ասել մարդկանց ոտքերն էլ էին շոկոլադից, ձեռքերն էլ, մազերն էլ։ Ինչ այդ պահին ձեր մտքով անցնի, ամբողջը շոկոլադից էր պատրաստված։ Նույնիսկ խանութներն էին շոկոլադից։

Իլոնա Հունանյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, այնտեղ ես քիչ շոկոլադ կուտեի։ Եթե ես ամբողջ շոկոլադն ուտեի, ինձ ճանապարհ չէր մնա տուն գնալու համար։ Եթե ես ամբողջ շոկոլադն ուտեի, ես անխելք կդառնայի։ Եթե ես շատ շոկոլադ ուտեի, կհիվանդանայի։ Ես շատ կուզեի այնտեղի ամբողջ շոկոլադն ուտել, բայց քանի որ այդպիսի խնդիրներ են առաջանում, ես այլևս այդքան շատ շոկոլադ չեմ ուտի։

Դանիել Կարոյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում, կպատրաստեի շոկոլադե թխվածքաբլիթներ և կհյուրասիրեի քույրիկիս: Ես շոկոլադե ծովում կլողայի: Ինչպես նաև շոկոլադե ծաղիկներ կպատրաստեի: Շոկոլադե նապաստակներ նույնպես կպատրաստեի և կնվիրեի այնտեղ գտնվող բոլոր երեխաներին:

Հեղինե Գևորգյան

Եթե ես լինեի շոկոլադե աշխարհում, ես ամեն օր քաղցրավենիք կուտեի և ուրիշ մարդկանց տները։ Բայց ես չեմ ուզում, որ այդպիսի շոկոլադե աշխարհ լինի, սովորականն էլ է լավ։ Հակառակ դեպքում վատ կլինի, որ ամեն օր քաղցր ուտենք, հետո զզվելու ենք քաղցրից։

Հայկ Չերքեզյան

Եթե աշխարհը լիներ շոկոլադից, ես խանութ կգնայի, սնունդ գնելու փոխարեն, հարևանի դուռը կուտեի։ Դպրոցի ճանապարհին ծառից տերև կպոկեի և կուտեի։ Մայրիկին շոկոլադե ծաղիկներ կնվիրեի։ Ամեն օր տաք շոկոլադ կխմեի։

Հրաչյա Մնացականյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ապա շատ կուրախանայի, բայց միաժամանակ կզարմանայի, քանի որ դա կլիներ ինձ համար անծանոթ աշխարհ։ Այդ աշխարհում չէր լինի արև, քանի որ արևն ու շոկոլադը իրար չեն սիրում։ Կարծում եմ, որ շոկոլադե աշխարհում կապրեին միայն բարի և ուրախ մարդիկ, երեխաները կլինեին երջանիկ, որովհետև երբ ցանկանային շոկոլադ կուտեին։ Բայց չպետք է մոռանալ, որ շատ շոկոլադը վնասակար է ատամների համար։

Ռոբերտ Գևորգյան

Եթե ես հայտվեի շոկոլադե աշխարհում, ես կլցնեի ճամպրուկիս մեջ շատ կոնֆետներ և կբաժանեի երեխաներին: Մի քանի կաթնային շոկոլադե սալիկ կպահեի ինձ համար: Շոկոլադից կպատրաստեի մեծ բեռնատար ու տուն: Նաև կլողայի շոկոլադե շատրվանում: 

Հայկ Խաչատրյան

Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես մենակ մեկ կտոր շոկոլադ կուտեի։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, շոկոլադ չէի ուտի մինչև գիշեր։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես քիչ կուտեի և մի քանի կտոր էլ կտանեի մայրիկիս ու հայրիկիս։ Եթե ես հայտնվեի շոկոլադե աշխարհում, ես աչքերիս չէի հավատա։

Սարգիս Համալբաշյան

Եթե հայտնվեի շոկոլադե աշխարհում, շատ կզարմանայի: Մի շոկոլադե սալիկ կուտեի թաքուն-թաքուն։ Եթե տեսնեի, որ իմ տունը շոկոլադե է դարձել, ես անմիջապես կմտնեի տուն և կտեսնեի, որ մեր իրերը դարձել են շոկոլադե։ Եթե ես տեսնեի շոկոլադե ճանապարհ, շատ կզարմանայի և հայրիկիս կասեի, որ ավտոմեքենան վարի շոկոլադի վրայով։ Ես իմ ընկերներին կհրավիրեի և կհյուրասիրեի շոկոլադե տորթ։ Նրանց կպատմեի այս զարմանալի շոկոլադե աշխարհի մասին։

Մարիա Դավեյան

Ես կուտեի իմ շոկոլադե տունը, որովհետև միևնույնն է, իմ տունը ամռանը կհալվեր։ Կուտեի սայլը, ինչքան որ տերը թույլ տար։ Կուտեի ուրիշների տները, եթե թողնեին։ Ես կուտեի մի ամբողջ շոկոլադե աշխարհ։

Մարիա Նովիկովա

Հայկ Չերքեզյան, Հորինում ենք, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Կատուների թագավոր մուկը

Կար — չկար մի թագավոր մուկ կար։ Նրա ծառաները կատուներն էին։ Մի օր մուկը պատերազմ է հայտարարում մյուս մկների թագավորության դեմ, որոնց ծառաներն էլ էին կատուներ։ Պատերազմի ժամանակ հանդիպեցին երկու թագավորությունների ծառա կատուներն ու որոշեցին միաբանվել, ազատվել մկների գերությունից։

Կատուները հաղթեցին մկներին և մկներն այլևս չվերադարձան։

Դանիել Կարոյան

Լինում է, չի լինում մի մեծ մուկ է լինում։ Այդ մուկը սիրում էր ընկերություն անել կատուների հետ։ Ամեն օր այդ մուկը համեղ ուտելիքներ էր գտնում և բերում կատուներին էր տալիս, օգնում էր նրանց, որ չկռվեն։ Այդ օրվանից կատուները որոշեցին մկանը դարձնել իրենց թագավորը։

Ռոբերտ Գևորգյան

Լինում է, չի լինում մի մուկ ու կատու են լինում։ Կատուները որոշում են հարձակվել մկների վրա, այդ մասին կատուն պատմում է մկանը։ Մուկը այդ մասին պատմում է բոլոր մկներին, նրան չէին հավատում և չէին պատրաստվում պաշտպանվել։ Մուկը մնալով միայնակ, թակարդներ է պատրաստում։ Երբ հարձակվում են կատուները, նա բոլորին բանտարկում է։ Հետո կատուն պայման է դնում, որ եթե բաց թողնի իր ընկերներին, նրան կդարձնեն իրեց թագավորը։ Մուկը համաձայնում է և դառնում թագավոր։ Նա ամբողջ օրը կատուներին հրամաններ էր տալիս։

Մարիա Դավեյան

— Կատու – կատու, հենց հիմա գնա ինձ ջուր բեր, սոված եմ, հաց պատրաստիր, որ ուտեմ, գումար տուր երեխային գնա խանութ, երեխայի համար գիրք կարդա, որ քնի։ Գնա այգին խնամելու, երեխային oգնիր դասերը պատրաստի, երեխային տար դպրոց, երեխային տար բակ, երեխային լողացրու, այդքան հեռախոս մի նայիր։

Իլոնա Հունանյան

Կար մի պալատ, որտեղ թագավորը մուկն էր։ Թագավորը շատ ավելի ուժեղ էր, քան ծառա կատուները։ Կատուները վախենում էին թագավորից։ Նրանք որոշեցին միասին փախչել և ստեղծել սեփական թագավորությունը: Կատուներից միայն մեկը չէր ուզում փախչել մյուսների հետ, բայց նրանք համոզեցին՝ խոստանալով նրան դարձնել նոր թագավորության թագավորը: Նրանք գնացին և գտան գեղեցիկ այգի, որտեղ ստեղծեցին կատուների թագավորությունը և ունեցան մուկ ծառաներ։

Դանելիա Թարփոշյան

Մի օր կատուն ու մուկը մտել էին մի սարքի մեջ։ Այդ սարքը սովորական սարք չէր, այն կախարդական էր։ Այն հնարավորություն էր տալիս մարդկանց կամ կենդանիներին տեղերով փոխվել։ Այսպիսով մտնելով այդ սարքի մեջ, նրանք տեղերով փոխվեցին։ Մուկը սկսեց կատվին որսալ, իսկ կատուն՝ փախչել։ Ամբողջ աշխարհում կատուները սկսեցին փոքրանալ և դառնալ մկան չափ։ Այսպիսով ստավեց, որ կատուները խեղճ ու կրակ էին, իսկ մկները ուժեղ ու տիրական։ Իսկ մկներից ամենաքաջը ու ամենահզորը դարձավ կատուների թագավոր։

Սարգիս Համալբաշյան

Լինում է, չի լինում մի փոքրիկ մկնիկ է լինում։ Մի օր նա կախարդական պանիր է գտնում, ուտում և դառնում է կատուների թագավոր։ Այդ օրվանից էլ ոչ մի կատու մկնիկ չի ուտում։

Թերեզա Սիմոնյան

Կատուների թագավոր մուկ Ռալֆը խելացի և քաջ մուկ էր, իսկ թե ինչպես նա դարձավ կատուների թագավոր, հիմա կպատմեմ։

Մի խումբ կատուներ որոշեցին գողանալ հարևան շան ճաշը քանի դեռ նա քնած էր։ Բայց այդ պահին նա զարթնեց և հասկանալով, թե ինչ է կատարվում, որոշեց նրանց մի լավ պատժել։ Մուկն իր բնից այդ ամենը տեսավ, խղճաց կատուներին և որոշեց օգնել նրանց։ Նա համարձակ կանգնեց շան առաջ և ասաց, որ ուժեղ լինելը պետք է ցույց տալ ոչ թե ուժով, այլ նաև ներել կարողանալով։ Շունը զարմացավ փոքրիկ մկան իմաստությամբ և որոշեց ներել կատուներին։ Երբ կատուները վերադարձան իրենց բակ, որոշեցին, որ իրենց պետք է ունենալ մկան պես թագավոր, որը նրանց կսովորեցնի լինել իմաստուն և ուժեղ։ Այդ առաջարկով նրանք շտապեցին մկան մոտ։ Մուկն իհարկե չհրաժարվեց նման առաջարկից և դարձավ աշխարհում կատուների առաջին մուկ թագավորը։

Միշել Մելիք — Ավետիսյան

-Կատու – կատու, հենց հիմա գնա ինձ համար կեր բեր:

-Չեմ բերի, դու գնա քեզ կեր բեր,- ասաց կատուն:

— Բեր ասացի, թե չէ կփակեմ քեզ բանտում ու ամբողջ տարին կմնաս այնտեղ:

-Լավ- լավ, կբերեմ, միայն թե մի բարկացիր, վախեցա:

-Իսկ հիմա ինձ տար, որ քնեմ:

-Լավ, արի կտանեմ, բայց դու ծանր ես, քեզ չեմ կարող տանել, դու գնա:

-Ասացի տար, կեղտոտ կատու, թե չէ դու ոչ կքնես, ոչ էլ կեր կուտես:

Գաբրիելա Գյուլինյան

Մի հեռավոր երկրում թագավորություն կար, որտեղ ապրում էին միայն մկներ և կատուներ։ Բայց այնտեղ այնպես էր, որ մկներն էին կատուների վրա իշխում։ Մկները շատ դաժան էին կատուների հանդեպ։ Նրանց տրվում էր ամենածանր աշխատանքը և դրա համար չէին վարձատրվում։ Բայց մի օր գահին բարձրացավ մի մուկ, որը հեշտացրեց կատուների կյանքը։ Շուտով կատուները հավասարվեցին մկներին, սկսեցին վարձատրվել աշխատանքի համար։ Մկները նրանց չէին նեղացնում։ Այդպես այդ նոր թագավոր մկան շնորհիվ թագավորությունում տիրեց ուրախություն։

Հայկ Չերքեզյան

Հայկ Չերքեզյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Իլոնա Հունանյան

Իմ աչքերի գանգատը

Իմ աչքերը գանգատվում են, որ մեծ գրքեր եմ կարդում, որ թվային գործիքներ շատ եմ օգտագործում։ Իմ աչքերը բողոքում են, որ առանց ակնոցի մտնում եմ լողավազան։ Իմ աչքերը գանգատվում են, որ մանր տառերով գրված գրքեր եմ կարդում, որ երկար ժամանակ արևին եմ նայում։

Միշել Մելիք-Ավետիսյան

Իմ աչքերը բողոքում են, երբ առանց ակնոց եմ ջրի տակ մտնում։ Աչքերս կբողոքեին, որպեսզի լայնեզր գլխարկ դնեմ, որովհետև արևից իմ աչքերը ցավում են։ Իմ աչքերը կբողոքեին, որ երբ քամի է, պետք է կկոցել, որովհետև քամին իր հետ ուժեղ փոշի է բերում։ Իմ աչքերին դուր չի գալիս, երբ աղբ է լցրած շրջակայքում, դրա լուծումը բնությունը մաքուր պահելն է։

Հրաչյա Մնացականյան

Ես չեմ նեղացնում իմ աչքերին, ես այդպիսի բաներ չեմ անում։ Ես ուզում եմ խնամել աչքերս այնպես, որ ոչ թե լացեն, այլ ուրախանան։ Ես չեմ ուզում շատ լացեմ, որ աչքերս չցավան։ Աչքերը պետք է խնամել, որ վատ չտեսնեն, շատ չխաղալ, որ աչքերը չցավան։ Հիմնականում իմ աչքերը ցավում են լույսից և բաց գույներից։

Հայկ Չերքեզյան

Աչքերս մի օր սկսեցին խոսել և ասացին․

-Նարե՛կ, ինչքա՞ն կարելի է հեռախոս խաղալ, ախր մենք մեղք ենք։ Խնդրում ենք քեզ՝ հեռախոսով խաղալու փոխարեն ավելի շատ գիրք կարդա, այլապես մենք կսկսենք վատ տեսնել և դու չես կարողանա ոչինչ անել։

Այդ օրվանից, երբ ես լսեցի աչքերիս բողոքը, որոշեցի այլևս հեռախոսով այդքան շատ չխաղալ։

Նարեկ Մանուկյան

Իմ աչքերը բողոքում են այն ժամանակ, երբ ես երկար ժամանակ հեռախոսով եմ զբաղվում։ Ես կօգնեմ աչքերիս և քիչ կզբաղվեմ հեռախոսով։


Իմ աչքերը բողոքում են այն ժամանակ, երբ ես լողում եմ ծովում և աղաջուրը լցվում է աչքերիս մեջ։ Ես կօգնեմ իմ աչքերին և ակնոց կդնեմ լողալիս։

Իմ աչքերը բողոքում են այն ժամանակ, երբ ես նայում եմ արևին։ Ես կօգնեմ աչքերիս և արևային ակնոց կդնեմ։

Աչքերս բողոքում են, երբ լողանալիս գլխիս օճառը լցվում է աչքերիս մեջ։ Ես կօգնեմ աչքերիս և շատ զգույշ կլինեմ լողանալիս։

Դանելիա Թարփոշյան

Իմ աչքերը ինձանից միշտ բողոքում են` շատ հեռախոս մի խաղա, ցավում է, արևին մի նայիր` ցավում է, ավելի լավ է ինձ տար` քնեմ, հագստանամ: Դրսում երբ խաղում ես և տեսնում ես քամի է` ներս արի, փոշի է լցվում և ցավեցնում: Նրանք ինձ խնդրում են, որ հաճախ գնամ զբոսանքի և նայեմ բնությանը, գետակին, երկնքին, քանի որ կանաչ, կապույտ և սպիտակ գույները հանգստություն են պարգևում նրանց:

Գաբրիելա Գյուլինյան

Իմ աչքերը ինձանից բողոքում են, որ ես արևին եմ նայում երկար, այդքան հեռախոս եմ նայում և ուշ եմ քնում։

-Այդքան մի’ լացիր, ընկերներիդ հետ մի’ կռվիր, բարձր մի’ գոռա։ Արի գնանք ծաղիկները և ծառերը խնամենք։

-Լավ բան ես ասում, արի իրար հետ գնանք խնամելու։ Իրենք էլ են չորացել։

Մոռացա ասեմ, որ իմ աչքերի անունը Իննա է, նրանք ութ տարեկան են։

Իլոնա Հունանյան

Իմ աչքերը կբողոքեին, որ ես շատ թվային գործիքներին եմ նայում։ Դրա լուծումը թվային գործիքներին շատ ժամանակ չտրամադրելը և աչքերի մարզանքն է։ Կբողոքեին, որ մեքենաներից դուրս եկող վնասակար նյութերից աղտոտվում է օդը և նրանք վնասվում են։ Դրա լուծումը արևային ակնոց կրելն է։ Իմ աչքերը շա՜տ ուրախանում են, որ ես նրանց խնամում եմ։

Դանիել Կարոյան

Ես լսեցի, որ իմ աչքերը բողոքում էին ինձ։ Նրանք ասում էին, որ ինչո՞ւ մենք տեսողության խնդիր ունենք։ Ինչո՞ւ է մեր տերն այնք՜ան շատ մուլտֆիլմ դիտում, որ մենք հոգնում ենք։ Ինչո՞ւ է դրսում արևն այնք՜ան պայծառ շողում, որ մեզ ցավեցնում է։

Սյուզի Բադալյան

Իմ աչքերը գանգատվում են, երբ ես երկար նայում եմ արևին։ Իմ աչքերը գանգատվում են, երբ քամու բերած փոշին լցվում է աչքերիս մեջ։ Իմ աչքերը բողոքում են, երբ աչքերիս մեջ ջուր է լցվում, իսկ երբ օճառաջուր է լցվում, շատ ուժեղ են բողոքում։ Իմ աչքերը հոգնում են, երբ ես երկար ինչ-որ բան եմ նայում հեռախոսով։

Մարիա Նովիկովա

Երբ ես հինգ տարեկան էի, իմ աչքերին անուններ դրեցի Գարիկ ու Գոռիկ: Ինձ թվում է հիմա իրենք վիճում են ինձ հետ: Խրատում են՝ Հարություն հեռախոս և հեռուստացույց շատ մի նայիր, շատ մի խաղա համակարգչով: Ես նրանց սիրում եմ և խնայում։

Հարություն Առաքելյան

Իմ աչքերը բողոքում են այն ժամանակ, երբ խաղեր խաղալիս շատ եմ նայում հեռախոսի էկրանին, երբ առանց ակնոց եմ լողում, երբ առանց ակնոց քայլում եմ արևի տակ: Իմ աչքերը բողոքում են նաև, երբ լողանալիս օճառաջուր, իսկ քամու ժամանակ ավազ է լցվում նրանց մեջ: Սակայն ավելի շատ բողոքում են հեռախոսով խաղեր խաղալիս: Ես աշխատում եմ քչացնել հեռախոսով խաղեր խաղալը, որպեսզի չնեղացնեմ իմ աչքերին և միշտ լավ տեսողություն ունենամ:

Հեղինե Գևորգյան

Իմ աչքերը կբողոքեն, երբ երկար ժամանակ հեռուստացույց նայեմ, հեռախոսով տարբեր խաղեր խաղամ կամ համակարգչով մուլտֆիլմ դիտեմ։ Որպեսզի իմ աչքերը չբողոքեն, ես պետք է հոգ տանեմ նրանց մասին և շատ չզբաղվեմ համակարգչով և հեռախոսով։ Բայց եթե ցավեն, անպայման կայցելեմ ակնաբույժի։

Ռոբերտ Գևորգյան

Իմ աչքերը բողոքում են շատ մուլտֆիլմ նայելուց։ Իմ աչքերը բողոքում են ջուր ու օճառ լցվելուց։ Իմ աչքերը բողոքում են, երբ ես աչքերս երկար չեմ թարթում։

Սարգիս Համալբաշյան

Եթե աչքերը խոսել իմանային, նրանք կգանգատվեին այն բանի համար, որ մենք համակարգչով և հեռախոսով խաղեր ենք խաղում, վնասում մեր աչքերը։ Աչքերը կգանգատվեին, երբ կեղտոտ ձեռքերով դիպչում ենք նրանց, նրանք բորբոքվում են և ցավում։ Աչքերը գանգատվում են, երբ նայում ենք արևին։ Գանգատվում են, երբ նրանց տրորում ենք և չենք խնամում։

Մարիա Դավեյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Հորինում ենք

Կախարդական դեղձենին

Լինում է, չի լինում մի կախարդական դեղձենի է լինում։ Այն շատ մեծ էր և սիրում էր իր թփերի տակ հանգստացողներին բարություն անել։ Մի անգամ մի փոքրիկ աղջիկ լացելով եկավ, նստեց ծառի տակ։ Կախարդական դեղձենին որոշեց օգնել աղջկան։ Աղջիկը պատմեց, որ ցանկանում էր դեղձ ուտել, բայց չէր կարող գնել։ Դեղձենին խոնարհեց ճյուղերից մեկը։ Աղջիկը կարողացավ դեղձ ուտել։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց կախարդական դեղձենուն և ուրախ- ուրախ վազեց տուն։

Դանիել Կարոյան

Կախարդական անտառը

Լինում է, չի լինում մի կախարդական անտառ է լինում։ Երբ այնտեղի ծառերին մարդիկ վնասում էին, մյուս ծառերը իրենց թևերը հանում էին և վախեցնում էին մարդկանց։ Բոլորը փախչում էին այդ անտառից և էլ չէին մտնում։ Մի անգամ մի աղջիկ է մտնում՝ անունը Անահիտ։ Նա չէր վախենում։ Երբ մարդիկ մտնում էին անտառ, նա չէր թողնում վնասել ծառի ճյուղերը։ Նրանք ընկերանում են։ Այդ օրվանից էլ ոչ ոք չի վախենում կախարդական անտառից, քանի որ մարդիկ հասկանում են, որ չի կարելի ծառերը վնասել։

Էլիզա Շահինյան

Արագիլի արկածները
Լինում է, չի լինում մի արագիլ է լինում։ Մի օր արագիլը գնում է ձագերի համար կեր գտնելու։ Արագիլը վերադառնում է և տեսնում, որ իր ձագերը կորել են։ Նա մտածում է, որ ձագուկները պահմտոցի են խաղում, բայց քիչ հետո հասկանում է, որ դա խաղ չէ, ձագերը կորել են։ Նա արագ գնում է ձագերին փնտրելու։ Արագիլը երկար է ման գալիս, բայց չի գտնում։ Տխուր, հոգնած վերադառնում է իր բույնը և քնում։ Երազում տեսնում է, որ իր բալիկներին գողացել է մեծ, սև ագռավը։ Միանգամից արթնանում է, գտնում ագռավին և փրկում իր ձագերին։

Դանելիա Թարփոշյան

Հեքիաթ սպիտակ ամպիկների մասին

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում: Այդ ամպիկը ընկերներ չի ունենում: Ամբողջ օրը նա մտածում էր, թե որտեղից ընկերներ գտնի: Մի օր նա հանդիպում է մի գեղեցիկ ամպիկի և հարցնում, թե ինչու է այդպես ուշադիր նայում: Ամպիկն ասում է, որ ընկերներ չունի և խնդրում է նրան դառնալ իր ընկերը: Ամպիկը սիրով համաձայնում է։ Նրանք միասին գնում են այգի: Այնտեղ նրանք ընկերանում են և բոլորով միասին գնում ամպիկներից մեկի տուն, խաղում և քեֆ անում:

Ամպիկները որոշում են երբեք չնեղանալ միմյանցից և չկռվել:

Գաբրիելա Գյուլինյան

Ամպիկ Ջո

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում։ Այդ ամպիկի անունը Ջո էր։ Ջոն շատ ուրախ և զվարթ ամպիկ էր։ Մի օր սկսվեց ուժեղ քամի և այդ ժամանակ քամին նրան տարավ մի մեծ ամպի մոտ։ Նրանք իրար բախվեցին, ուժեղ ձայն եկավ և Ջոն տեսավ մի ուժեղ լույս։ Նա շատ վախեցած էր։ Մեծ ամպն ասաց, որ դա ընդամենը կայծակ էր և վախենալու բան չկա։

Հրաչյա Մնացականյան

Զատիկ Լյալյա

Կար մի նուրբ զատիկ, որի անունը Լյալյա էր։ Նա շատ աշխատասեր էր։ Մի անգամ նա որոշեց, որ պետք է գնա իր դասըկերներից հեռու, որովհետև իրեն ոչ ոք չէր սիրում։ Բայց փորձեց մեկ անգամ ևս քայլ անել ընկերանալու համար։ Սկսվեց դպրոցը, սակայն նրան շարունակում էին նեղացնել։ Մինչև մի օր դասարան եկավ մի բարի զատիկ, ում հետ նրանք ընկերացան և ով սովորեցրեց նրան լինել ուժեղ, չտխրել և պաշտպանել ինքն իրեն։

Միշել Մելիք-Ավետիսյան

Փոքրիկ գետակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ գետակ է լինում։ Նա շատ փոքրիկ էր, դրա համար ուրիշ մե՜ծ գետակները ծաղրում էին փոքրիկ գետակին։ Գետակը շատ նեղվեց։ Հետո պարզվեց, որ հողը նրա համար նեղ էր և հայտնվեց մի հրեշտակ և ասաց նրան, որ պետք է հզոր լինել և լացկան չլինել։

Նաիրա Բաբայան

Տխուր ամպիկները

Լինում են, չեն լինում տխուր ամպիկներ են լինում։ Նրանց կատաղած քամիները դես ու դեն են քշում, տանում։ Այդ ամպիկները միշտ տխրում են և շատ լաց են լինում, ինչը դառնում է անձրև։ Մի օր տխուր ամպիկները հանդիպում են արևին և արևը ամպիկներին պատմում է, թե ինչ լավ բաներ են նրաք արել՝ ջրել են ծառ ու ծաղիկ, օգնել են մարդկանց և կենդանիներին։ Այդ ամենը լսելուց հետո տխուր ամպիկներն ուրախանում են և շարունակում են օգնել բնությանը։

Մարիա Դավեյան

Ոսկե ծառը

Կար-չկար մի ծառ։ Այդ ծառը բոլոր ծառերից տարբերվում էր նրարով, որ ոսկեգույն էր։ Այդ ժամանակ մի մարդ անցավ։ Տեսավ ոսկեգույն ծառը և մտածեց, որ կարող է փորել ու տակի ոսկին հանել։ Մարդը բահը վերցրեց, հանեց ծառի տակի ոսկին։ Ծառը մերկացավ ու եկավ ձմեռը։

Սառա Հասրաթյան

Տղան

Կար — չկար մի տղա կար: Այդ տղայի անունն Արեգ էր։ Արեգը շատ էր սիրում բռնոցի, մոնոպոլիա և դոմինո խաղալ։ Արեգը երկու ընկեր ուներ, նրանց անունները Վարդան և Հովսեփ էր։ Մի անգամ տղաները գնացին անտառ զբոսնելու։ Անտառում նրանք արջ տեսան և թաքնվեցին։ Մի փոքրիկ խրճիթ պատրաստեցին և գիշերն այնտեղ անցկացրին։ Հաջորդ օրը, երբ Արեգն արթնացավ, ընկերները չկային։ Նա մտածեց, որ նրանք առանց իրեն դուրս են եկել անտառից։ Երբ նա անտառից դուրս եկավ, զգաց, որ նրա հետևից մեկը գալիս է։ Երբ տղան հետ նայեց, տեսավ իր ընկերներին։ Այդ օրն Արեգի ծննդյան օրն էր, դրա համար էլ ընկերներն անտառից հատապտուղներ էին հավաքել, որ նվիրեն Արեգին։ Արեգը շատ ուրախացավ այդ նվերի համար։ Որոշեցին այդ հատապտուղները Արեգի տանն ուտել և նշել նրա ծնունդը։ Նրանք բարեհաջող տուն հասան և ուրախ ծնունդ անցկացրին։

Հայկ Չերքեզյան

Երկու ընկեր ջրաղացի մոտ 

Մի անգամ երկու ընկեր հանդիպեցին գյուղի ջրաղացի մոտ: Երկար խոսեցին, տարբեր պատմություններ հիշեցին, հետո քնեցին: Արթնացան ուշ, մութ էր: Տարօրինակ ձայներ լսեցին ջրաղացից: Մտածեցին գայլ է, արջ կամ գող: Ընկերները մեծ փայտեր վերցրեցին ու բացեցին ջրաղացի դուռը: Բայց այնտեղ տեսան ոչ թե գազան կամ գող, այլ տասնյակ մկներ: Այս փոքրիկ կենդանիները փորձում էին աշխատեցնել ջրաղացը, որպեսզի օգնեն ջաղացպանին: Ջաղացպանը շատ ծեր էր արդեն, դժվար էր կատարում իր գործը, բայց մկների համար միշտ առանձին ամանով ցորեն էր պահում ու տաքուկ մեծ բարձ: 

Ընկերներն օգնեցին մկներին ու շատ ալյուր ստացան: 

Առավոտյան ջաղացպանը եկավ ու անգամ չզարմացավ՝ նա գիտեր, որ գիշերը բարի ու շնորհակալ օգնականներ ունի:

Հայկ Խաչատրյան

Հեքիաթ չարաճճի տղայի մասին

Լինում է, չի լինում մի չարաճճի տղա է լինում։ Այդ տղան չի սիրում դաս անել, այլ սիրում է հեռախոսով խաղալ։ Մայրիկը նրան արգելեց հեռախոսով խաղալ, որովհետև շատ էր խաղում։ Երբ իրեն արգելեցին հեռախոսով խաղալ, նա գնաց դուրս և սկսեց խաղալ դրսում։ Դրսում խաղալն էլ արգելեցին, քանի որ մի կերպ էին համոզում, որ տուն գար։ Իհարկե, արդեն բան չկար անելու, բայց հայրիկը իր ծննդյան օրը գնեց խաղային համակարգիչ, որը հեռակառավարման վահանակով էր։ Տղան շատ ուրախացավ։ Մայրիկն արդեն ուժասպառ և հոգնած որոշեց այլևս չարգելել ոչինչ, այլ պարզապես ժամանակ սահմանել ամեն ինչի համար։ Տղան իր չարաճճի ժպիտով նայեց մայրիկին և ամուր գրկեց նրան։

Նարեկ Մանուկյան

Գունավոր ծաղիկը

Պարտեզում մի հեքիաթային ծաղիկ էր ծաղկել՝ ապիտակ, բաց դեղին, կարմիր երանգներով: Մի գեղեցիկ օր մի փոքրիկ աղջիկ մայրիկի հետ իանութ գնալիս տեսավ այդ հեքիաթային գունավոր ծաղիկը, վերցրեց, տարավ տուն և սկսեց խնամել: Սակայն ծաղիկը տխրել էր, որ իրեն պարտեզից բերել էին տուն: Կամաց-կամաց սկսեց թոռոմել: Երբ աղջիկը եկավ տեսավ, որ ծաղիկը թոռոմել է, սկսեց շատ ջրել, միևնույն է ծաղիկը չծաղկեց: Շատ տխրեց աղջիկը և որոշեց կանչել այգեպանին, որ օգնի իրեն: Այգեպանն ու աղջիկը ծաղիկը տնկեցին աղջկա պարտեզում և սկսեցին խնամել: Մի քանի օր հետո ծաղիկը սկսեց նորից գեղեցիկ ծաղկել: Գունավոր ծաղկի երանգներին ավելացան նաև մանուշակագույն և նարնջագույն երանգները: Աղջիկը շատ ուրախացավ, իր շնորհակալությունը հայտնեց բարի այգեպանին: Այգեպանը նաև խորհուրդ տվեց, թե ինչպես խնամել ծաղիկը և խոսել նրա հետ: Աղջիկը և գունավոր ծաղիկը դարձան շատ լավ ընկերներ և ապրեցին միասին շատ երկար տարիներ:

Հեղինե Գևորգյան

Կատուն և շունը

Կար — չկար մի տուն կար։ Այդ տանը կար մի կատու և մի շուն։ Մի օր այդ կատուն ասաց շանը․

-Ես գնամ ձու, կաթ ու ալյուր բերեմ, որ թխվածք թխենք։

Գնաց կատուն և հետ չվերադարձավ։ Տխրեց շունը, լաց եղավ։ Գնաց, փնտրեց կատվին, բայց չգտավ։ Կատուն մոլորվել էր։ Մի քանի տարի հետո կատուն վերադարձավ, բայց շունը նրան չճանաչեց։

Մարիա Նովիկովա

Հայկ Չերքեզյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Նամակ գետակին

Հովհաննես Թումանյանի Գետակը բանաստեղծությունն ընթերցելուց հետո սովորողները նամակ գրեցին, գովեցին գետակին։

Ապրես, որ ծաղիկներին ջրեցիր, կենդանիներին և ոչխարներին ջուր տվեցիր, ջաղացը պտտեցիր:

Գաբրիելա Գյուլինյան

Գետակ, շա՜տ ապրես, որովհետև դու ջաղացը պտտեցիր, կենդանիներին ջուր տվեցիր, հետո խոտը և ծաղիկները ջրեցիր, իսկ հետո գնացիր և լցվեցիր ծովը։ Շատ ապրես, մյուս անգամ էլ այդպես կանես։

Նարեկ Մանուկյան

Продолжить чтение «Նամակ գետակին»
Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Հեքիաթ ծաղկած ծառերի մասին

Լինում է, չի լինում մի ծառ է լինում։ Ծառը մարդիկ խնամում են, ջրում են։ Ծառերը գարնանը ծաղկում են, որոշ ծառեր մեզ միրգ են տալիս, մեզ թթվածնով են ապահովում։ Շատ եմ սիրում գարունը, որովհետև գարնանն են ծառերը ծաղկում։

Իլոնա Հունանյան

Լինում է, չի լինում մի ուրախ, ծիծաղկոտ ծաղկած ծառ է լինում։ Այդ ծաղկած ծառն ապրում էր անտառում և սիրում էր ընկերություն անել ծիածանի հետ։ Երբ անձրև էր գալիս, ծաղկած ծառն ավելի էր ուրախանում, քանի որ անձրևից հետո դուրս էր գալու իր ընկերը՝ ծիածանը։ Ծաղկած ծառը երբեք չէր բարկանում, որ իր ծաղիկները չթափվեն և քաղցր մրգեր դառնան։

Ռոբերտ Գևորգյան

Կար-չկար մի ծաղկած ծառ կար։ Նրա անունը Արեգ էր։ Նա շատ էր սիրում խաղալ թիթեռնիկների հետ։ Մի օր ուժեղ արև էր։ Ծառերը չորացան, ծաղիկները թոռոմեցին, լճերը գոլորշիացան։ Նա երկնքում տեսավ մեծ ամպեր և հասկացավ, որ ուժեղ անձրև է լինելու։ Նա ուրախացավ և թոռոմած ծաղիկներին ասաց, որ շուտով իրենց ծարավը կհագենա։ Նրանք ուրախացան և ամեն ինչ ուրախ անցավ։

Հրաչյա Մնացականյան

Продолжить чтение «Հեքիաթ ծաղկած ծառերի մասին»
Հայկ Չերքեզյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Պատմում են սովորողները․

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց, այնտեղից քայլել ենք Սաղմոսավանք։ Սաղմոսավանքում ուռենու ճյուղերից պսակ ենք հյուսել։ Մենք ձվակռիվ էլ ենք խաղացել։ Այնտեղ շատ խոտեր կային։ Ճամփորդության ժամանակ ինձ ամենաշատը դուր եկան ծիտիկները, իսկ ամենաշատը դուր չեկավ խորը ձորը։

Մարիա Դավեյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավանի դպրոց։ Դպրոցի բակում երգեցինք, ծանոթացանք տեղի երկրորդ դասարանցիների հետ։ Հետո քայլելով գնացինք Սաղմոսավանք, որտեղ լիքը խաղեր խաղացինք, ուռենու ճյուղերի վրա ձվիկներ կախեցինք, ձվակռիվ խաղացինք, ձվեր կերանք։ Մենք տեսանք Սաղմոսավանի գեղեցիկ ձորը։ Մի խոսքով մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ուրախացանք։

Միշել Մելիք — Ավետիսյան

Ես գնացել էի ճամփորդության։ Օրը հրաշալի էր, արևոտ, կանաչով պատված։ Շներին կերակրեցինք և Զատկի տոնը նշեցինք։ Ձու կռվացրի և Սարգսին հաղթեցի։ Քանի որ ես էի հաղթողը, Սարգիսն իր ձուն տվեց ինձ։

Արփինե Գալստյան

Ապրիլի 5-ին գնացել էինք Արտաշավան գյուղ։ Այդ օրը շատ լավ եղանակ էր։ Սկզբում գնացինք Արտաշավանի դպրոց։ Այնտեղ երգեցինք մեր սովորած երգերը, որոնց մեծ մասը այնտեղի սովորողները գիտեին, նրանց սովորեցրինք մեր պարերը և երգերը։ Այնտեղի երեխաները շատ լավն էին, երբ պարում էինք, նրանք հիացած նայում էին մեզ։ Հետո մենք գնացինք Սաղմոսավանքի բակ, որտեղ ձվիկներով կռվեցինք, մեր նախաճաշը կերանք, նկարվեցինք, խաղացինք։ Այնտեղ կար խորը ձոր։ Ճանապարհը շատ երկար էր։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը, ես նորից կուզեի գնալ։

Հայկ Չերքեզյան

Ճամփորդության օրը մենք մտանք Արտաշավանի դպրոց, այնտեղից վերցրեցինք ուռենու ճյուղեր, երգեցինք Արտաշավանի դպրոցի 2-րդ դասարանցիների հետ։ Հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ երգեցինք, պարեցինք և զարդարեցինք զատկական ծառը։ Մենք զատկաձվիկներով կռիվ խաղացինք, նախաճաշեցինք։ Երբ դպրոց հասանք, շատ հոգնած էինք։

Դանելիա Թարփոշյան

Մենք Արտաշավան գյուղում ծանոթացել ենք այնտեղի երեխաների հետ, մտել ենք այնտեղի դպրոցը, մեզ պատմել են դպրոցի մասին։ Հետո գնացինք Սաղմոսավանք, սկսեցինք խաղալ, զատկաձվիկներով կռիվ անել։

Մարիա Նովիկովա

Մենք գնացինք դեպի Արտաշավան գյուղ, որը գտնվում էր Աշտարակում։ Հետո Արտաշավանի դպրոցի երեխաներին երգեր սովորեցրեցինք, որից հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղեր խաղացինք։ Հետո մի քիչ մոտեցանք և լսեցինք գետի ձայնը։ Եկեղեցի մտնելուց առաջ տեսանք շատ գեղեցիկ հարս։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Նարեկ Մանուկյան

Մենք գնացել էինք Արտաշավան գյուղի դպրոց։ Այնտեղ կային շատ-շատ երեխաներ։ Մենք դպրոցից դուրս եկանք և մեզ ուռենու ճյուղեր տվեցին։ Երգեցինք և շարժվեցինք դեպի Սաղմոսավանք։ Մենք այնտեղ ձվիկներով խաղացինք, տեսանք հարս և փեսա։ Մոտեցանք ձորին և լսեցինք գետի ձայնը։

Յանա Յայլոյան

Մենք ուրբաթ օրը գնացել ենք Արտաշավան գյուղ: Մենք Արտաշավան գյուղի դպրոցն ենք մտել, դպրոցի բակում երգել, պարել: Այնտեղի երկրորդ դասարանցիները մեզ ուռենու ճյուղեր բաժանեցին: Այնտեղից երգելով քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ կար մի մեծ եկեղեցի: Մենք եկեղեցու բակում նախաճաշեցինք, խաղեր խաղացինք: Մենք Սաղմոսավանքի ձորն ենք տեսել: Սաղմոսավանքում ձվիկներով կռվել ենք և եկեղեցու բակում Զատիկ ենք նշել:

Գաբրիելա Գյուլինյան

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Մենք Զատկի ծեսը նշեցինք, երգեցինք, պարեցինք, խաղացինք եկեղեցու բակում։

Թերեզա Սիմոնյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Եղել ենք Արտաշավան գյուղի դպրոցում, հետո բակում երգել ենք։ Հետո քայլեցինք Սաղմոսավանք, պայուսակները դրեցինք ծառի տակ։ Մենք այնտեղ ձվերով կռվեցինք և նշեցինք Զատիկը։ Հետո նախաճաշեցինք, խաղեր խաղացինք։ Տեսանք նաև այնտեղի ձորը։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ եմ հավանել այս ճամփորդությունը։ Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Մտանք Արտաշավան գյուղի դպրոցը, ծանոթացանք, երեխաների հետ երգեցինք և քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Սաղմոսավանքի բակում մենք վազվզում էինք, թենիս էինք խաղում և այլն։ Հետո զատկաձվիկներով կռվեցինք և զարդարեցինք ուռենու ճյուղերը։ Այնտեղ ամենալավը անցավ։

Նաիրա Բաբայան

Մի քանի դասարանով գնացել էինք Սաղմոսավանք։ Այնտեղի երկրորդ դասարանցիների հետ ծանոթացանք և երգեր երգեցինք։ Հետո երկար — երկար ճանապարh անցանք, որ եկեղեցի հասնենք։

Էլիզա Շահինյան

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Արտաշավան գյուղ, մտանք այնտեղի դպրոցը։ Երկրորդ դասարանցի երեխաների հետ դպրոցի բակում երգեցինք։ Դրանից անմիջապես հետո վերցրեցինք ուռենու ճյուղերը և գնացինք Սաղմոսավանք։ Այնտեղ նորից երգեցինք, Զատկի տոնը նշեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո խաղացինք զատկաձվիկ, իսկ հետո փռեցինք մեր գորգերը և ուռենու ճյուղերով պսակ պատրաստեցինք։ Հետո խաղեր խաղացինք և գնացինք տեսնելու այնտեղի ձորը։

Սյուզի Բադալյան

Ուրբաթ օրը, երբ իմ ընկերները գնացել էին Արտաշավան, ես հիվանդ էի։ Ես տանը պառկած էի բազմոցի վրա և իմ գլուխը ուժեղ ցավում էր։ Իմ մայրիկն ինձ համար ամեն բան անում էր, որ ես բուժվեի։ Իսկ երբ իմ գլխի ցավն անցավ, մենք իմ քույրիկի և մայրիկի հետ գնացինք մեր այգուց փայտեր հավաքելու։ Երբ մենք ավարտեցինք փայտ հավաքել, ես գնացի իմ փոքրիկ քույրիկի տուն։ Ես իմ քույրիկի հետ լավ խաղացի։

Հրաչյա Մնացականյան

Մենք գնացել էինք Արտաշավանի դպրոց: Այնտեղ մենք նշել ենք Զատկի տոնը, իրար հետ գույնզգույն ձվերով կռվել ենք: Արտաշավանում գնդակով տարբեր խաղեր ենք խաղացել, ինչպես նաև երգել ենք ու պարել:

Արեգ Հայրապետյան

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց: Այցելել ենք նաև Սաղմոսավանք, որտեղ երգել ենք, նախաճաշել, խաղացել: Զույգերով զատկաձվիկ ենք խաղացել:

Հեղինե Գևորգյան

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Մատենադարանում

Ճամփորդապատում

Այսօր մեր դասարանը այցելեց Մատենադարան: Ես իմացա, որ հայերն ունեն շատ հին գրքեր: Գրքերի մի մասի էջերը պատրաստված են ոչ թե թղթից, այլ կենդանու կաշվից: Տեսա հայերեն ամենամեծ և ամենափոքր գրքերը: Նաև ծանոթացա թռչնագրերի հետ: <<Հ>> թռչնատառը ամենագեղեցիկն էր ինձ համար: 

Հայկ Խաչատրյան

Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր էր, ամեն ինչ նոր էր: Ես իմացա ինչ բան է թռչնագիրը և ինքս պատկերեցի: Ես տեսա ամենամեծ գիրքը և ամենափոքրը: Ինձ համար զարմանալի էր ամենահին գիրքը, որը կարծես քարացած լիներ: Շատ հետաքրքիր էին նաև բնական ներկերը: Հրաշալի օր էր Մատենադարանում:

Հարություն Առաքելյան

Մատենադարանում շատ գրքեր տեսա։ Քայլեցինք ցուցասրահում, մեզ պատմեցին հետաքրքիր պատմություններ։

Թերեզա Սիմոնյան

Продолжить чтение «Մատենադարանում»
Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սամուել Մկրտչյան, Սառա Հասրաթյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Գովք մայրիկիս

***

Իմ մայրիկը շատ աշխատասեր է։ Նա հանգիստ բնավորություն ունի ու շատ խելացի է։ Մայրիկս շատ է սիրում քնել և սուրճ խմել։

Միշել Մելիք Ավետիսյան

***

Ես քեզ շատ-շատ եմ սիրում, որովհետև քեզ նման ոչ ոք չկա։ Դու սիրում ես զբաղվել ամեն ինչով։ Դու միշտ ուրախ ես։ Ուզում եմ, որ քո երազանքներն իրականանան։

Յանա Յայլոյան

Продолжить чтение «Գովք մայրիկիս»
Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես 2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Ռոբերտ Գևորգյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Գովք գարնան

Ես շատ եմ սիրում գարուն, որովհետև գարնանը ծառերի վրա տերևներ են աճում։ Ապրիլ ամսին իմ ծննդյան օրն է, իսկ մարտին՝ քույրիկինս։ Գարնանը շատ տաք է։

Նաիրա Բաբայան

Ես շատ երկար եմ սպասել գարունին։ Շատ ուրախ եմ, որ դու եկար, գարուն։ Ուզում եմ, որ քո օրերը տաք լինեն։ Դու ինձ համար ամենալավ և ամենատաք եղանակն ես։

Մարիա Դավեյան

Գարուն, ես շատ եմ սպասել քո գալուն, որովհետև ձմռանը շատ ցուրտ էր։ Դու վերջապես եկար, որ տաքացնես ու շատ ծաղիկներ բերես։ Քո արևը մեզ շատ կտաքացնի և մենք կսկսենք բարակ հագնվել։

Սառա Հասրաթյան

Բարև, գարուն, ես քեզ սպասում էի։ Ես քեզ շատ եմ սիրում, դու իմ ամենասիրելի եղանակն ես։ Ափսոս, որ դու տարվա մեջ մեկ անգամ ես գալիս։

Միշել Մելիք Ավետիսյան

Ես ուզում եմ, որ գարնանը խոտեր աճեն։ Եղբորս հետ գարնանը միշտ դուրս եմ գալիս բակ և խաղում։

Գաբրիելա Գյուլինյան

Ես շատ ուրախ եմ, որ դու եկար, որովհետև քո գալուն շատ եմ սպասել։ Դու ինձ համար ամենատաքն ես։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ էի սպասում գարունին։ Գարնանը ծառերը ծաղկում են, տերևներն աճում են։ Գարուն ջան, իմացիր, որ քեզ շատ եմ սիրում։ Երեկ ձմեռվա վերջին օրն էր։

Իլոնա Հունանյան

Ես շատ էի սպասում քեզ, որովհետև գարնանն իմ ծննդյան տարեդարձն է։ Գարնանը մենք հաճախ կարող ենք դուրս գնալ։ Ես սիրում եմ քեզ, գարուն։

Սյուզի Բադալյան

Գարուն, ես քեզ շատ էի կարոտել։ Շատ եմ սիրում քո հոտավետ ծաղիկները և ծառերը։ Իմացիր, որ դու շատ սիրուն ես։

Մարիա Նովիկովա

Քո գալուն շատ էի սպասում, գարուն։ Շուտով ծառերը կծաղկեն, կկանաչեն։

Հեղինե Գևորգյան

Վերջապես դու եկար, գարուն։ Կուզեի, որ ամբողջ տարի լինեիր։

Դանիել Կարոյան

Սիրում եմ քո հարուստ գույները և քո տաք արևը։

Հարություն Առաքելյան

Քեզ այնքան էի սպասում, գարուն ջան, լավ է, որ եկար։ Ուզում եմ եղանակը տաքանա, որ գնամ ման գալու։

Էլիզա Շահինյան

Բոլորս քեզ շատ էինք սպասում։ Դու վերջապես եկար։ Կարևորը, որ եկար ու բերեցիր տաք օրեր։

Արեգ Հայրապետյան

Կուզեի, որ ամբողջ տարի դու լինեիր, գարուն, որովհետև քեզ ամենաշատն եմ սիրում։

Յանա Յայլոյան

Շատ էի սպասում քեզ, գարուն։ Կուզեի, որ դու միշտ լինեիր։ Մենք բակում կխաղայինք և միշտ ուրախ կլիներ։

Հրաչյա Մնացականյան

Գարուն ջան, քեզ սպասում էի, որովհետև իմ, մայրիկիս և հայրիկիս ծննդյան օրերն են։ Դու շատ-շատ գեղեցիկ ես։ Սիրում եմ քո գույները, պայծառ արևը, շքեղ ծաղիկները, ծաղկած ծառերը։

Դանելիա Թարփոշյան