Հոկտեմբերի 19-30, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Հրաչ Կուբոյան, Մանան Ավագյան, Միհր Մանուկյան, Վաչե Կարոյան, Ադրիանա Մինասյան, Անի Բոցինյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Նամակ Կոմիտասին

Նկարը՝ Հրայր Քյուրքեջյանի

Բարև, սիրելի Կոմիտաս Վարդապետ: Դուք շատ գեղեցիկ ու մեղեդային երգեր եք գրել: Մենք Ձեր երգերը շատ ենք սիրում: Այդ երգերի մեջ երևում են Հայաստանի բարի մարդիկ ու բնության հրաշալի տեսարանները:

Մանան Ավագյան

Սիրելի Կոմիտաս Վարդապետ, ես սիրում եմ քո երգերից Արևը, Լորիկը, Զար Զընգը։ Մայրիկս պատմել է քո կյանքի պատմությունը, որը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ հայ ազգն ունի քեզ։ Այ որ թուրքերն էլ ունենային քեզ նման Ուսուցիչ, մարդկանց չէին կոտորի։

Սիրով՝ Ենգոյան Դավիթ

Կոմիտաս պապիկ ջան։ Ասեմ, որ քո երգերը շատ եմ հավանում։ Իմ սիրելի դպրոցում շատ ենք երգում այդ երգերը։ Մեր առավոտը սկսվում է քո երգերով։ Ես մեծ ցանկությամբ կկատարեմ քո գրած և իմ սիրելի երգերից մեկը՝ Լորիկը։

Ադրիանա Մինասյան

Բարև, Կոմիտաս Վարդապետ: Ես քեզ շատ եմ սիրում և քո երգերը: Ես ամեն օր նոր երգեր եմ սովորում և այդ երգերն ինձ դուր են գալիս: Իմ ամենասիրելի երգն է Կաքավիկը:

Սիրով՝ Անի Բոցինյան

Բարև, իմ  սիրելի Կոմիտաս Վարդապետ: Մայրիկս ու հայրիկս ինձ միշտ պատմում են Ձեր մասին։ Մեր տանը հաճախ Ձեր երաժշտությունն է հնչում: Երբ առաջին անգամ լսեցի Լորիկը, մայրիկիս ասացի, որ ինձ թվում է այդ լորիկը հենց Դուք եք: Շատ կուզեի, որ մենք նույն ժամանակաշրջանում ապրեինք, և ես Ձեզ հետ կարողանայի խոսել: Ես շատ հպարտ եմ, որ ես էլ Ձեզ պես հայ եմ: Անչափ ուզում եմ հայրենիքիս համար օգտակար մարդ դառնալ, ինչպես Դուք: Շնորհակալ եմ  բոլոր երգերի համար, որ մեզ նվիրել եք:  

Հրայր Քյուրքեջյան

Բարև, սիրելի Կոմիտաս Վարդապետ։ Ես լսել եմ Ձեր ստեղծագործությունները և շատ եմ հավանել՝ հատկապես Կռունկը։ Ես շատ կուզեի, որ Դուք ողջ լինեիք և մեզ երաժշտություն դասավանդեիք։

Հրաչ Կուբոյան

Բարև Կոմիտաս պապիկ, ես Ձեզ շատ եմ սիրում, որովեհետև դուք շատ լավ երգեր ունեք: Դրանք այնքան լավն են, որ մենք դպրոցում ամեն օր երգում ենք: Ես կուզեի հանդիպել Ձեզ ու հարցնել, թե ինչպե՞ս եք գրել այդ երգերը:

Վաչե Կարոյան

Բարև, իմ սիրելի Կոմիտաս Սողոմոնյան: Ես Հռիփսիմե Արսենյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցում, որտեղ ձեր երգերը շատ-շատ ենք լսում: Ես կուզեի, որ դուք ողջ լինեիք, ապրեիք մինչև մեր օրերը: Իմ շատ սիրելի երգերից են՝ Կաքավիկը, Լորիկը, Ձիուկը, Սոխ ու սխտորը և Գնացեք տեսեքը:

Հռիփսիմե Արսենյան

Կոմիտաս, ես քեզ սիրում եմ։ Ես կուզեի, որ դու ողջ լինեիր, բայց քանի որ մահացել ես, մենք քո երգերն ենք սովորում դպրոցում և երգում: Քո երգերից ես երգում եմ Արև Արևը, Սոնա յարը, Ձիուկը, Կաքավիկը և Լորիկը:

Միհր Մանուկյան

Սիրելի Կոմիտաս պապիկ ջան, քեզ հետ ծանոթացա դպրոցում։ Ինձ դուր է գալիս քո Կաքավիկը, դպրոցում հաճախ ենք երգում։ Տանը լսել եմ քո Կռունկը, տխուր էր, անգամ հուզվեցի։ Ծանոթացա նաև Գարուն ա գործի հետ, այ սա շատ ուրախ էր, իսկական գարնան մասին էր։ Բոլորս քեզ շատ սիրում ենք։

Լիա Ասլանյան

Оставьте комментарий