Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Հունվարի 3-5. աշխատակարգ

Ենթակայքի պատասխանատու՝ հունվարի 3

Հունվարի 3-4-ի առցանց աշխատանքներ

  • Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
  • «Ուսումնական ձմեռ» նախագծի աշխատանքների հրապարակում
  • Հունվարյան ճամբարի աշխատակարգի հրապարակում, անհատական աշխատաժամանակի հրապարակում
  • Աճի բնութագրերի լրացման աշխատանքներ
  • Մատենավարություն

Հունվարի 5-ի ֆիզիկական աշխատանքների ուղղությունները

  • 12։00՝ հավաք մասնախմբով
  • 13։00՝ մանկավաժական խորհրդի հավաք. Արտասահման
  • 14։30՝ Սուրբծննդյան նախատոնակ/ Սեբաստացի կենտրոնում
Ամանորյա ծես 2023

Ամանորյա ծեսը Հյուսիսում

Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիները Զար, զընգը, թող զընգա տոնախմբությամբ ճանապարհեցինք հին տարին։

                    Տեսանյութը՝ Դիանա Գևորգյանի
Դասարանական օրացույց

Հունվար ամսվա նախագծեր

Հունվարյան նախագծեր 2024, Ճամփորդություններ 2023-2024

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 11
Մեկնումը՝ 10:00
Ժամանումը՝ 13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ ջոկատների ճամբարականներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  «Բալերինա» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

2023-2024 ուստարում դասավանդում եմ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանում։

Սովորողները յուրացրել են առաջին ուսումնական շրջանում նախատեսված ծրագիրը։ Մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցել են օրացույցով նախատեսված ուսումնական նախագծերին, կրթահամալիրի ծեսերին։ Հատկապես ոգևորված են մասնակցել ուսումնական ճամփորդություններին, փորձել են բաց չթողնել։ Սովորողներս ակտիվ են, ինքնուրույն, կազմակերպված, հետաքրքիր, ընկերասեր, ուշադիր։ Արձագանքում են իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, օգնում են իրար, փոխանցում են իրենց իմացածն ընկերներին։ Ակտիվ մասնակցել են նաև ընտանեկան նախագծերին։

Դասարանական բլոգն՝ այստե՛ղ։

Սովորողների անհատական էջեր

Ընտանեկան նախագծեր

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներ

Իրականացված նախագծեր և արդյունքներ

Սեպտեմբեր

Ուսումնական ամառ 2023

Ես․ ուսումնական նախագիծ

Լողափնյա աշուն

Կոմիտասյան օրեր

Հոկտեմբեր

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Խնկոյանական օրեր

Հոկտեմբերյան 18-րդ հավաք

Ուսումնական աշուն

Նոյեմբեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Թթուդրիկի ծես

Դեկտեմբեր

Ամանորյա ծես․ ուսումնական նախագիծ

Ամանորյա տոնախմբություն

Համագործակցային նախագծեր

Կախազարդերի պատրաստում․ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Կավե մոլորակներ․ համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Սովորում ենք ազգային պարեր․ համագործակցություն 3․1 դասարանի սովորողների հետ

Մարզական խաղեր․ համագործակցություն Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիների հետ

PowerPoint ծրագրի ուսուցում․ համագործակցություն 3․1 դասարանի սովորողների հետ

Ուսումնական ճամփորդություններ

Անկախության տոնը բարձունքին․ Թեղենյաց վանք

Դեպի Աշտարակ․ բերքահավաք խնձորի այգում

Աշնան գույները Ջրվեժի անտառապարկում

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Մասնակցել ենք

Ամփոփումներն ըստ ամիսների

Սեպտեմբեր ամսվա գործունեության ամփոփում

Հոկտեմբեր ամսվա գործունեության ամփոփում

Նոյեմբեր ամսվա գործունեության ամփոփում

Դեկտեմբեր ամսվա գործունեության ամփոփում

Այլ՝

Մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի դասընթացի վարում

Հունվարյան նախագծեր 2024

Հունվարյան նախագծեր

Դեկտեմբերի 25 — հունվարի 8՝ Ուսումնական ձմեռ. ուսումնական նախագիծ
Հունվարի 8՝ Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Ժամանակահատված՝ 08-26.01.2024

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2․1 ջոկատ

Ուղեցույց

Ճամբարի ուղղությունները

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես 

  • Մարմնամարզություն, մարզական խաղեր
  • Ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • Հեծանվավարություն
  • Մարզատոն

 Բնագիտատեխնիկական ստուգատես  2024

  • Դիտարկումներ, բնագիտական փորձերի իրականացում
  • Բնագիտական փորձերն ընտանեկան դպրոցներում, արդյունքների գրանցում
  • Ուսուցողական խաղերի ստեղծում տանը և դպրոցում
  • Ռոբոտների, լեգոների հավաքում
  • Ռոբոտների, լեգոների հավաքածուների ներկայացում /ընտանեկան դպրոցներում/

Ձմեռային ազգագրական փառատոն 2024

Արտադրությամբ ուսուցման ստուգատես 

  • Կավե կախազարդեր հայկական զարդանախշերով
  • Զարդանկար դդումներ

Հանրակրթական դիջիթեք 2024

1-3 դասարաններ — տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը և իր տիրապետած ուսումնական գործիքները։

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.

  1. Ի՞նչ է համակարգիչը։
  2. Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում, որո՞նք եմ կարողանում օգտագործել նաև դասապրոցեսին։
  3. Դասարանական ուսումնական բլոգը։
  4. Սովորող — սովորեցնող ի՞նչ նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով:

Դասարանական խմբի աշխատանք

  • Դիջիթեքյան լոգոյի ստեղծում Paint նկարչական ծրագրով

Ուսումնական ճամփորդություններ

Աշխատանքային նախագծեր

Հունվարյան ճամբարային աշխատանքային նախագիծ․ 08-12․01․2024

Հունվարյան ճամբարային աշխատանքային նախագիծ․ 15-19․01․2024

Հունվարյան ճամբարային աշխատանքային նախագիծ․ 22-26․01․2024

Մանկավարժական ճամբար, Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Ժամանակահատվածը՝  25-29.12.2023

10:00-12:15` անհատական աշխատանք դպրոցում, մանկավարժական խորհուրդներով հավաքներ

Մանկավարժական հավաքի նախագիծ

Օրակարգում՝

  • Դեկտեմբերի 25՝ ուսումնական 2-րդ շրջանի նախագծեր, ձմեռային ուսումնական ճամբարի կազմակերպում
  • Դեկտեմբերի 26՝ ուսումնական 2-րդ շրջանի հունվարյան ստուգատեսների ծրագրերի ներկայացում
  • Դեկտեմբերի 27՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում: Խնդիրներ: Առաջարկներ
  • Դեկտեմբերի 28՝ հունվարյան ստուգատեսների կազմակերպական հարցեր

12:15՝ ընդմիջում, քայլք Մայր դպրոց

13:00՝ հավաքներ մասնախմբերով, նախաագծային խմբերով /Հետազոտական վարժարանի թև/

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սովորողների աճի բնութագրերի լրացում

Դասարանի մաքրության աշխատանքներ

Ձմեռային ճամբարի նախագծերի մշակում

Ամանորյա ծես 2023

Ամանորյա տոնախմբություն՝ Զար, զընգը, թող զընգա…

Ամանորյա տոնախմբություն՝ Զար, զընգը, թող զընգա…

«Ամանորյա երգերի, ավետիսների ուսուցում» նախագիծ

Օր՝ դեկտեմբերի 20

Ժամ՝ 12.30

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այք

Продолжить чтение «Ամանորյա տոնախմբություն՝ Զար, զընգը, թող զընգա…»
Հեղինե Գևորգյան, Ճամփորդություններ 2023-2024, Նաիրա Բաբայան, Սամուել Մկրտչյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Դեկտեմբերի 19-ին տիկնիկային թատրոնում դիտեցինք Սանտայի նվերները ամանորյա ներկայացումը։ Շատ ուրախ, հավես ներկայացում էր։ Ես վաղուց այդպիսի ներկայացում չէի դիտել։

Արեգ Հայրապետյան

Ինձ շատ դուր եկան հերոները, որոնք բարի էին, օգնում էին բոլորին։ Կուզեի նմանվել նրանց։

Սամուել Մկրտչյան

Ներկայացումն ուրախ էր, ոգևորող։ Ներկայացումը նայելուց հետո ես մի քիչ բարի դարձա։

Դանելիա Թարփոշյան

Ինձ դուր եկավ, որ հերոսները մեզ հարցեր էին տալիս։ Ես սիրում եմ, երբ ընկերներիս հետ ներկայացում նայելու եմ գնում։

Հեղինե Գևորգյան

Մեկ անգամ էլ կնայեի այս ներկայացումը, որովհետև բարին հաղթեց։

Արփինե Գալստյան

Ես ներկայացում դիտել սիրում եմ, հերոսներն ինձ դուր են գալիս։ Հետաքրքիր ներկայացում էր;

Թերեզա Սիմոնյան

Սանտայի նվերները ներկայացումը ես առաջին անգամ էի դիտում։ Շատ հավանեցի, որովհետև բարություն կար և ուրախություն։

Նաիրա Բաբայան

Ուսումնական ձմեռ 2023

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 7

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում

Խնդիրները՝

  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում

Աշխատանքային ուղղությունները՝

  1. Ֆոտոպատում
  • Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Ամանորյա տոնածառ
  • Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում
  • Եղանակային դիտարկումներ

2. Տեսանյութ

  • Դեկտեմբեր ամսին առաջարկվող փորձեր
  • Տոնածառի պատրաստում, զարդարում
  • Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում։ Ամանորյա խոհանոց
  • Ինչպե՞ս եք նշել Ամանորն ընտանիքում, տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
  • Իմ ամանորյա նվերները
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով  իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
  • Ձմեռային բակային խաղեր
  • Ընտրի՛ր ամանորյա մուլտֆիլմերից մեկը (կամ մի քանիսը) պատմի՛ր, թե ինչի մասին էր։

Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի  տեսքով:

Արդյունքում՝ աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում: