Հաշվետվություն, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում

Երկշաբաթյա առցանց-ընտանեկան նախագծային շաբաթների ամփոփում

Աշխատանքային նախագծեր․

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում 15-16․10․2020

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում 19-30․10․2020

Իրականացրած նախագծեր.

Կոմիտասյան օրեր

Տիեզերք․ ուսումնական նախագիծ

Խնկոյանական օրեր

Հորինուկներ․

Հասմիկ Հակոբյան, Հոկտեմբերի 19-30, Հորինուկներ, Հրայր Քյուրքեջյան, Վահե Առաքելյան, Վաչե Կարոյան, Ադելինա Նահապետյան, Անի Բոցինյան, Գայանե Ավետիսյան, Գևորգ Կարապետյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Լիկա Քոթանջյան

Ի՞նչ պատահեց, երբ աշնան քամին եկավ․․․

Երբ աշնան քամին եկավ, ծառը մնաց առանց տերևի, ծաղիկն էլ՝ առանց թերթերի։

Անի Բոցինյան

Երբ աշնան քամին եկավ, քնքուշ ծաղիկը թերթերը թափեց, ծառը ճոճվեց և սկսեց վիճել քամու հետ:

Հասմիկ Հակոբյան

Երբ աշնան քամին եկավ, ծաղկի թերթերը թափվեցին, ծառի տերևները նույնպես թափվեցին։

Դավիթ Ենգոյան

Երբ աշնան քամին եկավ, թափվեցին ծաղկի թերթերը և ծառի տերևները։

Լիա Ասլանյան

Երբ աշնան քամին եկավ, ծառի ճյուղերը ճոճեց, տերևները մեկ-մեկ պոկվեցին, ծաղկի թերթերը թափվեցին։

Գևորգ Կարապետյան

Երբ աշնան քամին եկավ, ծառի տերևները և ծաղիկների թերթիկները թափվեցին:

Վաչե Կարոյան

Երբ աշնան քամին եկավ, աշնան քամուց թափվեցին ծաղկի թերթերը և ծառի տերևները։

Հրայր Քյուրքեջյան

Երբ աշնան քամին եկավ, ծաղիկը թերթերը թափեց, ծառը ճյուղերը ճոճեց։

Ադելինա Նահապետյան

Երբ աշնան քամին եկավ, ծառի տերևները և ծաղկի թերթերը թափվեցին։

Վահե Առաքելյան

Երբ աշնան քամին եկավ, տերևաթափ եղավ։

Լիկա Քոթանջյան

Երբ աշնան քամին եկավ, ծառն ու ծաղիկը մերկացան։

Գայանե Ավետիսյան

Հոկտեմբերի 19-30, Հորինուկներ, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Միլանա Մովսեսյան, Ադելինա Նահապետյան, Արտյոմ Հարությունով, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան

Սուտասելուկներ

Ես առյուծ ունեմ։

Հեղինակ՝ Արտյոմ Հարությունով

Ամռանը ձյուն է գալիս։

Հեղինակ՝ Միլանա Մովսեսյան

Առավոտյան ես նստած էի Յուպիտերի վրա և հեռադիտակով ուսումնասիրում էի Երկիր մոլորակը։

Հեղինակ՝ Հրայր Քյուրքեջյան

Ես մեքենա եմ վարում։

Հեղինակ՝ Հռիփսիմե Արսենյան

Լուսնի վրա ջուր կա։

Հեղինակ՝ Ադելինա Նահապետյան

Գիշերն արևը շողում է։

Հեղինակ՝ Լիա Ասլանյան

Հոկտեմբերի 19-30, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Հրաչ Կուբոյան, Մանան Ավագյան, Միհր Մանուկյան, Վաչե Կարոյան, Ադրիանա Մինասյան, Անի Բոցինյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Նամակ Կոմիտասին

Նկարը՝ Հրայր Քյուրքեջյանի

Բարև, սիրելի Կոմիտաս Վարդապետ: Դուք շատ գեղեցիկ ու մեղեդային երգեր եք գրել: Մենք Ձեր երգերը շատ ենք սիրում: Այդ երգերի մեջ երևում են Հայաստանի բարի մարդիկ ու բնության հրաշալի տեսարանները:

Մանան Ավագյան

Սիրելի Կոմիտաս Վարդապետ, ես սիրում եմ քո երգերից Արևը, Լորիկը, Զար Զընգը։ Մայրիկս պատմել է քո կյանքի պատմությունը, որը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ հայ ազգն ունի քեզ։ Այ որ թուրքերն էլ ունենային քեզ նման Ուսուցիչ, մարդկանց չէին կոտորի։

Սիրով՝ Ենգոյան Դավիթ

Կոմիտաս պապիկ ջան։ Ասեմ, որ քո երգերը շատ եմ հավանում։ Իմ սիրելի դպրոցում շատ ենք երգում այդ երգերը։ Մեր առավոտը սկսվում է քո երգերով։ Ես մեծ ցանկությամբ կկատարեմ քո գրած և իմ սիրելի երգերից մեկը՝ Լորիկը։

Ադրիանա Մինասյան

Բարև, Կոմիտաս Վարդապետ: Ես քեզ շատ եմ սիրում և քո երգերը: Ես ամեն օր նոր երգեր եմ սովորում և այդ երգերն ինձ դուր են գալիս: Իմ ամենասիրելի երգն է Կաքավիկը:

Սիրով՝ Անի Բոցինյան

Բարև, իմ  սիրելի Կոմիտաս Վարդապետ: Մայրիկս ու հայրիկս ինձ միշտ պատմում են Ձեր մասին։ Մեր տանը հաճախ Ձեր երաժշտությունն է հնչում: Երբ առաջին անգամ լսեցի Լորիկը, մայրիկիս ասացի, որ ինձ թվում է այդ լորիկը հենց Դուք եք: Շատ կուզեի, որ մենք նույն ժամանակաշրջանում ապրեինք, և ես Ձեզ հետ կարողանայի խոսել: Ես շատ հպարտ եմ, որ ես էլ Ձեզ պես հայ եմ: Անչափ ուզում եմ հայրենիքիս համար օգտակար մարդ դառնալ, ինչպես Դուք: Շնորհակալ եմ  բոլոր երգերի համար, որ մեզ նվիրել եք:  

Հրայր Քյուրքեջյան

Բարև, սիրելի Կոմիտաս Վարդապետ։ Ես լսել եմ Ձեր ստեղծագործությունները և շատ եմ հավանել՝ հատկապես Կռունկը։ Ես շատ կուզեի, որ Դուք ողջ լինեիք և մեզ երաժշտություն դասավանդեիք։

Հրաչ Կուբոյան

Բարև Կոմիտաս պապիկ, ես Ձեզ շատ եմ սիրում, որովեհետև դուք շատ լավ երգեր ունեք: Դրանք այնքան լավն են, որ մենք դպրոցում ամեն օր երգում ենք: Ես կուզեի հանդիպել Ձեզ ու հարցնել, թե ինչպե՞ս եք գրել այդ երգերը:

Վաչե Կարոյան

Բարև, իմ սիրելի Կոմիտաս Սողոմոնյան: Ես Հռիփսիմե Արսենյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցում, որտեղ ձեր երգերը շատ-շատ ենք լսում: Ես կուզեի, որ դուք ողջ լինեիք, ապրեիք մինչև մեր օրերը: Իմ շատ սիրելի երգերից են՝ Կաքավիկը, Լորիկը, Ձիուկը, Սոխ ու սխտորը և Գնացեք տեսեքը:

Հռիփսիմե Արսենյան

Կոմիտաս, ես քեզ սիրում եմ։ Ես կուզեի, որ դու ողջ լինեիր, բայց քանի որ մահացել ես, մենք քո երգերն ենք սովորում դպրոցում և երգում: Քո երգերից ես երգում եմ Արև Արևը, Սոնա յարը, Ձիուկը, Կաքավիկը և Լորիկը:

Միհր Մանուկյան

Սիրելի Կոմիտաս պապիկ ջան, քեզ հետ ծանոթացա դպրոցում։ Ինձ դուր է գալիս քո Կաքավիկը, դպրոցում հաճախ ենք երգում։ Տանը լսել եմ քո Կռունկը, տխուր էր, անգամ հուզվեցի։ Ծանոթացա նաև Գարուն ա գործի հետ, այ սա շատ ուրախ էր, իսկական գարնան մասին էր։ Բոլորս քեզ շատ սիրում ենք։

Լիա Ասլանյան

Հասմիկ Հակոբյան, Հոկտեմբերի 19-30, Հորինուկներ, Հռիփսիմե Արսենյան, Ադելինա Նահապետյան, Ադրիանա Մինասյան, Անի Բոցինյան, Գևորգ Կարապետյան, Դավիթ Սահակյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում

Ճամփորդ տերևը

Ստեղծագործում են Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները։

Կար-չկար մի ճամփորդ տերև կար․․․

Տերևին ճամփորդ էին ասում, որովհետև նա չէր սիրում ընկնել ներքև և մնալ այնտեղ։ Նա սիրում էր մշտապես այս ու այն կողմ գնալ։

Հեղինակ՝ Դավիթ Սահակյան

Նա թռնում էր, թռնում և տեսավ մի սունկ ու նստեց վրան: Ու տերևի օգնությամբ սունկը չմրսեց ձմռանը:

Հեղինակ՝ Անի Բոցինյան

Նա ընկերություն էր անում քամու հետ: Քամին նրան տանում էր տարբեր տեղեր:

Հեղինակ՝ Ադելինա Նահապետյան

Մի օր տերևը անտառում հանդիպեց անձրևին: Բաց դեղին տերևի գույնը մգացավ և նա մի քիչ տխրեց: Մի փոքրիկ աղջիկ գտավ նրան, տարավ տուն, խնամքով չորացրեց և փակցրեց իր գեղեցիկ ալբոմում:

Հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

Նա անընդհատ թռչելով սաղարթախիտ անտառների, գետերի վրայով` վերջապես ուր պիտի հասներ: Միգուցե մի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեքիաթային էր: Ո՞վ է փորձել երբևէ հետևել երկնքում թռչող տերևին: Ինչ փորձությունների միջով է նա անցնում։ Քամիների տարուբերումներից այնքան էր չորացել, որ մի օր ընկավ գետնին ու փշրվեց։

Հեղինակ՝ Գևորգ Կարապետյան

Կար-չկար մի ճամփորդ տերև կար: Տերևը շատ ընկերներ ուներ: Մի օր հորդառատ անձրև է սկսվում: Նրանցից մի քանիսը ընկնում են անձրևի ջրի մեջ և կորում։ Ճամփորդ տերևը շատ է տխրում իր ընկերների համար:

Հեղինակ՝ Հռիփսիմե Արսենյան

Նա քամու հետ ճամփորդում էր աշխարհով և ընկերանում տարբեր տերևների հետ։ Նա այնքան սիրեց իր ընկերներին, որ չէր ուզում բաժանվել։ Սկսեց համոզել նրանց էլ ճամփորդել և դա իր մոտ ստացվեց։ Իրար ձեռ-ձեռ տված, քամու թևին թռան-փախան։

Հեղինակ՝ Ադրիանա Մինասյան

Հոկտեմբերի 19-30, Արտյոմ Հարությունով, Գևորգ Կարապետյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Կոմիտասյան օրեր. ուսումնական նախագիծ

Կոմիտաս․ Աշուն օր

Կարդում է Արտյոմ Հարությունովը․

Կարդում է Լիա Ասլանյանը

Կարդում է Գևորգ Կարապետյանը․

Հասմիկ Հակոբյան, Հոկտեմբերի 15-16, Հորինուկներ, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Մանան Ավագյան, Վահե Առաքելյան, Վաչե Կարոյան, Ադելինա Նահապետյան, Ադրիանա Մինասյան, Անի Բոցինյան, Արտյոմ Հարությունով, Գայանե Ավետիսյան, Գևորգ Կարապետյան, Դավիթ Սահակյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Լիկա Քոթանջյան

Աշուն է, նախշուն է

Աշունն ունի երեք ամիս,

Աշունը նման է գեղեցկուհու,

Աշունը սիրում է ջերմ գույներ,

Աշունը վախենում է քամուց։

Լիա Ասլանյան

Աշունն ունի գույներ,

Աշունը նման է ծիածանի,

Աշունը սիրում է արև,

Աշունը վախենում է քամուց։

Մանան Ավագյան

Продолжить чтение «Աշուն է, նախշուն է»
Հասմիկ Հակոբյան, Հոկտեմբերի 15-16, Հորինուկներ, Հռիփսիմե Արսենյան, Հրայր Քյուրքեջյան, Մանան Ավագյան, Վահե Առաքելյան, Ադելինա Նահապետյան, Աստեր Խոստիկյան, Արտյոմ Հարությունով, Գայանե Ավետիսյան, Գևորգ Կարապետյան, Դավիթ Սահակյան, Դավիթ Ենգոյան, Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցում, Լիա Ասլանյան, Լիկա Քոթանջյան

Ոսկե աշուն․․․

Մի օր գունավոր տերևը պոկվեց ծառից և քամու հետ գնաց շատ հեռու։ Այնքան հեռու, որ հասավ ուրիշ անտառ։ Քամին բերեց տերևին ու գցեց գետնին։ Հենց այն պահին, որ մեր տերևը ընկնում էր գետնին, ծառից ընկավ մի խնձոր։ Խնձորը շատ սիրուն էր ու տերևի պես գունավոր։ Քանի որ նրանք շատ նման էին, միանգամից ընկերացան։ Իրար հետ սկսեցին գլորվել և հասան անտառի ամենագեղեցիկ տեղը։

Լիա Ասլանյան

Продолжить чтение «Ոսկե աշուն․․․»