Աշխատանքային նախագիծ, Առցանց ուսուցում․ մարտի 2-6

Առցանց-հեռավար ուսուցում՝ 02-06.03.2020

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Ժամանակահատված՝ մարտի 2-6
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Առողջ ապրելակերպի, հիգիենայի ստուգատեսային շաբաթ

Կարող եք նկարահանել տեսանյութեր․

  • Առավոտյան մարմնամարզություն /ցանկալի է բացօթյա/
  • Ամենօրյա զբոսանք բակում
  • Ինչպես ենք պաշտպանվում սեզոնային վիրուսներից․ ընտանեկան փորձված բաղադրատոմսեր
  • Հարցազրույց բժիշկ, առողջագետ ծանոթի հետ

Շաբաթվա երգերը՝

Իլիլի դիլիլի

Զըմփիկ

Այ ֆոռկա

Իշու դնչիկ

Շաբաթվա խաղիկները՝

***

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

***

-Խնոցի,

-Հարեցի:

Թանը հանի` քամեցի,

Սրսուռ չորթան շինեցի,

Եղով ապուր եփեցի,

Պետոն ուզեց` տփեցի:

***

-Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա-բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Շաբաթվա ազգային պարը՝

Գյովնդ

Շաբաթվա մաթեմատիկա․  Մաթեմատիկական խաղեր

Շաբաթվա բանաստեղծությունները՝

Հովհաննես Թումանյան․ Մարտ

Հովհաննես Թումանյան․ Կանանչ ախպեր

Paint-ով նկարիր  Հովհաննես Թումանյանի․ Մարտ բանաստեղծությունը

Paint-ով նկարիր  Հովհաննես Թումանյանի․ Կանանչ ախպեր բանաստեղծությունը

Բանաստեղծությունները կարդա, նկարահանի՛ր տեսանյութ և ուղարկի՛ր karam80@mskh.am  էլեկտրոնային հասցեին։

Մեդիագրադարան

Հովհաննես Թումանյան. Կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

 

Անուշահոտ-անուշ հոտ ունեցող

Կարկաչուն-կարկաչող, խոխոջող, փոխաբերական՝ աշխույժ, կայտառ

Վտակ-ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:
Առու, առվակ

Հավքեր-թռչուններ

 

Մեդիագրադարան

Հովհաննես Թումանյան․ Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Գրական ակումբ

Հուշանգ Մորադի Քերմանի. Վարունգի որքը

Քունը չէր տանում. վեր ելավ, սեղանի վրայի մրգամանից մի վարունգ վերցրեց, ուզեց կեղևել ու ուտել, լավ չէր տեսնում՝ ակնոցը դրեց, դանակը վերցրեց: Նայեց վարունգի որքին ու գխին. մանրիկ ու թոռոմ մի ծաղիկ էր կպած վարունգի գլխին: Նայեց կոմոդի վրայի վայելչագրության արվեստի գործին. ամեն անգամ, երբ ուզում էր վարունգ ուտել, աչքն ընկնում էր դրան ու ժպտում.
«Կյանքը վարունգի է նմանում՝ որքը դառն է»:Ընկերն ասել էր.
-Արի ու տես որ գլուխն է դառը: Մարդիկ սխալվում են՝ վարունգի որքն ու գլուխը, ծայրն ու վերջը շփոթում: Վարունգի ծայրն այնտեղ է, որտեղից սկիզբ է առնում վարունգի կյանքը, այսինքն ցողունին ու ճյուղին կպած ծաղկի միջից աշխարհ է գալիս և չի ժպտում, աճում է, առաջ է գնում մինչև այնտեղ, որտեղից հետո այլևս երկարելու ուժ չի ունենում, կանգ է առնում, և այնուհետև՝ ոչի՛նչ, այսինքն վե՛րջ: Վարունգի կյանքի ավա՛րտ: Продолжить чтение «Հուշանգ Մորադի Քերմանի. Վարունգի որքը»