Հոկտեմբերյան 18-րդ հավաք, Աշխատանքային նախագիծ

Հոկտեմբերյան 18-րդ հավաք

Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք․ բովանդակային ուղղություններ
Հավաքի ուղեցույց

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՄՍՆ, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Տևողությունը՝ հոկտեմբերի 2-27

Продолжить чтение «Հոկտեմբերյան 18-րդ հավաք»
Համագործակցային նախագծեր, Հոկտեմբերյան 18-րդ հավաք

Ազգային պարի ուսուցում․սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1, 2.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 18 , ժամը՝ 12։40
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, ARTասահման
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

Նպատակը՝  «Շորոր», «Փալանչո» ազգային պարերի ուսուցում։

Նկարագրություն՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին ներկայանցելու են «Շորոր», «Փալանչո»  պարերը և սովորեցնելու են պարել։

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․ 04-08.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ. 11-15.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․ 18-22.09.2023

Շաբաթվա աշխատանքային նախագիծ․ 25-29.09.2023

Продолжить чтение «Սեպտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն»
Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ. 02-06.10.2023

08։00-ից՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր

Իրականացվող նախագծեր՝

Դասավանդողների բլոգներ

Անգլերեն՝ Ալինա Աղասյան

Ռուսերեն՝ Դիանա Հայկյան

Երաժշտություն՝ Հասմիկ Մաթևոսյան

Երկարացված օր՝ Ռոզա Մելիքյան

Продолжить чтение «Աշխատանքային նախագիծ. 02-06.10.2023»
Ճամփորդություններ 2023-2024

Խնձորը այգում, պահեստում և մեր սեղանին․ուսումնական ճամփորդություն

Վայր՝ ք․ Աշտարակ, Դանիել Հակոբյանի խնձորի այգի

Մեկնում`  հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 10։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Վերադարձ՝ ժամը 15։00-ին Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ 2․1,2.2,2.3 դասարաններ

Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Դանիել Հակոբյան,

Նպատակ՝

  • Սովորողների հետ իրականացնել այգու ուսումնասիրություն, խնձորի տեսակների տարբերակում
  • Կատարել բերքավաք , բերքը վերածել չրի և մուրաբայի
  • Ծանոթանալ խնձորի պահեստավորման ընթացքին

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ խնձորի այգիների առանձնահատկություններին՝ միաշարք, ըստ տեսակի։
  • Ծանոթանալ այն բոլոր միջոցներին և գործիքներին, որով կատարվում է խնձորի հավաքը․ դույլ, փոքրիկ աստիճան, դույլի համար ամրակ, արկղեր։
  • Ծանոթանալ խնձորի մշակմանը․ կներկայացնի Դանիել Հակոբյանը
  • Միասին կատարել խմբային աշխատանք՝ քաղել խնձորը, դասավորել արկղերում, տեսակավորել՝ ըստ չափսերի և տեսակի։
  • Կատարել աշխատանքի բաշխում՝ բաժանվել խմբերի․ առաջին խմբին նշանակել բերքի հավաքման պատասխանատու, երկրորդ խմբին՝ բերքի տեղափոխման պատասխանատու, երրորդ խմբին՝ տեսակավորման և դասավորման պատասխանատու։
  • Այցելել Աշտարակի պահեստ-սառնարան, որտեղ կծանոթանանք բերքի պահեստավորմանը
  • Իրականացնել խնձորախաղեր Դանիել Հակոբյանի հետ
  • Խնձորը բերել Հյուսիսային դպրոց և պատրաստել չրեր, մուրաբաներ

Խնձորաղաղեր՝

Թիմային խնձորուտոցի․ ով շատ ուտի, նա կհաղթի

Խնձորագլոր․ գլորել խնձորները հնարավորինս հեռու

Խաղերը կլուսաբանի Խորոտ TV-ին։

Ծրագրում՝

Առավոտյան եկեղեցու բակից շարժվում ենք դեպի Աշտարակ, որտեղ մեզ սպասելու է Դանիել Հակոբյանը։ Միասին ուղևորվում ենք իրենց այգի, որտեղ նա մեզ կծանոթացնի իր և հորեղբոր այգուն, որտեղ տարբեր տեսակի խնձորներ կան։ Սովորողները կծանոթանան անհրաժեշտ պարագաներին և կբաժանվենք թիմերի ու կսկսենք փոքրիկ բերքհավաք։ Կտեսակավորենք և կտեսակավորենք արկղերում, որից հետո կունենանք փոքրիկ ընդմիջում և կիրականացնենք նախատեսված խաղերը։ Բերքը դասավորելուց հետո կգնանք պահեստ, որտեղ կծանոթանանք պահեստավորման աշխատանքներին, կիմանանք ինչ ջերմաստիճանում է պետք պահել խնձորը, ի դեպ ըստ տեսակի պահելու ջերմաստիճանները տարբեր են։

Պահեստից հետո կուղևորվենք Հյուսիսային դպրոց, մեզ հետ բերելով խնձորի պաշար։

Հաջորդ օրը կսկսենք չրի և մուրաբայի պատրաստումը․Լիանա Ռոզիկյանը իր սովորողների հետ կպատրաստեն չրեր, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյանը իրենց սովորողների հետ կպատրաստեն խնձորի մուրաբա։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արդյունքում՝

  • Սովորողները կունենան պատկերացում խնձորի տեսակների մասին
  • Կիրականացնեն բերքահավաքի աշխատանք
  • Կծանոթանան պահեստավորմանը
  • Ուսումնական մառանը կհամալրվի խնձորի չրով և մուրաբայով

Աշնանային բերքահավաքի գաղափարը՝ Լիանա Ռոզիկյանի

Մեդիագրադարան

Հոկտեմբեր ամսվա ընթերցարան 2023

Կաքավիկ

Խոսք՝  Հ Թումանյանի, երաժշտություն՝  Կոմիտասի

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Սիրունի՜կ, սիրունի՜կ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կը շորորաս ճուտիկներով:

 

Продолжить чтение «Հոկտեմբեր ամսվա ընթերցարան 2023»
Շախմատային գործունեություն, սեղանի խաղեր

Շախմատի տեսադասերի փաթեթ

Շախմատի տեսադասեր