Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Ցատկող ձուն

Անհրաժեշտ նյութեր` ձու, ջուր, քացախ, թաս և լապտերիկ:

1.Հում ձուն դնենք ջրով լի բաժակի մեջ և թողնենք մի քանի ժամ:

2. Մի ուրիշ հում ձու դնենք քացախով լի բաժակի մեջ  և նույնպես թողնենք մի քանի ժամ:

3. Հետո  նայենք, տեսնենք, թե ինչ  տեղի  կունենա:  Կտեսնենք, որ ջրում գտնվող ձվի հետ ոչինչ  չի պատահել: Իսկ  այն ձուն, որը գտնվել էր քացախաջրում փոխվել է` նրա կեղևը փափկել է: Այդ ձվի  կեղևը, եթե շոշափես, կհիշեցնի ռեզինե գնդակի:

4. Հիմա փորձենք  ձվերով  2 բաժակները թողնել 7 օր: Դրանից հետո վերցնենք  քացախաջրի  մեջ եղած ձուն և մութ սենյակում նրա  վրա լապտերիկ  պահենք: Ձուն լույս կարտացոլի: Продолжить чтение «Բնագիտական փորձեր»