Համբարձման ծես, Մայիսյան 16-րդ հավաք

Համբարձման ծես․համագործակցային նախագիծ

Գագարին նախագիծ․ կրթական փոխանակումներ, համագործակցային նախագիծ

Օրը՝  մայիսի 13

Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 16։00

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների և Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցի 2-3-րդ դասարանների սովորողներ, ծնողներ

Նախագծի պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Հասմիկ Մաթևոսյան, Նարինե Առաքելյան Զովաբերի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի դասվար

Նպատակը.

Ընթացքը

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը 
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • Ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները։

Արդյունքում՝

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Համբարձման ծիսական երգեր,

Այ, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:


Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը։

Հեյ իմ նազան իմ նազան

ե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, պատումի տեսքով:

Оставьте комментарий