Հայկ Չերքեզյան, Հեղինե Գևորգյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Արեգ Հայրապետյան, Արփինե Գալստյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան

Ճամփորդապատում

Պատմում են սովորողները․

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց, այնտեղից քայլել ենք Սաղմոսավանք։ Սաղմոսավանքում ուռենու ճյուղերից պսակ ենք հյուսել։ Մենք ձվակռիվ էլ ենք խաղացել։ Այնտեղ շատ խոտեր կային։ Ճամփորդության ժամանակ ինձ ամենաշատը դուր եկան ծիտիկները, իսկ ամենաշատը դուր չեկավ խորը ձորը։

Մարիա Դավեյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավանի դպրոց։ Դպրոցի բակում երգեցինք, ծանոթացանք տեղի երկրորդ դասարանցիների հետ։ Հետո քայլելով գնացինք Սաղմոսավանք, որտեղ լիքը խաղեր խաղացինք, ուռենու ճյուղերի վրա ձվիկներ կախեցինք, ձվակռիվ խաղացինք, ձվեր կերանք։ Մենք տեսանք Սաղմոսավանի գեղեցիկ ձորը։ Մի խոսքով մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ուրախացանք։

Միշել Մելիք — Ավետիսյան

Ես գնացել էի ճամփորդության։ Օրը հրաշալի էր, արևոտ, կանաչով պատված։ Շներին կերակրեցինք և Զատկի տոնը նշեցինք։ Ձու կռվացրի և Սարգսին հաղթեցի։ Քանի որ ես էի հաղթողը, Սարգիսն իր ձուն տվեց ինձ։

Արփինե Գալստյան

Ապրիլի 5-ին գնացել էինք Արտաշավան գյուղ։ Այդ օրը շատ լավ եղանակ էր։ Սկզբում գնացինք Արտաշավանի դպրոց։ Այնտեղ երգեցինք մեր սովորած երգերը, որոնց մեծ մասը այնտեղի սովորողները գիտեին, նրանց սովորեցրինք մեր պարերը և երգերը։ Այնտեղի երեխաները շատ լավն էին, երբ պարում էինք, նրանք հիացած նայում էին մեզ։ Հետո մենք գնացինք Սաղմոսավանքի բակ, որտեղ ձվիկներով կռվեցինք, մեր նախաճաշը կերանք, նկարվեցինք, խաղացինք։ Այնտեղ կար խորը ձոր։ Ճանապարհը շատ երկար էր։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը, ես նորից կուզեի գնալ։

Հայկ Չերքեզյան

Ճամփորդության օրը մենք մտանք Արտաշավանի դպրոց, այնտեղից վերցրեցինք ուռենու ճյուղեր, երգեցինք Արտաշավանի դպրոցի 2-րդ դասարանցիների հետ։ Հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ երգեցինք, պարեցինք և զարդարեցինք զատկական ծառը։ Մենք զատկաձվիկներով կռիվ խաղացինք, նախաճաշեցինք։ Երբ դպրոց հասանք, շատ հոգնած էինք։

Դանելիա Թարփոշյան

Մենք Արտաշավան գյուղում ծանոթացել ենք այնտեղի երեխաների հետ, մտել ենք այնտեղի դպրոցը, մեզ պատմել են դպրոցի մասին։ Հետո գնացինք Սաղմոսավանք, սկսեցինք խաղալ, զատկաձվիկներով կռիվ անել։

Մարիա Նովիկովա

Մենք գնացինք դեպի Արտաշավան գյուղ, որը գտնվում էր Աշտարակում։ Հետո Արտաշավանի դպրոցի երեխաներին երգեր սովորեցրեցինք, որից հետո քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղեր խաղացինք։ Հետո մի քիչ մոտեցանք և լսեցինք գետի ձայնը։ Եկեղեցի մտնելուց առաջ տեսանք շատ գեղեցիկ հարս։ Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Նարեկ Մանուկյան

Մենք գնացել էինք Արտաշավան գյուղի դպրոց։ Այնտեղ կային շատ-շատ երեխաներ։ Մենք դպրոցից դուրս եկանք և մեզ ուռենու ճյուղեր տվեցին։ Երգեցինք և շարժվեցինք դեպի Սաղմոսավանք։ Մենք այնտեղ ձվիկներով խաղացինք, տեսանք հարս և փեսա։ Մոտեցանք ձորին և լսեցինք գետի ձայնը։

Յանա Յայլոյան

Մենք ուրբաթ օրը գնացել ենք Արտաշավան գյուղ: Մենք Արտաշավան գյուղի դպրոցն ենք մտել, դպրոցի բակում երգել, պարել: Այնտեղի երկրորդ դասարանցիները մեզ ուռենու ճյուղեր բաժանեցին: Այնտեղից երգելով քայլեցինք դեպի Սաղմոսավանք, որտեղ կար մի մեծ եկեղեցի: Մենք եկեղեցու բակում նախաճաշեցինք, խաղեր խաղացինք: Մենք Սաղմոսավանքի ձորն ենք տեսել: Սաղմոսավանքում ձվիկներով կռվել ենք և եկեղեցու բակում Զատիկ ենք նշել:

Գաբրիելա Գյուլինյան

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Մենք Զատկի ծեսը նշեցինք, երգեցինք, պարեցինք, խաղացինք եկեղեցու բակում։

Թերեզա Սիմոնյան

Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Եղել ենք Արտաշավան գյուղի դպրոցում, հետո բակում երգել ենք։ Հետո քայլեցինք Սաղմոսավանք, պայուսակները դրեցինք ծառի տակ։ Մենք այնտեղ ձվերով կռվեցինք և նշեցինք Զատիկը։ Հետո նախաճաշեցինք, խաղեր խաղացինք։ Տեսանք նաև այնտեղի ձորը։

Ռոբերտ Գևորգյան

Ես շատ եմ հավանել այս ճամփորդությունը։ Մենք ուրբաթ օրը գնացել էինք Արտաշավան գյուղ։ Մտանք Արտաշավան գյուղի դպրոցը, ծանոթացանք, երեխաների հետ երգեցինք և քայլեցինք դեպի Սաղմոսավանք։ Սաղմոսավանքի բակում մենք վազվզում էինք, թենիս էինք խաղում և այլն։ Հետո զատկաձվիկներով կռվեցինք և զարդարեցինք ուռենու ճյուղերը։ Այնտեղ ամենալավը անցավ։

Նաիրա Բաբայան

Մի քանի դասարանով գնացել էինք Սաղմոսավանք։ Այնտեղի երկրորդ դասարանցիների հետ ծանոթացանք և երգեր երգեցինք։ Հետո երկար — երկար ճանապարh անցանք, որ եկեղեցի հասնենք։

Էլիզա Շահինյան

Ուրբաթ օրը մենք գնացինք ճամփորդության դեպի Արտաշավան գյուղ, մտանք այնտեղի դպրոցը։ Երկրորդ դասարանցի երեխաների հետ դպրոցի բակում երգեցինք։ Դրանից անմիջապես հետո վերցրեցինք ուռենու ճյուղերը և գնացինք Սաղմոսավանք։ Այնտեղ նորից երգեցինք, Զատկի տոնը նշեցինք ու գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո խաղացինք զատկաձվիկ, իսկ հետո փռեցինք մեր գորգերը և ուռենու ճյուղերով պսակ պատրաստեցինք։ Հետո խաղեր խաղացինք և գնացինք տեսնելու այնտեղի ձորը։

Սյուզի Բադալյան

Ուրբաթ օրը, երբ իմ ընկերները գնացել էին Արտաշավան, ես հիվանդ էի։ Ես տանը պառկած էի բազմոցի վրա և իմ գլուխը ուժեղ ցավում էր։ Իմ մայրիկն ինձ համար ամեն բան անում էր, որ ես բուժվեի։ Իսկ երբ իմ գլխի ցավն անցավ, մենք իմ քույրիկի և մայրիկի հետ գնացինք մեր այգուց փայտեր հավաքելու։ Երբ մենք ավարտեցինք փայտ հավաքել, ես գնացի իմ փոքրիկ քույրիկի տուն։ Ես իմ քույրիկի հետ լավ խաղացի։

Հրաչյա Մնացականյան

Մենք գնացել էինք Արտաշավանի դպրոց: Այնտեղ մենք նշել ենք Զատկի տոնը, իրար հետ գույնզգույն ձվերով կռվել ենք: Արտաշավանում գնդակով տարբեր խաղեր ենք խաղացել, ինչպես նաև երգել ենք ու պարել:

Արեգ Հայրապետյան

Մենք գնացել ենք Արտաշավանի դպրոց: Այցելել ենք նաև Սաղմոսավանք, որտեղ երգել ենք, նախաճաշել, խաղացել: Զույգերով զատկաձվիկ ենք խաղացել:

Հեղինե Գևորգյան