Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Հորինում ենք

Կախարդական դեղձենին

Լինում է, չի լինում մի կախարդական դեղձենի է լինում։ Այն շատ մեծ էր և սիրում էր իր թփերի տակ հանգստացողներին բարություն անել։ Մի անգամ մի փոքրիկ աղջիկ լացելով եկավ, նստեց ծառի տակ։ Կախարդական դեղձենին որոշեց օգնել աղջկան։ Աղջիկը պատմեց, որ ցանկանում էր դեղձ ուտել, բայց չէր կարող գնել։ Դեղձենին խոնարհեց ճյուղերից մեկը։ Աղջիկը կարողացավ դեղձ ուտել։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց կախարդական դեղձենուն և ուրախ- ուրախ վազեց տուն։

Դանիել Կարոյան

Կախարդական անտառը

Լինում է, չի լինում մի կախարդական անտառ է լինում։ Երբ այնտեղի ծառերին մարդիկ վնասում էին, մյուս ծառերը իրենց թևերը հանում էին և վախեցնում էին մարդկանց։ Բոլորը փախչում էին այդ անտառից և էլ չէին մտնում։ Մի անգամ մի աղջիկ է մտնում՝ անունը Անահիտ։ Նա չէր վախենում։ Երբ մարդիկ մտնում էին անտառ, նա չէր թողնում վնասել ծառի ճյուղերը։ Նրանք ընկերանում են։ Այդ օրվանից էլ ոչ ոք չի վախենում կախարդական անտառից, քանի որ մարդիկ հասկանում են, որ չի կարելի ծառերը վնասել։

Էլիզա Շահինյան

Արագիլի արկածները
Լինում է, չի լինում մի արագիլ է լինում։ Մի օր արագիլը գնում է ձագերի համար կեր գտնելու։ Արագիլը վերադառնում է և տեսնում, որ իր ձագերը կորել են։ Նա մտածում է, որ ձագուկները պահմտոցի են խաղում, բայց քիչ հետո հասկանում է, որ դա խաղ չէ, ձագերը կորել են։ Նա արագ գնում է ձագերին փնտրելու։ Արագիլը երկար է ման գալիս, բայց չի գտնում։ Տխուր, հոգնած վերադառնում է իր բույնը և քնում։ Երազում տեսնում է, որ իր բալիկներին գողացել է մեծ, սև ագռավը։ Միանգամից արթնանում է, գտնում ագռավին և փրկում իր ձագերին։

Դանելիա Թարփոշյան

Հեքիաթ սպիտակ ամպիկների մասին

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում: Այդ ամպիկը ընկերներ չի ունենում: Ամբողջ օրը նա մտածում էր, թե որտեղից ընկերներ գտնի: Մի օր նա հանդիպում է մի գեղեցիկ ամպիկի և հարցնում, թե ինչու է այդպես ուշադիր նայում: Ամպիկն ասում է, որ ընկերներ չունի և խնդրում է նրան դառնալ իր ընկերը: Ամպիկը սիրով համաձայնում է։ Նրանք միասին գնում են այգի: Այնտեղ նրանք ընկերանում են և բոլորով միասին գնում ամպիկներից մեկի տուն, խաղում և քեֆ անում:

Ամպիկները որոշում են երբեք չնեղանալ միմյանցից և չկռվել:

Գաբրիելա Գյուլինյան

Ամպիկ Ջո

Լինում է, չի լինում մի ամպիկ է լինում։ Այդ ամպիկի անունը Ջո էր։ Ջոն շատ ուրախ և զվարթ ամպիկ էր։ Մի օր սկսվեց ուժեղ քամի և այդ ժամանակ քամին նրան տարավ մի մեծ ամպի մոտ։ Նրանք իրար բախվեցին, ուժեղ ձայն եկավ և Ջոն տեսավ մի ուժեղ լույս։ Նա շատ վախեցած էր։ Մեծ ամպն ասաց, որ դա ընդամենը կայծակ էր և վախենալու բան չկա։

Հրաչյա Մնացականյան

Զատիկ Լյալյա

Կար մի նուրբ զատիկ, որի անունը Լյալյա էր։ Նա շատ աշխատասեր էր։ Մի անգամ նա որոշեց, որ պետք է գնա իր դասըկերներից հեռու, որովհետև իրեն ոչ ոք չէր սիրում։ Բայց փորձեց մեկ անգամ ևս քայլ անել ընկերանալու համար։ Սկսվեց դպրոցը, սակայն նրան շարունակում էին նեղացնել։ Մինչև մի օր դասարան եկավ մի բարի զատիկ, ում հետ նրանք ընկերացան և ով սովորեցրեց նրան լինել ուժեղ, չտխրել և պաշտպանել ինքն իրեն։

Միշել Մելիք-Ավետիսյան

Փոքրիկ գետակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ գետակ է լինում։ Նա շատ փոքրիկ էր, դրա համար ուրիշ մե՜ծ գետակները ծաղրում էին փոքրիկ գետակին։ Գետակը շատ նեղվեց։ Հետո պարզվեց, որ հողը նրա համար նեղ էր և հայտնվեց մի հրեշտակ և ասաց նրան, որ պետք է հզոր լինել և լացկան չլինել։

Նաիրա Բաբայան

Տխուր ամպիկները

Լինում են, չեն լինում տխուր ամպիկներ են լինում։ Նրանց կատաղած քամիները դես ու դեն են քշում, տանում։ Այդ ամպիկները միշտ տխրում են և շատ լաց են լինում, ինչը դառնում է անձրև։ Մի օր տխուր ամպիկները հանդիպում են արևին և արևը ամպիկներին պատմում է, թե ինչ լավ բաներ են նրաք արել՝ ջրել են ծառ ու ծաղիկ, օգնել են մարդկանց և կենդանիներին։ Այդ ամենը լսելուց հետո տխուր ամպիկներն ուրախանում են և շարունակում են օգնել բնությանը։

Մարիա Դավեյան

Ոսկե ծառը

Կար-չկար մի ծառ։ Այդ ծառը բոլոր ծառերից տարբերվում էր նրարով, որ ոսկեգույն էր։ Այդ ժամանակ մի մարդ անցավ։ Տեսավ ոսկեգույն ծառը և մտածեց, որ կարող է փորել ու տակի ոսկին հանել։ Մարդը բահը վերցրեց, հանեց ծառի տակի ոսկին։ Ծառը մերկացավ ու եկավ ձմեռը։

Սառա Հասրաթյան

Տղան

Կար — չկար մի տղա կար: Այդ տղայի անունն Արեգ էր։ Արեգը շատ էր սիրում բռնոցի, մոնոպոլիա և դոմինո խաղալ։ Արեգը երկու ընկեր ուներ, նրանց անունները Վարդան և Հովսեփ էր։ Մի անգամ տղաները գնացին անտառ զբոսնելու։ Անտառում նրանք արջ տեսան և թաքնվեցին։ Մի փոքրիկ խրճիթ պատրաստեցին և գիշերն այնտեղ անցկացրին։ Հաջորդ օրը, երբ Արեգն արթնացավ, ընկերները չկային։ Նա մտածեց, որ նրանք առանց իրեն դուրս են եկել անտառից։ Երբ նա անտառից դուրս եկավ, զգաց, որ նրա հետևից մեկը գալիս է։ Երբ տղան հետ նայեց, տեսավ իր ընկերներին։ Այդ օրն Արեգի ծննդյան օրն էր, դրա համար էլ ընկերներն անտառից հատապտուղներ էին հավաքել, որ նվիրեն Արեգին։ Արեգը շատ ուրախացավ այդ նվերի համար։ Որոշեցին այդ հատապտուղները Արեգի տանն ուտել և նշել նրա ծնունդը։ Նրանք բարեհաջող տուն հասան և ուրախ ծնունդ անցկացրին։

Հայկ Չերքեզյան

Երկու ընկեր ջրաղացի մոտ 

Մի անգամ երկու ընկեր հանդիպեցին գյուղի ջրաղացի մոտ: Երկար խոսեցին, տարբեր պատմություններ հիշեցին, հետո քնեցին: Արթնացան ուշ, մութ էր: Տարօրինակ ձայներ լսեցին ջրաղացից: Մտածեցին գայլ է, արջ կամ գող: Ընկերները մեծ փայտեր վերցրեցին ու բացեցին ջրաղացի դուռը: Բայց այնտեղ տեսան ոչ թե գազան կամ գող, այլ տասնյակ մկներ: Այս փոքրիկ կենդանիները փորձում էին աշխատեցնել ջրաղացը, որպեսզի օգնեն ջաղացպանին: Ջաղացպանը շատ ծեր էր արդեն, դժվար էր կատարում իր գործը, բայց մկների համար միշտ առանձին ամանով ցորեն էր պահում ու տաքուկ մեծ բարձ: 

Ընկերներն օգնեցին մկներին ու շատ ալյուր ստացան: 

Առավոտյան ջաղացպանը եկավ ու անգամ չզարմացավ՝ նա գիտեր, որ գիշերը բարի ու շնորհակալ օգնականներ ունի:

Հայկ Խաչատրյան

Հեքիաթ չարաճճի տղայի մասին

Լինում է, չի լինում մի չարաճճի տղա է լինում։ Այդ տղան չի սիրում դաս անել, այլ սիրում է հեռախոսով խաղալ։ Մայրիկը նրան արգելեց հեռախոսով խաղալ, որովհետև շատ էր խաղում։ Երբ իրեն արգելեցին հեռախոսով խաղալ, նա գնաց դուրս և սկսեց խաղալ դրսում։ Դրսում խաղալն էլ արգելեցին, քանի որ մի կերպ էին համոզում, որ տուն գար։ Իհարկե, արդեն բան չկար անելու, բայց հայրիկը իր ծննդյան օրը գնեց խաղային համակարգիչ, որը հեռակառավարման վահանակով էր։ Տղան շատ ուրախացավ։ Մայրիկն արդեն ուժասպառ և հոգնած որոշեց այլևս չարգելել ոչինչ, այլ պարզապես ժամանակ սահմանել ամեն ինչի համար։ Տղան իր չարաճճի ժպիտով նայեց մայրիկին և ամուր գրկեց նրան։

Նարեկ Մանուկյան

Գունավոր ծաղիկը

Պարտեզում մի հեքիաթային ծաղիկ էր ծաղկել՝ ապիտակ, բաց դեղին, կարմիր երանգներով: Մի գեղեցիկ օր մի փոքրիկ աղջիկ մայրիկի հետ իանութ գնալիս տեսավ այդ հեքիաթային գունավոր ծաղիկը, վերցրեց, տարավ տուն և սկսեց խնամել: Սակայն ծաղիկը տխրել էր, որ իրեն պարտեզից բերել էին տուն: Կամաց-կամաց սկսեց թոռոմել: Երբ աղջիկը եկավ տեսավ, որ ծաղիկը թոռոմել է, սկսեց շատ ջրել, միևնույն է ծաղիկը չծաղկեց: Շատ տխրեց աղջիկը և որոշեց կանչել այգեպանին, որ օգնի իրեն: Այգեպանն ու աղջիկը ծաղիկը տնկեցին աղջկա պարտեզում և սկսեցին խնամել: Մի քանի օր հետո ծաղիկը սկսեց նորից գեղեցիկ ծաղկել: Գունավոր ծաղկի երանգներին ավելացան նաև մանուշակագույն և նարնջագույն երանգները: Աղջիկը շատ ուրախացավ, իր շնորհակալությունը հայտնեց բարի այգեպանին: Այգեպանը նաև խորհուրդ տվեց, թե ինչպես խնամել ծաղիկը և խոսել նրա հետ: Աղջիկը և գունավոր ծաղիկը դարձան շատ լավ ընկերներ և ապրեցին միասին շատ երկար տարիներ:

Հեղինե Գևորգյան

Կատուն և շունը

Կար — չկար մի տուն կար։ Այդ տանը կար մի կատու և մի շուն։ Մի օր այդ կատուն ասաց շանը․

-Ես գնամ ձու, կաթ ու ալյուր բերեմ, որ թխվածք թխենք։

Գնաց կատուն և հետ չվերադարձավ։ Տխրեց շունը, լաց եղավ։ Գնաց, փնտրեց կատվին, բայց չգտավ։ Կատուն մոլորվել էր։ Մի քանի տարի հետո կատուն վերադարձավ, բայց շունը նրան չճանաչեց։

Մարիա Նովիկովա