Համագործակցային նախագծեր, Հոկտեմբերյան 18-րդ հավաք

Power Point ծրագրի ուսուցում․սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2.1 դասարանների սովորողներ
Օրը՝ հոկտեմբերի 11, ժամը՝ 12։55-13։35
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան

«Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագծի շրջանակում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։
3.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • ինչպես power point բացել,
  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Մեդիաընթացարան» սահիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Ռոբերտ Գևորգյան, Բնագիտական փորձեր, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Էլիզա-Անահիտ Շահինյան

Սեպտեմբեր ամսվա փորձ #1

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր` երկու միանման տարա, տաք և սառը ջուր, փուչիկ, ապակյա շիշ։

Վերցնում ենք երկու տարա, մեկի մեջ լցնում ենք շատ տաք ջուր, մյուսի մեջ` շատ սառը (կարելի է նաև սառույցով)։ Ապակյա շշի վրա հագցնում ենք փուչիկ, շիշն իջեցնում ենք սկզբում տաք ջրով տարայի մեջ, թողնում  1-2 րոպե, հետո` սառը ջրի մեջ։ Ի՞նչ է տեղի ունենում։ Նկարագրեք ձեր տեսածը, կարող եք ներկայացնել նաև ֆիլմի տեսքով։

Հրաչյա Մնացականյան

Մարիա Նովիկովա


Էլիզա Շահինյան

Ռոբերտ Գևորգյան

Մարիա Դավեյան

Դանելիա Թարփոշյան

Գաբրիելա Գյուլինյան