Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հեղինե Գևորգյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Դանիել Կարոյան

Ծաղիկ, որը թռչել գիտեր

Ստեղծագործում են սովորողները․

Ծաղիկը, որը թռչել գիտեր, շատ սիրուն ծաղիկ էր։ Նա սիրում էր թռչել և մարդկանց լավ լուրեր հաղորդել։ Ծաղիկն ուներ գեղեցիկ թերթիկներ։ 

Ռոբերտ Գևորգյան

Երազումս ես տեսա, որ մայրիկս ինձ նվիրեց մի ծաղիկ։ Ես այդ ժամանակ արթնացա և տեսա այդ ծաղիկը։ Պարզվեց, որ այդ ծաղիկը թռչել գիտի։ Ես որոշեցի նրա հետ թռչել։

Սյուզի Բադալյան

Կար-չկար մի ծաղիկ կար։ Նա ուներ կանաչ գլուխ և սպիտակ մազեր։ Երբ քամին գալիս էր, նրա մազերը գնում էին ճամփորդության քամու հետ։ Իսկ ծաղիկը խատուտիկն էր։

Հրաչյա Մնացականյան

Թռչող ծաղկին ամեն ինչ հետաքրքիր էր՝ սար, դաշտ, անտառ: Նա որոշեց թռչել ու տեսնել ամբողջ աշխարհը: Ծաղիկը որոշեց ապրել այգում:

Դանելիա Թարփոշյան

Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է: Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ: Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին: 

Հայկ Խաչատրյան

Ծաղիկը թռչում է նախշուն, սիրուն։ Ծաղիկը թռչում է բարձր-բարձր։ Եվ շատ սիրուն է թռչում։

Գաբրիելա Գյուլինյան

Մի ծաղիկ կա, անունը խատուտիկ։ Ես միշտ զբոսանքի ժամանակ հավաքում եմ ու փչում, որ տեսնեմ, թե մինչև ուր է թռչելու։

Հայկ Չերքեզյան

Մի օր տղան տեսավ մի ծաղիկ, որը կարող էր թռչել։ Ծաղիկը տղային տարավ դեպի երկինք։ Տղան շատ հիացած էր, որ երկինքն այդքան գեղեցիկ էր։

Գաբրիել Գրիգորյան

Լինում է, չի լինում մի ծաղիկ է լինում։ Այդ ծաղիկը մեծանում է և զգում է, որ նրան քաշում է վեր, բայց նրան թռցնել են ուզում։ Այդպես նա թռչում է։

Սարգիս Համալբաշյան

Լինում է, չի լինում մի թռչող ծաղիկ է լիում։ Մի օր ծաղիկը որոշում է թռչել ուրիշ երկիր։ Նա բոլորին օգնում էր, բայց նրան ոչ ոք չէր սիրում։ Այդ պատճառով որոշում է վերադառնալ տուն։ Տանը նրան բոլորը սիրում էին։

Դանիել Կարոյան

Ծաղիկը թռչում էր սիրուն։ Նա տարածում էր իր բույրը երկնքում։ Թռչկոտում էր ամպից ամպ, ժպտում հանդիպող թռչուններին։

Միշել Մելիք Ավետիսյան

Կա-չկա մի խատուտիկ կա: Այդ խատուտիկի մի սերմը թռչում է, թռչում, հանդիպում է մենակ ծառին ու այդպես թռչում է, թռչում:

Հեղինե Գևորգյան

Լինում է, չի լինում մի ծաղիկ է լինում։ Ծաղիկը մի օր ուզեց թռչել։ Ծիտը հենց այդ պահին մոտեցավ ու ասաց․

-Թռչե՞լ ես ուզում սովորել, ես քեզ կսովորեցնեմ։

Եվ սովորեցրեց։

Մարիա Դավեյան

Այն ծաղիկը, որ թռչում է

Օդում քամուց թռվռում է,

Շատ փոքրիկ է, թափանցիկ

Խատուտիկ է նա նրբիկ։

Հարություն Առաքելյան