Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Սառա Հասրաթյան, Սյուզի Բադալյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Ճամփորդապատում․ Աշտարակ, խնձորի այգի

Մենք գնացել էինք Աշտարակ՝ խնձորի այգի։ Շատ խնձոր հավաքեցինք, կերանք։ Ինձ շատ դուր եկավ խնձորի այգին։ Մենք մտանք նաև սառնարան, որտեղ կային շատ խնձորներ։ Հետո քայլեցինք, մեծ շներ տեսանք։ Մտանք նաև սուրբ Մարիանե եկեղեցի, երգեցինք։ Եկեղեցին շատ սիրուն էր։

Հայկ Չերքեզյան

Մենք գնացինք Աշտարակ։ Այնտեղ մտանք սառնարան, որտեղ պահվում էին լիքը խնձորներ։ Հետո գնացինք խնձորի այգի, որտեղ նույնպես տեսանք լիքը խնձորներ, հավաքեցինք և կերանք։ Նաև մտանք սուրբ Մարիանե եկեղեցի։

Սյուզի Բադալյան

Աշտարակում կային հազարավոր խնձորներ։ Սառնարան մտանք, որտեղ շատ սառն էր։ Հետո մենք գնացինք սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ երգեցինք։

Էլիզա Շահինյան

Մենք գնացել էինք Աշտարակ, ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես կուզեի էլի գնալ։ Ես իմ մայրիկի, քույրիկի և հայրիկի հետ էլ եմ գնացել խնձորի այգի, որտեղ բոլորով խնձոր էինք հավաքում։ Մենք մեր ձեռքով քաղեցինք խնձորներն ու լցրեցինք փայտե արկղերի մեջ։ Այդ օրը շատ համով խնձորներ կերանք։

Գաբրիելա Գյուլինյան

Մենք Աշտարակում մտանք սառնարան, որտեղ պահում էին սառը խնձորներ։ Սառնարանում կային շատ խնձորներ։ Այգում մենք խնձոր հավաքեցինք ու շատ խնձորներ կերանք։ Մենք շնորհավորեցինք նաև մեր դասարանի Թերեզայի ծնունդը։

Գաբրիել Գրիգորյան

Մենք բոլորով գնացել էինք Աշտարակ՝ խնձորի այգի։ Ես շատ — շատ հավանեցի այս ճամփորդությունը։ Ես կուզեի նորից գնալ այնտեղ։ Մենք խնձորներ կերանք, որոնք այնքան համեղ էին։ Մենք ծառերից քաղեցինք շատ խնձորներ և լցրեցինք փայտե արկղերի մեջ։

Նաիրա Բաբայան

Առավոտյան գնացինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, որտեղից էլ նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Աշտարակ։ Սկզբում մտանք և տեսանք սառնարաններ, որտեղ պահվում էին շատ խնձորներ, հետո գնացինք խնձորի այգի։ Այգում խնձորներ հավաքեցինք և կերանք։

Հրաչյա Մնացականյան

Մենք գնացել էինք Աշտարակ քաղաք, խնձորների այգի։ Այնտեղ լիքը խնձորներ կերանք։ Գնացինք խնձորների սառնարան, բայց այնտեղից մի քիչ վատ հոտ էր գալիս։ Մտանք նաև եկեղեցի, որտեղ մեր ուսուցիչները երգեցին։ Խնձորի այգում հավես ժամանակ անցկացրինք։ Լիքը քայլեցիք ոտքով, բայց միևնույնն է շատ հավես էր։ Չեմ կարող մոռանալ այսպիսի լավ ճամփորդությունը։

Մարիա Նովիկովա

Մենք գնացել էինք Աշտարակ, որտեղ շատ խնձորներ կերանք։ Աշտարակի խնձորի այգուց հետո գնացինք եկեղեցի ու երգեցինք։ Մենք Աշտարակում նշեցինք նաև Թերեզայի ծննդյան տոնը։

Միշել Մելիք Ավետիսյան

Երկրորդ դասարանի սովորողների հետ գնացինք ճամփորդության։ Այս անգամվա մեր ուղղությունը Աշտարակն էր՝ դեպի խնձորի այգիներ։ Առավոտյան մենք գնացինք եկեղեցու բակ, որտեղից էլ շարժվեցինք։ Սկզբում կանգ առանք սառնարանների մոտ, այնտեղի աշխատակիցը մեզ ցույց տվեց արկղերով գեղեցիկ դասավորված խնձորները։ Ճանապարհը շարունակեցինք և հասանք խնձորի այգիներ։ Վերցրեցինք արկղերը և սկսեցինք խնձոր հավաքել։ Հավաքեցինք կարմիր, կանաչ, դեղին խնձորներ։ Մեր հավաքած խնձորները մեզ հետ բերեցինք դպրոց, որ մուրաբա պատրաստենք։

Իլոնա Հունանյան

Աշտարակում հենց սկզբից գնացինք խնձորի սառնարանների մոտ, հետո՝ խնձորի այգի։ Այգում նշեցինք մեր Թերեզայի ծննդյան տոնը։ Հետադարձի ճանապարհին մտանք սուրբ Մարիանե եկեղեցի։ Ես շատ — շատ հավանեցի մեր ճամփորդությունը։

Նարեկ Մանուկյան

Մենք գնացել էինք խնձորի այգի։ Այնտեղ մենք հաց կերանք և շնորհավորեցինք իմ ծնունդը։ Խնձորի այգում կային շատ խնձորենիներ։ Մենք խնձոր հավաքեցինք, կերանք ու մեզ հետ դպրոց էլ բերեցինք։

Թերեզա Սիմոնյան

Աշտարակում գնացինք խնձորի սառնարանների մոտ, մտանք, տեսանք խնձորներ, որոնք պահված էին արկղերով։ Հետո քայլեցինք դեպի խնձորի այգիներ ու շատ խնձորներ հավաքեցինք, կերանք;

Սառա Հասրաթյան

Մենք գնացել էինք խնձորի այգի բերքահավաքի։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ։ Ինձ դուր էին եկել ճանապարհի շները։ Մեծ ու փոքր շները գազազած էին։ Ես շատ էի ուրախացել, քանի որ մեր դասարանի Թերեզայի ծնունդն էր նաև, մենք շատ լավ նշեցինք։ Մենք այնտեղի սառնարաններն էլ տեսանք, որտեղ մարդիկ պահում էին իրենց խնձորները։ Այնտեղ մենք բարձրացանք բեռնատարի թափքի մեջ և նկարվեցինք։ Ես շատ շնորհակալ եմ կազմակերպիչներից, այդ օրը ես սովորեցի բերքահավաքի և պահման պայմանների մասին։ Հաջորդ այցը կցանկանայի, որ լիներ ելակի դաշտում։

Մարիա Դավեյան

Ես իմ դասարանի հետ ճամփորդեցի խնձորի  այգի: Այնտեղ մենք շատ խնձորներ հավաքեցինք, խաղացինք և տոնեցինք Թերեզայի ծնունդը: Նաև մտանք սառնարան և տեսանք խնձորի պահեստավորումը: Բայց ես ընկա ու վնասեցի ոտքս: Եղանակը արևոտ էր ու պայծառ:

Հայկ Խաչատրյան