Թթուդրիկի ծես 2023

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Օրը՝ նոյեմբերի 15

Վայրը՝  խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները՝
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն

Տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների զարգացում

Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին

Անհրաժեշտ մթերքներ՝
Կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, գազար, լոլիկ, բազուկ, նեխուր, սխտոր, պղպեղ, աղ, դափնու տերև

Ստեղծագործական աշխատանք — յուրաքանչյուր սովորող պատմում է թթվի բանջարեղեններից մեկի մասին։ Հորինում ենք հանելուկներ թթվի բանջարեղենների մասին։

Մաթեմատիկական — կազմում ենք անհրաժեշտ բանջարեղենների ցանկ։ Բանջարեղեններն առանձնացնում ենք գույներով, ձևերով, համերով…

Մեդիատեխնոլոգիական հմտություններ — Paint նկարչական ծրագրով նկարում ենք թթվի բանջարեղենները

Լեզվագործունեություն, կերպարների ստեղծում — բանջարեղեններով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում թատրոն ենք խաղում: Սովորողները հորինում-խաղում  են։

Պատումներ — իմ սիրած բանջարեղենը

Սովորողներն ինքնուրույն լվանում են բոլոր բանջարեղենները, մաքրում  կանաչին, կեղևազրկում սխտորը, տեղավորում տարրաների մեջ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված

Լուսաբանումը՝ դասարանական բլոգում։