Համագործակցային նախագծեր, Հայկ Խաչատրյան, Հոկտեմբերյան 18-րդ հավաք, Մարիա Դավեյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Արեգ Հայրապետյան, Գաբրիել Գրիգորյան

Սովորող-սովորեցնող նախագիծ. PowerPoint ծրագրի ուսուցում

Հոկտեմբերյան 18-րդ հավաքի օրերին Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսի 3․1 և 2․1 դասարանների սովորողները հանդիպում ունեցան։ 3․1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին ներկայացրին PowerPoint ծրագիրը։ Հենց տեղում էլ նշված ծրագրով ստեղծեցին աշնանային մեդիաընթերցարան։

Ներկայացնում ենք կատարված համագործակցային աշխատանքները․

Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Յանա Յայլոյան, Նաիրա Բաբայան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Տիեզերք․ ուսումնական նախագիծ 2023, Արեգ Հայրապետյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Էլիզա-Անահիտ Շահինյան, Իլոնա Հունանյան

Աշունը մեր բակում

Աշունը մեր դպրոցի այգում շատ գեղեցիկ է։ Ծառերը կամաց – կամաց սկսել են դեղնել։ Երեկոյան ժամերին տերևները քամուց դողում են։ Շուտով տերևաթափ կսկսվի։

Նարեկ Մանուկյան

Աշունը շատ չքնաղ է։ Տերևները շատ սիրուն են։ Ցուրտ է, դրսում տերևները թափվում են:

Հայկ Չերքեզյան

Պարտեզում դեղին ծառեր են ապրում։ Սառը օդ է։

Հրաչյա Մնացականյան

Աշնանը շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Տեսարանը շատ սիրուն է։

Յանա Յայլոյան

Աշունն այնքան գեղեցիկ է։ Ես այնքան եմ սիրում աշունը, այն այնքան չքնաղ է։ Աշնանը շատ գեղեցիկ տերևաթափ է լինում։

Նաիրա Բաբայան

Աշունը շատ սիրուն է։ Աշնան ծառերի տերևների գույները շատ սիրուն են։ Աշնանը դրսում շատ ցուրտ է։

Էլիզա Շահինյան

Աշունը շատ գեղեցիկ է, ինձ շատ է դուր գալիս աշունը։ Աշնանային տերևների գույները շատ գեղեցիկ են։ Աշնանն անձրև է գալիս, ինչպես հիմա։

Գաբրիելա Գյուլինյան

Դպրոցում ես նայում եմ պատուհանից դուրս ու տեսնում եմ, որ կիսադեղնած տերևներ են ծառերին։

Սարգիս Համալբաշյան

Շատ եմ սիրում մեր դպրոցի պարտեզը, հատկապես աշնանը, քանի որ ծառերը գույնզգույն են դառնում։ Սկսում են տերևները թափվել, սիրում եմ քայլել խշխշացող տերևների վրայով։

Իլոնա Հունանյան

Աշունը ուղղակի հրաշք է, նախշուն է։ Հրաշալի և պայծառ օրեր են լինում՝ մի օր շոգ, մի օր ցուրտ։

Մարիա Դավեյան

Հիմա  նորմալ  եղանակ  է, բայց կարող է հետո ցուրտ եղանակ լինել։ Կամ էլ կարող է տաք լինել և տերևաթափ։

Ռոբերտ Գևորգյան

Դպրոցի պարտեզում ծառերը դանդաղ փոխում են իրենց գույները: Տերևները դեղնում են և կամրում: Խոտերը ու ծաղիկները չորացել են: Հաճախ անձրև է գալիս:

Հայկ Խաչատրյան

Դպրոցի բակի ծառերը հագել են գունեղ աշնանային շորեր: Ոտքերի տակ աղմկում են արդեն թափված տերևները: Առավոտյան արդեն օդը պաղ է:

Արեգ Հայրապետյան

Ես որոշեցի պատմել իմ մանկապարտեզի պարտեզի մասին։ Երբ ես մանկապարտեզում էի, շատ տերևներ էին ընկնում և շատ անձրևներ էին գալիս։ Երբ անձրև էր գալիս, ես տխրում էի և ուզում էի մայրիկիս մոտ լինել։

Մարիա Նովիկովա

Աշնանը բոլոր ծառերը դեղնում են։ Աշնանը շատ ցուրտ է լինում և բոլոր տերևները թափվում են։ Աշնանը երեխաները սկսում են նոր ուսումնական տարին։

Գաբրիել Գրիգորյան

Մեր դպրոցի պարտեզում տերևաթափ է լինում։ Այնտեղ տերևները դեղին են, նարնջագույն և կարմիր։ Այնտեղ անձևոտ եղանակ է։ Այնտեղ նռան ծառ կա։

Սյուզի Բադալյան