Նորություններ, Իմացումի հրճվանք կրթական ծրագիր

Սովորողի զարգացման բնութագրեր. առաջարկներ, լրացումներ 

«Իմացումի հրճվանք» ծրագրի գնահատումն իրականացվում է սովորողի զարգացման բնութագրերով։ 

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Ըստ ուսումնական չորս շրջանների՝ յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով տեղեկանում է իր երեխայի բնութագրի վարման աշխատանքներին, մասնակցում դրանց։