Ճամփորդություններ 2023-2024

Աշնան գույները Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան

Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Տաթև Մարգարյան
Օրը՝ նոյեմբերի 09
Մեկնումը՝
 09:30, վերադարձը՝ 14:30
Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
  • Աշնանային ընթերցումներ
  • Թավալագլոր, տերևախաղ

Խնդիրները՝

  • Շրջակա տարածքի  խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում
  • Բանավոր խոսքի զարգացում՝ տեղանքն ուսումնասիրելու և տեսածը վերապատմելու կարողության ձևավորում (նկարագրել տեսածը՝ աշնանային բնության նկարագրություն, եղանակային փոփոխություն):

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ կարդալ անտառապարկի մասին
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Քայլարշավ անտառապարկում. Սովորողների հետ քայլում ենք անտառապարկում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, իրականացնելու ենք աշնանային ընթերցանություն,  լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ՝ աշնանային կոլաժներ պատրաստելու համար:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Հարմար, տաք հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
  • Յուղամատիտներ, մատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ակնկալվող արդյունքները

Ունենալ աշնանային ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես, ճամփորդական պատումներ դասարանական բլոգում։