Մասնագիտական զարգացման սեմինարներ

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

Այսօր մեկնարկեցին «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի դասվարների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքները։ Երկամսյա պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու է մասնագետը։ Քանդակի պարապմունքի ղեկավարն Ալիս Գևորգյանն է։ Քանդակի դպրոցում մասնակից դասվարները ստեղծեցին կավե հուշանվերներ։ Ստեղծված հուշանվերները հաջորդ հանդիպումների ընթացքում կմշակենք և կներկայացնենք «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում կազմակերպվելիք ցուցահանդեսին։

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2023, Թթուդրիկի ծես 2023

Թթվային հանելուկների հորինում

Օրը՝  նոյեմբերի 17, ժամը՝ 10:10-10:45

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Թթվային հանելուկների հորինում

Ընթացքը՝ Սովորողները հորինում են թթվի բանջարեղենների մասին հանելուկներ, մուտքագրում են, Paint նկարչական ծրագրով նկարում են բանջարեղենը։ Հետո յուրաքանչյուրը ընթերցում է իր հանելուկը, իսկ ընկերները փորձում են գուշակել պատասխանը։ Հորինված հանելուկների փաթեթը հրապարակվում է դասարանական բլոգում։