Հայկ Խաչատրյան, Հորինում ենք, Հրաչյա Մնացականյան, Միշել Մելիք-Ավետիսյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սյուզի Բադալյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան

Նամակ քնած ծաղիկներին

Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է գարուն գալու, որ դուրս գաք հողի տակից։

Գաբրիելա Գյուլինյան

Բարև, սիրուն ծաղիկներ, կրկին ձմեռ է ու դուք անուշ քուն եք մտել։ Ես ցականում եմ, որ դուք չտխրեք, քանի որ գարունը շատ չի ուշանա։

Ռոբերտ Գևորգյան

Ողջունում եմ ձեզ, քնած ծաղիկներ։ Շուտով գարուն կգա, այնպես որ պատրաստվեք քնից արթնանալու։ Մենք բոլորս կարոտել ենք ձեր վառվռուն գույներին։

Նարեկ Մանուկյան

Ես մաղթում եմ, որ ձեր վրա ձյուն չգա և դուք միշտ ծաղկած լինեք։

Հրաչյա Մնացականյան

Ես ուզում եմ, որ ծաղիկները չթոռոմեն ու ծաղկեն։

Միշել Մելիք Ավետիսյան

Ես շատ եմ ուզում, որ շուտ գարուն գա և դուք շուտ արթնանաք:

Դանելիա Թարփոշյան

Ծաղիկներ, դուք կարող եք ամբողջ ձմեռ քնել, բայց չմոռանաք գարնանն անպայման արթնանալ։

Սյուզի Բադալյան

Սիրելի ծաղիկներ, հանգիստ քնեք ձյան տակ։ Գարնանը դուք կարթնանաք նոր, գեղեցիկ գույներով, բույրով ու ժպիտով։ Ես ձեզ կսպասեմ։

Հայկ Խաչատրյան