Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Ճամփորդություններ 2023-2024, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սյուզի Բադալյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Ճամփորդապատում

Ջրվեժի անտառապարկում

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության։ Մենք այնտեղ լիքը շներ տեսանք և ես շատ վախեցա։ Այնտեղ նկարեցինք, կաղին հավաքեցինք, երկար զբոսնեցինք աշնանային գույնզգույն այգում և գեղեցիկ տերևներ հավաքեցինք։ Արդեն դպրոց հետ գալու ժամանակը եկավ։ Ես այնտեղ երկրորդ անգամ էի լինում։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։

Իլոնա Հունանյան

Այս հինգշաբթի մենք դասարանով գնացել էինք Ջրվեժի այգի։ Ես շատ վախեցա, որ կկորչենք, բայց չկորանք ու հավես ժամանակ անցկացրեցինք Ջրվեժի այգում։ Ես 3-րդ անգամ եմ գնում այդ այգին ու շատ հավանում եմ։ Ես կուզեմ կրկին գնալ։ Ինձ շատ դուր եկավ շնիկից փախչելը։ Ամեն ինչ շատ լավ անցավ։

Մարիա Նովիկովա

Մենք գնացինք դասարանիս հետ Ջրվեժի այգի։ Ինձ դուր եկավ ընկեներիս հետ հաց ուտելը։ Ես այնտեղ շատ հոգնեցի, որը ինձ դուր չեկավ, բայց լավ օր անցկացրեցինք։ Աշունը շատ գեղեցիկ էր Ջրվեժի այգում։

Գաբրիել Գրիգորյան

Ինձ դուր եկան ծառերը, լիճը։ Ես հոգնել էի քայլելուց։ Ինձ նաև շատ դուր եկավ կոն հավաքելը։ Ես ինձ շատ լավ էի զգում։ Կուզեի էլի գնալ կոն հավաքելու։ Այնտեղ տերևները շատ գեղեցիկ էին։ Շունիկներից մեկը ինձ շատ դուր եկավ։ Շագանակագույն շուն էր։

Գաբրիելա Գյուլինյան

Մենք ավտոբուսով գնացինք անտառապարկ։ Այնտեղ մենք հաց կերանք, նայեցինք ջրին, նկարեցինք, երգեցինք, քայլեցինք, խաղացինք, հետո ավտոբուսով հետ եկանք դպրոց։

Թերեզա Սիմոնյան

Հինգշաբթի մեր դասարանը մասնակցեց ճամփորդության: Մենք գնացինք Ջրվեժի անտառապարկ, որտեղ մի լավ զբոսնեցինք, նկարեցինք, երգեցինք և կոն հավաքեցինք: Անտառապարկում տեսանք բարձր ծառեր, որոնց գույնզգույն տերևներն արդեն թափվել էին: Նաև կար փոքրիկ, գեղեցիկ լիճ:

Հայկ Խաչատրյան

Մենք մեր դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառ, այն շատ հեռու չէր, մենք ավտոբուսով մոտ 1 ժամից հասանք։ Այնտեղ  շատ գեղեցիկ էր ամեն ինչ, հատկապես տերևների գույները։ Անտառում օդը շատ մաքուր էր, այնտեղ փոքիկ լճակ կար։ Մենք նախաճաշեցինք և  նկարվեցինք։ Մենք շատ երգեցինք և ուրախացանք։ Անտառում  շատ շներ կային, նրանք հաչում էին, բայց մեզ չէին կծում։ Այդ օրը ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալություն այս ճամփորդության կազմակերպիչներին։

Մարիա Դավեյան  

Մենք երեկ գնացինք Ջրվեժ։ Այնտեղ մենք կաղին հավաքեցինք։ Ջրվեժում մեր հետևից ընկել էր մի շուն։ Մենք այնտեղ նախաճաշեցինք և գնացինք նկարելու։ Մենք նկարեցինք, գնացինք մի փոքր քայլելու և վերադարձանք դպրոց։ Ինձ այնտեղ դուր եկավ լճակը։ Իսկ դուր չեկան շները։

Սյուզի Բադալյան

Ամսի 9ին մենք դասարանով գնացինք Ջրվեժի արգելոց։ Քայլարշավի ընթացքում ուսումնասիրեցինք ծառերը, կրկնեցինք աշնան մասին բանաստեղծությունները։ Լճակի մոտ հարմար տեղավորվեցինք, նկարեցինք լիճը և գունավոր աշունը։ Հավաքեցինք կոներ, տերևներ, աշնանային կոլաժներ պատրաստելու համար։ Ես ամբողջ ճանապարհորդությունը նկարել եմ տեսախցիկով, որ այդ օրվա սիրուն տպավորությունները միշտ հիշեմ։

Հայկ Չերքեզյան

Հինգշաբթի օրը մենք գնացել էինք Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ կար լիճ։ Այն ավելի սիրուն էր, քան անտառը։ Լիճ գալու ճանապարհին մենք հանդիպեցինք շանը։ Շունը անընդհատ վազում էր մեր հետևից։ Անտառում ծառերի վրա կային նկարներ։ Այնտեղ կար մի բացատ, որտեղ մենք նախաճաշեցինք։ Այդ բացատը մոտ էր լճին։ Աշնանային անտառը շատ գեղեցիկ էր։

Սարգիս Համալբաշյան

Ջրվեժում մենք քայլեցինք ոսկեզօծ անտառով: Մենք այնտեղ նկարեցինք լիճ: Մենք հետո տեսանք նախշազարդ ծառեր: Այդ օրը հիանալի և անմոռանալի էր:

Դանելիա Թարփոշյան

Նոյեմբերի 9-ին մենք  գնացել էինք ճամփորդության Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք զբոսնեցինք, նախաճաշեցինք, տեսանք գույնզգույն տերևներ և  շատ անտերև ծառեր։ Այնտեղ տեսանք սիրուն լիճը, որն ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ նկարվեցինք և լավ օր անցկացրեցինք։

Աղբյուրը՝ Ռոբերտ Գևորգյանի բլոգ

Հրաչյա Մնացականյան