Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2023

Խոհանոցային գործունեություն. խնձորի ջեմ

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 2․1, 2․2 դասարանների սովորողներ

Նպատակ՝

Դանիել Հակոբյանի խնձորի այգուց բերած մրգով պատրաստել ջեմ։

Բովանդակություն՝

Խնձորը լվանալ, կեղևը մաքրել, կտրատել։ Կշռել շաքարավազը, որոշել քանի կգ պետք է օգտագործել 6կգ խնձորի համար։ Շաքարավազը լցնել խնձորով լի տարայի մեջ, սպասել այնքան մինչև կառաջանա մի փոքր հյութ և դնել մարմանդ կրակին: Եփվելուց հետո լցնել նախապես լվացված և պիտակավորված տարայի մեջ:

Արդյունքում՝

Ուսումնական մառանը համալրվեց խնձորի ջեմով։