Հայկ Չերքեզյան, Հայկ Խաչատրյան, Հարություն Առաքելյան, Հրաչյա Մնացականյան, Մարիա Նովիկովա, Մարիա Դավեյան, Նարեկ Մանուկյան, Ռոբերտ Գևորգյան, Սարգիս Համալբաշյան, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2023, Սյուզի Բադալյան, Արփինե Գալստյան, Գաբրիել Գրիգորյան, Գաբրիելա Գյուլինյան, Դանելիա Թարփոշյան, Թերեզա Սիմոնյան, Իլոնա Հունանյան

Իմ դպրոցը

Ես շնորհավորում եմ իմ դպրոցին և ցանկանում եմ կանաչ ճանապարհ։ Իմ դպրոցը մեծ է, լավն է։ Իմ դպրոցում շատ – շատ  երեխաներ կան։ Ես իմ դպրոցում շատ եմ սիրում ընկեր Տաթևի արվեստանոցը։ Ես սիրում եմ իմ դպրոցը։ Ես մեր դպրոցի ուսուցիչներից սիրում եմ մեր հեծանվի ուսուցչին՝ ընկեր Սուսաննային և ընկեր Կարինեին։

Իլոնա Հունանյան

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Այն մեծ է, գեղեցիկ կահավորված, հետաքրքիր դասերով: Ես շատ եմ սիրում ընկեր Կարինեին և իմ ընկերներին: Մեր դպրոցը շատ գեղեցիկ ճամփորդություններ է կազմակերպում բնության գրկում, որի շնորհիվ ճանաչում եմ իմ հայրենիքը:

Արփինե Գալստյան

Իմ դպրոցը շատ լավն է և սիրուն։ Ես մաղթում եմ, որ լիքը բալիկներ լինեն դպրոցում։ Ես մտածում եմ, որ իմ դպրոցը կախարդական է ու անսովոր։

Մարիա Նովիկովա

Իմ դպրոցը շատ հետաքրքիր է, մեծ և լուսավոր։ Ես սիրում եմ մեր դպրոցի բակը։ Շնորհավորում եմ քեզ, իմ դպրոց։ Քեզ սիրում եմ շատ։ Ես մաղթում եմ, որ իմ դպրոցն ավելի հետաքրքիր լինի։  

Հրաչյա Մնացականյան

Իմ դպրոցը շատ ընկերասեր է։ Այն շատ գունավոր և լուսավոր է։ Իմ դպրուցը բարի է։ Իմ դպրոցում շատ հետաքրքիր են անցնում օրերը։ Խորհուրդ կտամ, որ դուք էլ այցելեք։ Ես դպրոցում շատ եմ սիրում Արտասահման արվեստանոցը։ Իմ դպրոցում մենք նոր բաներ ենք սովորում։ Իմ դպրոց, ես քեզ շնորհավորում եմ ծննդյանդ առիթով։ Ցանկանում եմ, որ դու միշտ ամուր մնաս և երկար տարիներ ապրես։

Սյուզի Բադալյան

Իմ դպրոցը գեղեցիկ է և շատ լուսավոր: Ունի շատ դասասենյակներ: Այնտեղ սովորելը շատ հետաքրքիր է և հաճելի: Ես սիրում եմ իմ դպրոցը: Շնորհավոր տոնդ, սիրելի դպրոց։

Հարություն Առաքելյան

Իմ դպրոցը գունավոր է, ուժեղ է, ուրախ, բարի և սիրելի։ Շնորհավորում եմ իմ դպրոցի ծնունդը։ Ես սիրում եմ այն սենյակը, որտեղ ընկեր Կարինեի հետ դաս ենք անում։ Հյուսիսային դպրոցում ինձ շատ է դուր գալիս երգի սրահը և տանիքը։ Իմ դպրոցը հեքիաթային է։

Գաբրիել Գրիգորյան

Իմ ամենասիրած վայրը մեր դպրոցի բակն է: Շնորհավոր, իմ դպրոց, ես մաղթում եմ, որ դու չքանդվես, որ դու դպրոցների թագավորը լինես: Իմ դպրոցը ամենալավ դպրոցն է: Մաղթում եմ, որ իմ դպրոցը ամենասիրուն և ամենամեծ դպրոցը լինի:

Հայկ Չերքեզյան

Իմ դպրոցը շատ մեծ է և շատ գեղեցիկ։ Մեր դպրոցում ամեն ինչ թափանցիկ է։ Իմ սիրած վայրը մարզասրահն է։ Ես շնորհավորում եմ իմ դպրոցին և մաղթում, որ լինի առողջ, երջանիկ և ամուր։

Նարեկ Մանուկյան

Իմ դպրոցը շատ լավն է և ես շնորհավորում եմ նրա ծննդյան տարեդարձը: Ես շատ եմ սիրում իմ դպրոցի բակը: Ես շատ եմ սիրում ընկեր Կարինեին։ Ուզում եմ, որ այս դպրոցը պահպանվի շատ երկար տարիներ: Ես շատ ուրախ եմ, որ այս դպրոցը ստեղծվել է, որովհետև, իմ կարծիքով, սա ամենալավ դպրոցն է: Ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ այս դպրոցում:

Դանելիա Թարփոշյան

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանում։ Իմ դպրոցը շատ լավ ու լուսավոր է։ Իմ դպրոցը 3 հարկից է, 1-ին հարկում մենք երգում և պարում ենք, այնտեղ մենք անցկացնում ենք նաև կավագործության դասերը։ 2-րդ հարկում իմ դասարանն է, որտեղ մենք շատ գիտելիքներ ենք ստանում, նույն հարկում է նաև մեր խոհանոցը, որտեղ մենք նախաճաշում և ճաշում ենք։ 3-րդ հարկում առաջին դասարանցիներն են։ Մեր դպրոցի բակը շատ կանաչապատ է, այնտեղ լողավազան կա։ Ես շատ ուրախ եմ դպրոց գնում, քանի որ շատ եմ սիրում իմ ուսուցիչներին։ Մենք մեր դպրոցի երեխաներով շատ ճամփորդել ենք։ Մեր դպրոցն ունի գեղեցիկ ագարակ, այնտեղ ապրում են գեղեցիկ կենդանիներ։

Մարիա Դավեյան

Իմ դպրոցը շատ լավն է և սիրուն։ Այնտեղ ես մնում եմ երկարօրյա։ Դպրոցում ես շատ լավ ու բարի բաներ եմ սովորում։ Մենք երկրորդ դասարան ենք։ Ընկեր Կարինեն մեզ շատ է պատմել մեր դպրոցի պատմության մասին։ Դպրոցի մոտ ապրում է շուն, որի անունը Ատի է։ Նա աղջիկ է։ Նա վերջերս փախել էր, բայց հետո գտնվել էր։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։

Սարգիս Համալբաշյան

Իմ դպրոցը մեծ է և լուսավոր: Այստեղ կան դասասենյակներ, արհեստանոց, մարզասրահ, խոհանոց և մեծ բակ: Ես ամենաշատը սիրում եմ մարզասրահը, որտեղ մենք հեծանիվ ենք վարում, վազում ու խաղում: Դպրոցի բակում շատ ծառեր կան ու ծաղիկներ: Ամռանը բակում կա լողավազան: Իսկ աշնանը դպրոցում թթու ենք դնում: Իմ դասընկերների հետ շատ արշավների եմ մասնակցում: Ես իմ դպրոցը շատ եմ սիրում:

Հայկ Խաչատրյան

Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Իմ դպրոցը լուսավոր է, մեծ ու գեղեցիկ։ Դպրոցի բակում կան ծառեր, ծաղիկներ, խոտեր։ Տաք եղանակին դնում են բաց լողավազաններ։ Դպրոցում ունենք շատ դասասենյակներ, բայց իմ սիրած վայրը մարզասրահն է։

Ռոբերտ Գևորգյան

Ես իմ դպրոցին ցանկանում եմ, որ միշտ մեծ լինի։ Ինձ ամենաշատը դուր է գալիս մարզասրահը։ Ես իմ դպրոցը շատ եմ սիրում, հատկապես, որ շատ գեղեցիկ է։ Ես կուզեի, որ միշտ իմ դպրոցը շատ ու շատ գեղեցիկ լինի, միշտ ու միշտ։

Գաբրիելա Գյուլինյան

Իմ դպրոցը մեծ է, սիրուն ու լուսավոր։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցի բակը։

Թերեզա Սիմոնյան