Ուրբաթ-համերգ

Ուրբաթ-համերգ՝ «Դե՛, ե՛լ….»

Օր՝ նոյեմբերի 17

Վայր՝ Մայր դպրոց

Ժամ՝ 15.15

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 2-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Բովանդակություն՝ հանրակրթական երգչախմբերով, պարախմբերով գովք հայրենիի. երգեր, խմբերգեր, պարերգեր, պարեր, ընթերցումներ

Խմբավարներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Սոկրատունի

Նվագակցողներ՝ Լիլիթ Առաքելյան(դաշնամուր), Մարինե Մկրտչյան(դաշնամուր)

Լուսաբանումը՝

Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների

Ծրագիր

  • Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • «Ես իմ անուշ Հայաստանի»խոսք Ե. Չարենց, երժ. Տ. Մանսուրյան-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Կոմիտաս՝ «Ել, ել»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Ե՛լ, ե՛լ, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։
Լաչին, Մարալ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։
2.Օրն անցավ,

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Քամին ելավ։Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։
3. Մութն ընկավ՝

Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Աստղերն ելան Դե՛, ե՛լ, դե՛, ե՛լ,
Ե՛լ, ե՛լ, ե՛լ։

  • Միասնական ընթերցում ենք Հ. Թումանյանի «Ս. Դավիթ» էպոսից հատված

***

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —

Դավիթ գող-գող եկավ, գընաց…

  • Մ. Եկմալյան՝ «Ով հայոց աշխարհ»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լ. Առաքելյանի

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

  • Կոմիտաս՝ «Առավոտ լուսաբեր»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լ. Առաքելյանի

Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի,

Բուրաստան ծաղկախիտ կողմանցն հիւսիսի,

Նախկին լուսաւորիչ, պըսակ պանծալի,

Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:

Ո՜հ, մանկունք Սիօնի,

Պար առեալ ցընծացէ՛ք

Ի սոյն խնջոյքի:

  • Կոմիտաս՝ «Իմ հայրենյաց հոգի Վարդան»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լ. Առաքելյանի

 Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

 Որ Տղմուտի ափերին քով,

Վաթսուն հազար կտրիճներով,

 Զարկիր, զարնվար, ինկար քաջ-քաջ,

Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ:

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Անուշ, Վարդան, Վարդան, Վարդան

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

 Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան:

  • Միասնական ընթերցում ենք Հ. Թումանյանի «Ս. Դավիթ» էպեսից հատված

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

  • Միասնական պար՝ Կարնո Քոչարի-4-5-րդ դասարանական պարախումբ
  • Պարերգեր Միքայել Ոսկանյանի հետ-2-3-րդ դասարաններ

Կռունկ ծափ տուր ու թռի

Կրկ. Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:


1.Կըռունկ ձախ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կրկ. Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:


2.Ցոլա ամպերի տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ – ծառների տակին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
Էկար մըտար մեր այգին:
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կրկ. Կըռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կռունկ հոփ տուր

Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս լարերը
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

2.Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

3. Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի

Կրկ. Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Մոկաց շուկեն

Մոկաց շուկեն լեն ու հերկեն,

Հա լալե, ջան լալե։

Երկու ջահել կերթեն, կուկյեն,

Հա լալե, ջան լալե։

Մեկն էր բեղով, մեկն էր անբեղ,

Հա լալե, ջան լալե։

Էն ինչ բեղով, տնով֊տեղով,

Հա լալե, ջան լալե։

Էն ինչ անբեղ, անտուն֊անտեղ,

Հա լալե, ջան լալե։

Նանայ, նանայ, փափուռի
Նանայ, նանայ, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի։

Ջուր է գալիս էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաթում է մարմար քարից,
Նանայ, նանայ, փափուռի։

Արև ելավ էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաքավ կանչեց են քարից,
Նանայ, նանայ, փափուռի։

Խնձոր ես ծառի վրա
Նանայ, նանայ, փափուռի,
Ծաղիկ ես սարի վրա
Նանայ, նանայ, փափուռի։

Մտա բլբուլի բաղը
Նանայ, նանայ, փափուռի,
Երգեցի անուշ տաղը
Նանայ, նանայ, փափուռի։

  • Սյուզի Մարգարյան և ընկերներ. Պարում ենք ծնողական համայնքի հետ
  • 2-րդ և 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խումբԱրմենուհի Սոկրատունի և ընկերներ

Այ, ֆորկա

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա  փեսին բեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

Աղջիկ կայնե կամըրջին,
Ոսկե գընդեր ակընջին,
Գընա ասա զոքընչին՝
Աղջիկ թող տա մեր մանչին:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Փեսին շատ էրես մի տա,
Փեսին էյթիբար  չըկա:

Թագվորի մեր

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Լվացք անող ենք բերե։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Խմոր հունցող ենք բերե։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Քե կով կթող ենք բերե։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Քե բուրդ գզող ենք բերե։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Քե հաց թխող ենք բերե։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Քե քեֆ քաշող ենք բերել։

Թագվորի մեր դե ելի,
Տես քե ինչեր ենք բերե,
Թագվորի մեր դե ելի,
Քե գլուխ դմպող ենք բերե։

Փափուռի

Կրկներգ՝
Փափուռի, մի լա, մի լա,
Փափուռու շապիկ շիլա,
Փափուռի, մի լա, մի լա,
Ախըր նստե դուռ, կիլա։

Գիշեր խալտե դուրս հելեր,
Հանա, նանա, նանանա,
Լուսնակ անուշ կցոլեր,
Հանա, նանա, Փափուռի։

Կցոլեր վըր Գոնգըլկան,
Հանա, նանա, նանանա,
Չեկան ընդոր հուզընկան,
Հանա, նանա, Փափուռի։

Կրկներգ՝ Փափուռի, մի լա ․․․

Փափուռուն ի՞նչ սար պիտեր,
Ընդոր յար ու ճար պիտեր,
Մատնիք ու մարջան պիտեր,
Օսկե ապըրջան պիտեր։

Կրկներգ՝ Փափուռի, մի լա․․․

Էրկու փահլևան կտրիճ,
Մեկ կտրեր քար, մեկ կղիճ,
Էն, օր կտրեր զէդ կղիճ,
Աղբյուր թալեք քան սահրիճ։

Կրկներգ՝ Փափուռի, մի լա․․

  • Հյուսիսային դպրոցի ուսուցչական համույթ

12 ոտք

  • Միասնական ընթերցում. Հ․ Թումանյան․ Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
 Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝

Դեպի լույսը մեր ուխտի։

  • Շ. Ազնավուր՝ «Քեզ համար, Հայաստան»4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Քեզ համար նոր գարուն կգա

Եվ պայծառ կշողաս նորից

Ձմռան բոցից դու մահաբեր

Կհառնես ինչպես փյունիք կրկին,

Հայաստան:

Կըզնգա երգդ ամենուր

 Կուռ կամքով վեր կսլանա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ սեր Հայաստան:

Ոսկե արևը թող ժպտա

Քո սուրբ հողին

Հար ցնծա՛ իմ Հայաստան աշխարհ

Արցունքը քո շրթին

Թող հույսը քեզ օգնի

Ու դարեդար, քեզ ապրեցնի:

Քո փառքին ինքդ տիրանաս

Ձայնդ զիլ աշխարհում թնդա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ փառք,իմ գարուն, իմ արև Հայաստան:

  • Ստ. Լուսիկյան՝ «Նոր Հայաստան»-3-5-րդ դասարանական երգչախումբ.նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
  1. Դու Արարատ կանչող երկիր

Մեր հույսերով օծված:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

2. Դու Վարդանանց երկիր մեր սուրբ

Հուր ու սրով անցար:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

Ամեն, ամեն:

Միասնական պարեր

  • Ապարանի գյովնդ
  • Էջմիածին
  • Շորոր

Оставьте комментарий